Էնհարմոնիզմ
Արտաքին տեսք
Էնհարմոնիզմ կամ էնհարմոնիկ հավասարություն (հին հունարեն՝ ἐν- և ἁρμονία՝ միաձայնություն, ներդաշնակություն), հնչյունների հավասարությունը ըստ բարձրության՝ նրանց տարբեր նշանակության և գրության դեպքում։ Էնհարմոնիզմը հիմնված է տեմպերացիայի վրա, քանի որ միայն կիսատոների հավասարության դեպքում է հնարավոր ըստ բարձրության ածանցյալ աստիճանի համընկնումը հիմնական աստիճանը կամ մեկ այլ ածանցյալ աստիճանի հետ։
Յուրաքանչյուր հիմնական և ածանցյալ աստիճան կարող է ունենալ երկու էնհարմոնիկ փոխարինորդ (ընդամենը երեք անվանում)՝ բացառությամբ as-gis աստիճանի, որն ունի մեկ փոխանորդ (ընդամենը երկու անվանում)։ Առավել բնորոշ է էնհարմոնիկ հավասարությունը՝ հիմնական աստիճանների և միապատիկ բարձրացրած կամ իջեցված աստիճանների մասնակցությամբ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնհարմոնիզմ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 59)։ |