Էնթոնի Ջեյմս Լեգետ
Սըր Էնթոնի Ջեյմս Լեգետ (անգլ.՝ Anthony James Leggett, մարտի 26, 1938[1][2], Camberwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի-ամերիկացի ֆիզիկոս, աշխատում է Իլինոյսի համալսարանում, որպես պրոֆեսոր։ 2003 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Վիտալի Գինզբուրգի և Ալեքսեյ Աբրիկոսովի հետ, «հեղուկ հելիում-3-ի գերհոսունության տեսության և երկրորդ դասի գերհաղորդականության տեսության ստեղծման համար»։ Իր աշխատանքներով Լեգետը հիմք է ստեղծել միկրոսկոպիկ դիսիպատիվ համակարգերի քվանտային ֆիզիկայի հետազոտությունների համար, ինչպես նաև կոնդենսացված համակարգերի կիրառմանը քվանտային մեխանիկայի հիմունքների ստուգման համար։
Հանդիսանում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ 1997 թվականից[11], Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի Ամերիկյան փիլիսոփայական միության անդամ 1996 թվականից, ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ 1999 թվականից։ Լեգետը նաև հանդիսանում է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ 1980 թվականից[12], ինչպես նաև Ամերիկյան ֆիզիկական միության, Ամերիկյան ֆիզիկայի ինստիտուտի անդամ և Մեծ բրիտանիայի Ֆիզիկայի ինստիտուտի պատվավոր անդամ։
1983 թվականից դասավանդում է Իլինոյսի համալսարանում, այժմ հանդիսանում է ֆիզիկայի պրոֆեսոր։
Լեգետը ունի կրկնակի քաղաքացություն՝ բրիտանական և ամերիկյան։
2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[13][14][15]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրից Լոնդոնի մրցանակ (1981)
- Սայմոնի հիշատակի մրցանակ (1981)
- Բրիտանական Ֆիզիկայի ինստիտուտի Դիրակի մեդալ և մրցանակ (1992)
- Ջոն Բարդինի մրցանակ (1994)
- Վոլֆի ֆիզիկայի մրցանակ (2002/2003)
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (2003)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Notable Names Database — 2002.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ The Nobel Prize in Physics 2003 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://iupap.org/who-we-are/internal-organization/commissions/low-temperature-physics/c5-awards/#commission
- ↑ https://wolffund.org.il/anthony-j-leggett/
- ↑ https://www.iop.org/about/awards/gold-medals/paul-dirac-medal-and-prize-recipients#gref
- ↑ Anthony Leggett (անգլ.)
- ↑ Anthony Leggett (անգլ.)
- ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Է. Ջ. Լագետ։ «Գերհոսուն 3-He. վաղ պատմությունը տեսաանի աչքերով»։ Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 174, թողարկում 11, նոյեմբեր 2004
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Ջեյմս Լեգետ» հոդվածին։ |
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Բրիտանացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Ամերիկացի գիտնականներ