Էնթոնի Մայլս
Էնթոնի Մայլս | |
---|---|
Պետություն(ներ) | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 23, 1955[1] |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն |
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 12, 2001[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն |
Կոչում | միջազգային վարպետ և գրոսմայստեր |
365chess | Anthony_Miles |
Chesstempo համար | 243153 |
ICCF համար | 243153 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1976[2], Շախմատային օլիմպիադա 1978[2], Շախմատային օլիմպիադա 1980[2], Շախմատային օլիմպիադա 1982[2], Շախմատային օլիմպիադա 1984[2], Շախմատային օլիմպիադա 1986[2], Շախմատային օլիմպիադա 1994[2], Շախմատային օլիմպիադա 1998[2] և Շախմատային օլիմպիադա 2000[2] |
Մարզական ակումբ | SG Porz |
Anthony Miles Վիքիպահեստում |
Էնթոնի Ջոն Մայլս (անգլ.՝ Anthony John Miles, ապրիլի 23, 1955[1], Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 12, 2001[1], Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի շախմատիստ, առաջին բրիտանացի գրոսմայստեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բիրմինգհեմում։ 1968 թվականին հաղթել է Մեծ Բրիտանիայի մինչև 14 տարեկանների առաջնությունը, 1973 թվականին գրավել է երկրորդ տեղը Թիսսայդում կայացող շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում՝ պարտվելով միայն Ալեքսանդր Բելյավսկովին, բայց հաղթելով նրան անձնական հանդիպման ժամանակ։ Հաջորդ տարի Մայլզը հաղթել է Մանիլայում կայացած պատանիների աշխարհի առաջնությունը։ Մայզլը ընդունվել է Շեֆիլդի համալսարան, բայց թողել է այն՝ պրոֆեսիոնալ շախմատ խաղալու համար[3]։
1976 թվականին Մայլզը դարձել է բրիտանացի առաջին գրոսմայստերը։ Նրանից առաջ գրոսմայստեր են դարձել Ժակ Միզեսը (1950 թվականին), ով չափահաս տարիքում Գերմանիայից գաղթել է Մեծ Բրիտանիա, և Քիթ Ռիչարդսոնը, որը խաղացել է նամակագրության միջոցով։ Այս նվաճման համար Մայլսը ստացել է 5000 ֆունտ ստերլինգ մրցանակ։ Ընդամենը մի քանի ամիս անց Ռայմոնդ Քինն ստացել է գրոսմայստերի կոչում։
Մայլսը զգալի հաջողությունների է հասել 70-ականների վերջին և 80-ականներին, 1984 թվականի սկզբին էլոի վարկանիշում զբաղեցրել է 18-րդ տեղը՝ 2599 վարկանիշով։ 1984 թվականին նա հաղթել է մրցաշարում Թիլբուրխում, հաջորդ տարի նա այնտեղ կիսել է առաջին տեղը Վիկտոր Կորչնոյը և Ռոբերտ Հյուբները։ 1982 թվականին Մայլսն առաջին և վերջին անգամ դարձել է Մեծ Բրիտանիայի չեմպիոն։ Իր կարիերայի ընթացքում Մայլզը հաղթել է Սմիսլովին, Միխայիլ Տալին և Բորիս Սպասկին։
Եղել է Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի անդամ 1980 թվականի հունվարի 19-ից։ Եվրոպայի թիմային առաջնությունում Մայլսը սևերով հաղթել է աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովին՝ օգտագործելով հազվագյուտ բացվող 1. e4 a6, որն այն ժամանակ նույնիսկ ընդհանուր անուն չուներ[3] (այնուհետև հայտնի դարձավ որպես Սուրբ Գեորգի պաշտպանություն)։ Շախմատի օլիմպիադաներում Մայլզը երկար ժամանակ խաղում էր Անգլիայի հավաքականի առաջին խաղատախտակի վրա։ Միևնույն ժամանակ, Մայլզը երբեք չի կարողացել մտնել հավակնորդների մրցաշար (առաջին բրիտանացին հաջողության հասավ Նայջել Շորթը (1985))։ Ըստ Լեոնարդ Բարդենի՝ Մայլսն ավելիին չհասավ, քանի որ նա խաղաց չափազանց շատ մրցաշարեր՝ ճանապարհորդելով աշխարհով մեկ և իրեն ժամանակ չտալով հանգստանալու և պատրաստվելու համար։
1980-ականների վերջին Մայլզը կարճ ժամանակով տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ նա խաղացել է առանց մեծ հաջողության։ 1991 թվականին նա վերադարձել է Մեծ Բրիտանիա։ 90-ականներին Մայլզը երեք անգամ հաղթել է Հավանայի Կապաբլանկայի հուշամրցաշարում (1995, 1996, 1999), հասել է 1995 թվականի Ինտել ՊՇԱ արագ շախմատի Գրան պրիի կիսաեզրափակիչ (հաղթել է Կրամնիկին և վան Վելիին, պարտվել է Մայքլ Ադամսին), բաժանել է առաջինից չորրորդ հորիզոնականները Լոս Անջելեսի Սուատ Աթալիկի, Լյուբոմիր Ֆտաչնիկի և Ալեքսանդր Բելյավսկու հետ։ Հաղթել է 2001 թվականին Կանադայի բաց առաջնությունում։
Մայլսը երկու անգամ ամուսնացել է, երեխաներ չի ունեցել, երկու ամուսնություններն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ։ Նրա առաջին կինը Ջանա Հարթսթոունն էր, ով նախկինում ամուսնացած է եղել բրիտանացի շախմատիստ և լրագրող Ուիլյամ Հարթսթոունի հետ[4]։.
2001 թվականին Մայլսը առողջական պատճառներով հեռացել է Մեծ Բրիտանիայի առաջնությունից։ 2001 թվականի նոյեմբերի 12-ին նա մահացել է սրտի կաթվածից։ Այն ժամանակ ընթացող Եվրոպայի թիմային առաջնության յոթերորդ տուրը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Մայլսի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 OlimpBase
- ↑ 3,0 3,1 Barden, Leonard (2001 թ․ նոյեմբերի 14). «Tony Miles». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Tony Miles». The Telegraph. 2001 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мурахвери В. «Надеюсь вернуться!» (интервью с Э. Майлсом). // Шахматы в СССР. — 1990. — № 2. — С. 12—14.
- Сосонко Г. Кот, гулявший сам по себе (Э. Майлс) // Мои показания. — М.: РИПОЛ классик, 2003. — С. 241—254. — 384 с. — (Искусство шахмат). — 3000 экз. — ISBN 5-7905-2212-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография Энтони Майлса на сайте ФШР
- Некролог на сайте Британской шахматной федерации(անգլ.)
- «Has Karpov Lost his Marbles?» Արխիվացված 2009-09-11 Wayback Machine — статья Майлса о Карпове(անգլ.)
- Рецензии Майлса Արխիվացված 2009-08-28 Wayback Machine(անգլ.)
- Заметки на сайте Internet Chess Club Արխիվացված 2012-07-31 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Մայլս» հոդվածին։ |
|