Jump to content

Էնդի Ուորհոլի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդի Ուորհոլի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՓենսիլվանիա
Մասն էCarnegie Museums of Pittsburgh?
Ղեկավարության նստավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Հիմնադրվել էմայիսի 13, 1994[1]
ՀիմնադիրՋոն Ուորհոլա[2]
Այցելուներ106 396 մարդ
Կայքwarhol.org/museum/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Էնդի Ուորհոլի թանգարան (անգլ.՝ The Andy Warhol Museum), Էնդի Ուորհոլի կյանքին և ստեղծագործությանը նվիրված փոփ արտ թանգարան, որը գտնվում է ԱՄՆՓիթսբուրգ քաղաքում։ ԱՄՆ-ի այս խոշորագույն թանգարանը նվիրված է արվեստի մեկ գործչի։

Թանգարանի ստեղծման վերաբերյալ առաջին պլանները բարձրաձայնվել են 1989 թվականի հոկտեմբերին[3]՝ Ուորհոլի մահից երկուսուկես տարի անց։ 1993 թվականի սկզբին ապագա թանգարանի առաջին տնօրեն է նշանակվել Թոմաս Արմսթրոնգը՝ Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի 1974-1990 թվականների տնօրենը[4]։ Որոշվել է օգտագործել նաև թանգարանի շենքի տակ գտնվող արդյունաբերական պահեստը[3]։ 1913 թվականի Սենդասկի փողոց տուն 117 հասցեով կառույցի վերանորոգուման և վերասարքավորման համար ծախսվել է 12 միլիոն դոլար[4]։

Թանգարանը բացվել է 1994 թվականի մայիսի 13-ին և առաջին ուիքենդի համար այնտեղ են այցելել շուրջ 25 հազար մարդ։ 1995 թվականի մարտի մեկին Թոմաս Արմսթրոնգը հեռացվել է թանգարանի տնօրենի պաշտոնից[5]։

«Նա իմ լիգայից չէ» ֆիլմի (2010) գլխավոր տեսարաններից մեկը տեղի է ունեցել Էնդի Ուորհոլի թանգարանում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի մակերեսը 8200 մ² է։ Այն զբաղեցնում է յոթ հարկ և կազմված է 17 կանոնավոր վերադասավորվող պատկերասրահներից։ Այցելուներին ներկայացված են շուրջ 900 պատկեր և Ուորհոլի նկարները, 77 քանդակ, 4000 լուսանկարչական աշխատանք, անձնական նամակագրություն, 4350-ից ավելի տեսահոլովակային և ֆիլմային աշխատանքներ, նրա 30-ից ավելի կեղծամներ[6] և այլն։ 1996 թվականից կայացել է 56 արտագնա էքսպոզիցիա, որոնց հաճախել են տարբեր երկրների 153 քաղաքներից 8 900 000 մարդ։ Թանգարանի անձնակազմը բաղկացած է 73 մարդուց[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.warhol.org/museum/
  2. https://www.adweek.com/performance-marketing/andy-warhols-brother-and-foundationmuseum-founder-john-warhola-passes-away/
  3. 3,0 3,1 To Get His Museum, Opening in '92 на сайте nytimes.com, 3 октября 1989
  4. 4,0 4,1 Director Of Warhol Museum Is Chosen на сайте nytimes.com, 6 января 1993
  5. Warhol Museum Head Announces Resignation на сайте nytimes.com, 7 февраля 1995
  6. Первые Леди посетили музей Энди Уорхола(ռուս.) на сайте spletnik.ru, 26 сентября 2009
  7. Andy Warhol Museum looks to next chapter на сайте triblive.com, 5 декабря 2010

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Ուորհոլի թանգարան» հոդվածին։