Jump to content

Էկոլոգիական հումանիտար գիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկոլոգիական հումանիտար գիտություն (անգլ.՝ Environmental humanities)(հայտնի նաև որպես բնապահպանական հումանիտար գիտություն)՝ միջդիսցիպլինար հետազոտական ոլորտ, որը հիմնված է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հումանիտար գիտություններում առաջացած բազմաթիվ բնապահպանական ենթադիսցիպլինարների վրա, ինչպիսիք են մասնավորապես, էկոլոգիական գրականությունը, էկոլոգիական փիլիսոփայությունը, էկոլոգիական պատմությունը, ֆեմինիստական բնածին գիտատեխնիկական հետազոտությունները և էկոլոգիական մարդաբանությունը[1]։ Բնապահպանական հումանիտար գիտություններն զբաղվում են այնպիսի մարդասիրական հարցերով, ինչպիսի են իմաստի, մշակույթի, արժեքների, էթիկայի և պատասխանատվության կարևորթությունը՝ Էկոլոգիական հրատապ խնդիրների լուծման համար։ Բնապահպանական հումանիտար գիտությունները նպատակ ունեն օգնելու հարթել ավանդական տարաձայնությունները գիտությունների և հումանիտար գիտությունների միջև, ինչպես նաև բնական աշխարհի և դրա մեջ մարդկանց տեղին առնչվելու արևմտյան, արևելյան և բնիկների միջև։ Ոլորտը նաև դիմակայում է «բնության» և «մշակույթի» ավանդական բաժանմանը ՝ ցույց տալով, թե քանի «բնապահպանական» խնդիր է առնչվում արդարադատության, աշխատանքի և քաղաքականության հարցերի հետ։ Բնապահպանական հումանիտար գիտությունները նաև տարբեր ոլորտներից մեթոդների սինթեզման միջոց են` բնապահպանական խնդիրների միջոցով մտածողության նոր ձևեր ստեղծելու համար[2]։

Բնապահապանական գիտությունների առաջացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած էկոլոգիական հումանիտար գիտությունների հիմքում ընկած հասկացություններն ու գաղափարները դարերի խորքից են գալիս, այն համախմբվել է "բնապահպանական հումանիտար գիտություններ" անվանո ներքո 2000-ական թվականներին 1970-ականների, 1980-ականների և 1990-ականների կայուն զարգացումից հետո հումանիտար և հասարակական գիտությունների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գրականությունը, պատմությունը, փիլիսոփայությունը, գենդերային հետազոտություններն ու մարդաբանությունը։ Ավստրալիացի հետազոտողների խումբը օգտագործել է «էկոլոգիական հումանիտար գիտություններ» անվանումը `նկարագրելու իրենց աշխատանքը 1990-ական թվականներին.։ Ոլորտը, որը համախմբվել էր «բնապահպանական հումանիտար գիտություններ» անվան տակ, ստեղծվել է 2010 թվականին[3] ։ Աշխարհում կան տասնյակ բնապահպանական հումանիտար կենտրոններ, ծրագրեր և հաստատություններ։ Տասնյակ համալսարաններ տալիս են ասպիրանտուրաների, մագիստրոսի կոչումներ, ավարտական վկայականներ և բակալավրի աստիճան բնապահպանական հումանիտար գիտությունների ոլորտում[4]։ Բնապահպանական հումանիտար դասընթացները դասավանդվում են ամբողջ աշխարհում[5] ։ Էկոլոգիական հումանիտար գիտությունները առաջացել են ոչ միայն Արևմտյան ակադեմիական մտածողների կողմից, այլև բնիկների, հետգաղութային և ֆեմինիստական մտածողություն ունեցողների կողմից։

Կապի գոյաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնապահպանական հումանիտար գիտությունները բնութագրվում են կապի գոյաբանությամբ և երկու հիմնական աքսիոմների հավատարմությամբ, որոնք կապված են էկոլոգիական օրենքներին ենթարկվելու և մարդկությունը որպես ավելի մեծ կենսամակարդակի մաս տեսնելու անհրաժեշտության հետ։ Շրջակա միջավայրի մասին հումանիտար գիտությունների հիմնարար օնտոլոգիական նախադրյալներից մեկն այն է, որ օրգանական աշխարհը և նրա անօրգանական մասերը դիտվում են որպես միասնական համակարգ, որտեղ յուրաքանչյուր մասը կապված է մյուսի հետ։ Այս աշխարհայացքը, իր հերթին, սերտորեն կապված է Լոտկայի ֆիզիոլոգիական փիլիսոփայության և «Համաշխարհային շարժիչի» հետ կապված հայեցակարգի հետ։ Երբ մենք տեսնում ենք, որ ամեն ինչ փոխկապակցված է, տնտեսական և քաղաքական արդարության վերաբերյալ հումանիտար գիտությունների ավանդական հարցերը ընդլայնվում են հաշվի առնելով , թե ինչպես է արդարությունը կապված մեր շրջակա միջավայրի և էկոհամակարգերի վերափոխման հետ[6]։ Նման կապվածության օնտոլոգիայի հետևանքն, ինչպես պնդում են շրջակա միջավայրի մասին հումանիտար գիտությունների կողմնակիցները, այն է, որ մենք սկսում ենք փնտրել արդարության ավելի համապարփակ հայեցակարգ, որը ներառում է անմարդկային էակների, որոնց իրավունք երը պաշտպանված են։ Արդարության այս ընդլայնված հայեցակարգը ներառում է "ընդլայնված" կամ "էկոլոգիական մտածողություն", որը ենթադրում է բազմակի և բազմազան "գիտելիքների"ոլորտներում գիտելիքների փոխանակման ընդլայնում։ Գիտելիքների այս տեսակ փոխանակումը կոչվում է տրանսսիցիպլինարություն"[3]: Այն կապ ունի Հաննա Արենդտի քաղաքական փիլիսոփայության և Իտալո Կալվինոյի ստեղծագործությունների հետ։ Ինչպես ասաց Կալվինոն, «ընդլայնել շրջանակը այնքան, որքան կարող ենք պատկերացնել»։ Այն նաև կապ ունի Լայբնիցի «Լուսավորություն» նախագծի հետ, որտեղ գիտությունները միաժամանակ կրճատվում են և միաժամանակ ընդլայնվում։ Սակայն իրավիճակը բարդանում է այն փաստի ճանաչմամբ, որ կապերը ինչպես տրամաբանակն են, այնպես էլ անտրամբանական[7]։ Այսպիսով, բնապահպանական հումանիտար գիտությունները պահանջում են լեզվի ինչպես գծային, այնպես էլ ոչ գծային մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է խոսել արդարության մասին։ Այսպիսով, առաջանում է դրդապտճառ գտնելու լեզվական մեթոդներ, որոնք կարող են համարժեք կերպով արտահայտել է ինչպես տրամաբանակն, այնպես էլ ոչ տրամաբանական կապերը։

Որոշ մտածողների կարծիքով, գոյություն ունեն էկոլոգիական հումանիտար գիտությունների երեք աքսիոմներ։

  1. Էկոհամակարգային օրենքներին ենթարկվելու աքսիոմա;
  2. Էկոլոգիական ազգակցության աքսիոմը, որը մարդկությանը ներկայացնում է որպես ավելի մեծ կենդանի համակարգի մաս
  3. Էկոհամակարգերի սոցիալական կառուցվածքի և էկոլոգիական միասնության աքսիոմա, ըստ որի էկոհամակարգերը և բնությունը կարող են պարզապես լինել հարմար հասկացական սյուբեկտներ։

Առաջին և երկրորդ աքսիոմները միասին խոսում են այն բանի մասին որ, կենդանի արարածների և նրանց միջև կապերը հիմք են հանդիսանում հասկանալու համար, թե ինչպես են էկոհամակարգերը աշխատում, և այդպիսով կազմում են գոյության օրենքները և վարքագծի ուղեցույցները։ Այս աքսիոմներից առաջինը տեղ ունի հասարակագիտական գիտություններում։ Երկրորդ աքսիոմայից «էկոլոգիական մարմնավորում / ներկառուցվածություն» և «բնակավայր» հասկացությունները առաջացել են Քաղաքական տեսությունից՝ իրավունքների, ժողովրդավարության և էկոլոգիզմի հիմնարար կապով։ Երրորդ աքսիոմը բխում է բոլոր "հումանիտար" գիտությունների ուժեղ "ինքնավստահելի" ավանդույթից և բնապահպանական հումանիտար գիտություններին դրդում է ուսումնասիրել սեփական տեսական հիմքը (առանց որի էկոլոգիական հումանիտար գիտությունները պարզապես "բնապահպանություն" են)։

Ժամանակակից գաղափարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական տնտեսական էկոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսաբաններ ենթադրում են, որ անմարդկային էակնեի ներգրավվումը արդարության քննարկմանը էկոկենտրոն փիլիսոփայությունը կապում է քաղաքական տնտեսության հետ։ Դա բացատրվում է նրանով, որ արդարության տեսաբանումը քաղաքական-տնտեսական փիլիսոփայության գործունեության կենտրոնական ուղղությունն է։ Եթե շրջակա միջավայրի մասին հումանիտար գիտությունների աքսիոմների համաձայն՝ արդարության տեսություններն ընդլայնվում են և ներառում են բնապահպանական արժեքներ, ապա անհրաժեշտ արդյունքը էկոլոգիայի շահերի համադրումն է քաղաքական տնտեսման շահերի հետ։

Էներգետիկ համակարգերի լեզու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցը, թե որ լեզուն կարող է լավագույնս պատկերել էկոլոգիական համակարգերի տրամաբանակա և ոչ տրամաբանակա պատճառահետևանքային կապերը, կարծես թե առաջ է քաշվել էկոլոգիայի դպրոցի կողմից , որը հայտնի է որպես համակարգային էկոլոգիա։ Պատկերելով էկոհամակարգերի տրամաբանական և ոչ տրամաբանական ներքին առնչությունը, որտեղ ջերմոդինամիկայի օրենքները զգալի հետևանքներ ունեն, Օդումը (1994) սահմանեց Էներգետիկ համակարգերի լեզուն էկոլոգիական էներգետիկայի սկզբունքների վերաբերյալ։ Բնապահպանական էներգետիկայում, ինչպես բնապահպանական հումանիտար գիտություններում, կապերի միջև պատճառահետևանքային կապը համարվում է օնտիկական կատեգորիա։ Ավելին, էներգետիկ համակարգերի լեզվով էկոլոգիական համակարգերի մոդելավորման արդյունքում Հ.Տ. Օդումը հակասական առաջարկ արեց, որ մարմնավորված էներգիան կարող է ընկալվել որպես արժեք, որն ինքնին քայլ է դեպի վերևում նշված Քաղաքական տնտեսական էկոլոգիայի ոլորտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rose, Deborah Bird; van Dooren, Thom; Chrulew, Matthew; Cooke, Stuart; Kearnes, Matthew; O'Gorman, Emily (2012 թ․ մայիսի 1). «Thinking Through the Environment, Unsettling the Humanities». Environmental Humanities (անգլերեն). 1 (1): 1–5. doi:10.1215/22011919-3609940. ISSN 2201-1919.
  2. «The Environmental Humanities at UCLA» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 Emmett, Robert S., 1979- author. (2017 թ․ հոկտեմբերի 6). The environmental humanities : a critical introduction. ISBN 9780262036764. OCLC 978286393. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «"Where to Study - ASLE"». Association for the Study of Literature and Environment.
  5. O’Gorman, Emily, Thom van Dooren, Ursula Münster, Joni Adamson, Christof Mauch, Sverker Sörlin, Marco Armiero, Kati Lindström, Donna Houston, José Augusto Pádua, Kate Rigby, Owain Jones, Judy Motion, Stephen Muecke, Chia-ju Chang, Shuyuan Lu, Christopher Jones, Lesley Green, Frank Matose, Hedley Twidle, Matthew Schneider-Mayerson, Bethany Wiggin, and Dolly Jørgensen. "Teaching the environmental humanities: international perspectives and practices." Environmental Humanities 11, no. 2 (2019): 427-460.
  6. S. Kingsland, Modeling Nature. The University of Chicago Press. Chapter 2. 1985.
  7. Chapter 5. Archived from the original on 2005-12-17. Retrieved 2006-01-27. 2002. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Italo Calvino, On Fourier, III: A Utopia of Fine Dust, The Literature Machine, Picador, London.
  • R. Eckersley (1996) ‘Greening Liberal Democracy’, in Doherty, B. and de Geus, M. ed. Democracy & Green Political Thought: Sustainability, Rights and Citizenship, Routledge, London, pp. 212–236.
  • R. Eckersley (1998) ‘The Death of Nature and the Birth of Ecological Humanities’, Organization and Environment, Vol 11, No. 2, pp. 183–185.
  • R. Eckersley (2001) 'Symposium Green Thinking – from Australia', Environmental Politics, Vol.10, No.4, pp. 85–102.
  • J.B. Foster and P.Burkett (2004) ‘Ecological Economics And Classical Marxism’, Organization & Environment, Vol. 17, No.1, pp. 32–60.
  • B. Hannon, R.Costanza and R.Ulanowicz (1991) ‘A General Accounting Framework for Ecological Systems: A Functional Taxonomy for Connectivist Ecology’, Theoretical Population Biology, Vol. 40, 78-104.
  • A. Marshall (2002) The Unity of Nature: Wholeness and Disintegration in Ecology and Science. London: Imperial College Press.
  • J. Martinez-Alier (1987) Ecological Economics, Basil Blackwell.
  • K. Marx (1968), in Karl Marx: 1818/1968, a collection of essays, Inter Nationes, Bad Godesberg.
  • H.T. Odum (1994) Ecological and General Systems: An Introduction to Systems Ecology, Colorado University Press, Boulder, Colorado.
  • B.C. Patten, R.W.Bosserman, J.T.Finn and W.B.Cale (1976) ‘Propagation of Cause in Ecosystems’, in Patten, B.C. ed. Systems Analysis and Systems Simulation in Ecology, Academic Press inc. New York.
  • S. Podolinsky (2004) ‘Socialism And The Unity Of Physical Forces’, Organization & Environment, Vol. 17, No. 1, pp. 61–75.
  • D. Rose and L. Robin (2004) 'The Ecological Humanities in Action: An Invitation', Australian Humanities Review, 31-2
  • D.R. Weiner (2000) Models of Nature: Ecology, Conservation and Cultural Revolution in Soviet Russia, University of Pittsburgh Press, U.S.A.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]