Էլ Նինյո հարավային տատանում
Էլ Նինյո Հարավային տատանում (ԷՆՀՏ)։ Խաղաղ Օվկիանոսի արեւելյան արեւադարձի ծովի մակերեւույթի ջերմաստիճանի եւ քամիների անկանոն պարբերական տատանումներ, որոնք ազդում են արեւադարձային եւ ենթաարեւադարձային գոտիների մեծ մասի վրա։ Տաքացման փուլը կոչվում է Էլ-Նիյնո, իսկ սառեցման փուլը՝ Լա-Նինյա։ Հարավային տատանումը մթնոլորտային ուղեկցող բաղադրիչ է՝ կապված ծովի ձերմաստիճանի փոփոխության հետ։ Էլ-Նինյոն ուղեկցվում է բարձր, իսկ Լա-Նինյան՝ ցածր մթնոլորտային ճնշմամբ՝ Խախաղ Օվկիանոսի արեւմտյան արեւադարձային մասում[1][2]։ Երկու փուլերը տեւում են յուրաքանչյուրը մի քանի ամիս (սովորաբար՝ մի քանի տարի մեկ անգամ) եւ նրանց ազդեցությունները տարբերվում են ուժեղությամբ[3]։
Այս երկու փուլերը վերաբերում են Ուոքերի շրջապտույտին, որը հայտնաբերել է Հիլբերթ Ուոքերը 20-րդ դարի սկզբին։ Ուոքերի շրջապտույտը պայմանավորված է ճնշման գրադիենտի ուժով, որն առաջանում է Արեւելյան Խաղաղ Օվկիանոսի բարձր ճնշման եւ Ինդոնեզիայի՝ ցածր ճնշման գոտիներում։ Երբ Ուոքերի ծրջապտույտը թուլանում կամ փոխում է ուղղությունը, արդյունքում Էլ Նինյոն հանգեցնում է նրան, որ օվկիանոսի մակերեւույթը միջինից ավելի տաք է դառնում, քանի որ ստորջրյա սառը ջրի՝ մակերեւույթ բարձրանալը դանդաղում կամ կանգնում է։ Հատկապես՝ Ուժեղ Ուոքերի շրջապտույտը առաջացնում է Լա Նինյա, որի արդյունքում օվկիանոսի ջերմաստիճանը ավելի ցածր է դառնում սառը ստորջրյա ջրերի՝ մակերեւույթ բարձրանալու պատճառով։
Տատանումներ առաջացնող մեղանիզմները շարունակվում են ուսումնասիրվել։ Կլիմայի ծայրահեղ տատանումները առաջացնում են արտակարգ եղանակ (օրինակ՝ ջրհեղեղ եւ երաշտ) աշխարհի բազմաթիվ տարաշածրջաններում։ Առավել տուժած երկրները, որոնք կախված են գյուղատնտեսությունից եւ ձկնորսությունից, Խաղաղ Օվկիանոսին սահմանակից երկրներն են։
Գաղափար
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլ Նինյո Հարավային տատանումը կլիմայական մեկ երեւույթ է, որը պարբերաբար տատանվում է երեք փուլերի միջեւ. չեզոք, Լա Նինյա եւ Էլ Նինյա[4]։ Լա Նինյան եւ Էլ Նինյան հակադիր երեւույթներ են, որոնք պահանջում են թե մթնոլորտում, եւ թե օվկիանոսում տեղի ունեցող որոշակի փոփոխություններ, մինչեւ իրադարձության հայտարարումը[4]։
Սովորաբար՝ Հյուսիսից փչող համբոլդտի հոսանքը սառը ջուրը Հարավային Օվկիանոսից բերում է դեպի հյուսիս՝ Հարավային Ամերիկայի արեւմտյան ափով դեպի արեւադարձային գոտիներ, որտեղ այն ուժեղանում է Պերուի ափի երկարությամբ վեր բարձրացող հոսանքով[5][6]։ Հասարակածի երկարությամբ փչող պասսատները օվկիանոսային հոսանքներ են առաջացնում Խաղաղ Օվկիանոսի արեւելյան մասում, որպեսզի ջուրը բարձրացնեն խոսրքերից դեպի մակերեւույթ, որի շնորհիվ մակերեւույթը հովանում է[6]։ հասարակածային պասսատների ազդեցությամբ այդ սառը ջուրը հասարակածով հոսում է դեպի արեւմուտք, որտեղ այն դանդաղ տաքանում է Արեգակի ազդեցությամբ[5]։ Այս երեւույթի ուղղակի հետեւանքով Խաղաղ օվկիանոսի երեւմտյան մասի մակերեւույթի ջերմաստիճանը, սովորաբար, ավելի բարձր է 8–10 °C (14–18 °F), քան Խաղաղ Օվկիանոսի արեւելյան մասում[5]։ Օվկիանոսի այդ ավելի տաք մասը կոնվեկցիայի աղբյուր է եւ կապված է ամպամածության եւ տեղումների հետ[6]։ Էլ Նինյոյի ընթացքում սառը ջուրը թուլանում եւ ամբողջովին անհետանում է, քանի որ Խաղաղ օվկիանոսի Կենտրոնական եւ Արեւելյան մասերի ջուրը դառնում է նույնքան տաք, որքան Խաղաղ պվկիանոսի արեւմտյան մասինը[5]։
Ուոքերի շրջապտույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Climate Prediction Center (2005 թ․ դեկտեմբերի 19). «Frequently Asked Questions about El Niño and La Niña». National Centers for Environmental Prediction. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Solomon, S., D. Qin, M. Manning, Z. Chen, M. Marquis, K.B. Averyt, M. Tignor and H.L. Miller (ed.). «Observations: Surface and Atmospheric Climate Change». Climate Change 2007: The Physical Science Basis. Contribution of Working Group I to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change. Cambridge, UK: Cambridge University Press. էջեր 235–336. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
{{cite book}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - ↑ «El Niño, La Niña and the Southern Oscillation». MetOffice. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 4,0 4,1 L'Heureux, Michelle (2014 թ․ մայիսի 5). «What is the El Niño–Southern Oscillation (ENSO) in a nutshell?». ENSO Blog. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «El Niño, La Niña and Australia's Climate» (PDF). Australian Bureau of Meteorology. 2005 թ․ մայիսի 6. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «El Niño Southern Oscillation (ENSO)». Australian Bureau of Meteorology. 2008 թ․ ապրիլի 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին.