Jump to content

Էլսա Կելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլսա Կելլի
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական ռադիկալ միություն
Կրթություն՝ Բուենոս Այրեսի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան, համալսարանի դասախոս, դատավոր և դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 28, 1939(1939-02-28) (85 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն  Արգենտինա

Էլսա Ռոզա Դիանա Կելլի (իսպ.՝ Elsa Rosa Diana Kelly, փետրվարի 28, 1939(1939-02-28), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, դիվանագետ։ Որպես փորձագետ` ներկայումս ՄԱԿ-ի ծովային իրավունքի միջազգային ատյանում դատավոր է։ Արգենտինայի դիվանագիտության պատմության մեջ բազմաթիվ պաշտոններ է ստանձնել և եղել է Արգենտինայի պաշտոնական ներկայացուցիչը (դեսպանը) Իտալիայում, Ավստրիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելլին ծնվել է 1939 թվականի փետրվարի 23-ին Բուենոս Այրեսում[1]։ 1960 թվականին ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը և Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների կենտրոնի կողմից արժանացել է կրթաթոշակի։ Կելլին եղել է Միջազգային հանրային իրավունքի պրոֆեսոր[2]։ Նա սկսել է իր դիվանագիտական կարիերան Instituto del Servicio Exterior de la Nación համալսարան ընդունվելով։ Կելլին դարձել է դեսպան 1984 թվականին։ Միջազգային հարաբերությունների և կրոնի նախարարությունում նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել, ներառյալ՝ Դեսպանների բարձրագույն խորհրդի անդամի, մշակութային կապերի գծով տնօրենի և բնապահպանության հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնները։ Էլսան Ռաուլ Ալֆոնսինի ղեկավարությամբ նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում[3]։

1985-1989 թվականներին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ին (Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը) ներկայացրել է Արգենտինան։ Մինչև 2003 թվականը եղել է Իտալիայում Արգենտինայի դեսպանը[4]։ 2003-2006 թվականներին եղել է Իտալիայում Արգենտինայի պաշտոնական ներկայացուցիչը[5]։ 2010 թվականին Կելլին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների կողմից նշանակվել է Վաշինգտոնում կայացած Միջուկային Միջազգային գագաթաժողովի ազգային համակարգողի պաշտոնում։ 2011 թվականի հոկտեմբերի 1-ին նշանակվել է ՄԱԿ-ի ծովային իրավունքի միջազգային ատյանի դատավորի պաշտոնում՝ դառնալով կառույցի 20 անդամներից միակ կինը[6]։ Այս պաշտոնում նա մնացել է ինը տարի[7][8]։

2008 թվականին Կոնեքս հիմնադրամի կողմից դիվանագիտական ոլորտում համար մատուցած ծառայությունների համար արժանացել է «Կոնեքս» մրցանակի[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Judge Elsa Kelly». International Tribunal for the Law of the Sea. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  2. Infobae (2010 թ․ հուլիսի 8). «Elsa Kelly, cerca de la Embajada argentina en Washington» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Perfil (2012 թ․ նոյեմբերի 13). «Quién es Elsa Kelly, la esperanza de la Fragata» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Clarín (2000 թ․ օգոստոսի 23). «Elsa Kelly, con destino en Roma» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Prensa Argentina (2010 թ․ փետրվարի 8). «Designan a Elsa Kelly como coordinadora nacional para la Cumbre Nuclear Global de Washington» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «General Assembly Adopts Resolution Aimed at Ensuring Sustainability of World's Fisheries, as It Holds Annual Debate on UN Regime Protecting Seas, Oceans». United Nations. 2011 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  7. Infobae (2011 թ․ հունիսի 16). «Una diplomática argentina fue designada en el Tribunal del Mar de la ONU» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Infobae Profesional (2012 թ․ նոյեմբերի 14). «Quién es Elsa Kelly, la esperanza del Gobierno para recuperar la fragata Libertad» (Spanish). Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Fundación Konex. «Elsa Kelly» (Spanish). Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլսա Կելլի» հոդվածին։