Էլմար Բյառնասոն
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Տեոդոր Էլմար Բյառնսոն | ||
Ազգությունը | իսլանդացի | ||
Քաղաքացիությունը | Իսլանդիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 4, 1987 | ||
Ծննդավայր | Ռեյկյավիկ | ||
Հասակ | 182 | ||
Քաշ | 78 | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Օրխուս | ||
Համար | 20 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2012 | Գյոտեբերգ | 60 | (4) |
2012-2015 | Ռաներս | 65 | (3) |
2015-ներկա | Օրխուս | 24 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2007-ներկա | Իսլանդիա | 22 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էլմար Բյառնասոն (իսլ․՝ Theódór Elmar "Teddy" Bjarnason, մարտի 4, 1987[1][2], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս դանիական «Օրխուս»-ի և Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյառնասոնը «Ռեյկյավիկ» ֆուտբոլային ակումբի սան է։
Նա 16 տարեկան հասակում պայմանագիր է կնքել շոտլանդական «Սելթիկի» հետ։ Իր դեբյուտը շոտլանդական ակումբի կազմում Էլմարը նշել է 2006/07 մրցաշրջանի վերջում կայացած «Հիբերնիանի» դեմ խաղում։ Հաջորդ մրցաշրջանում թիմի կազմում նա նվաճել է Շոտլանդիայի գավաթը։
2008 թվականի հունվարի 15-ին Էլմարը տեղափոխվել է նորվեգական «Լյուն»[3]։ Նոր ակումբում նա դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ, և մասնակցեց թիմի բոլոր խաղերին։
2009 թվականին նա պայմանագիր է կքնել շվեդական «Գյոտեբորգի» հետ[4]։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է օգոստոսի 2-ին կայացած «Հեկենի» դեմ խաղում[5]։ Թիմի կազմում իր առաջին գոլը Էլմարը խփել է 2010 թվականի մայիսի 6-ին՝ «ԱԻԿ»-ի դեմ խաղում[6]։
2012 թվականին Բյառնասոնը տեղափովել դանիական «Ռաներսի» հետ։ Դանիայի առաջնությունում նա իր դեբյուտը նշել է հոկտեմբերի 7-ին՝ «Միդյուլանի» դեմ խաղում[7]։ Թիմի կազմում իր առաջին իսկ մրցաշրջանում Էլմարը դարձել է Դանիայի փոխչեմպիոն։ Թիմի կազմում իր առաջին գոլը նա խփել է 2014 թվականի սեպտեմբերի 14-ին՝ «Բրոնդբյու»-ի դեմ խաղում[8]։
2015 թվականի ամռանը Էլմարը տեղափոխվել է «Օրխուս», և թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր։ Նոր ակումբում իր դեբյուտը Բյառնասոնը նշել է հուլիսի 1-ին կայացած «Բրոնդբյու»-ի դեմ խաղում[9]։ Թիմի կազմում իր առաջին գոլը Էլմարը խփել է 2016 թվականի փետրվարի 26-ին՝ «Օդենսե»-ի դեմ խաղում։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հունիսին Լեհաստանի դեմ ընկերական խաղում Էլմարը իր դեբյուտն է նշել Իսլանդիայի հավաքականի կազմում[10]։
Նա մասնակցել է նաև Եվրո 2016-ին։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շոտլանդիայի գավաթակիր - 2006/07
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Teddy Bjarnason moves to Norway, Celtic FC, 15 January 2008
- ↑ «Theodór Elmar til Gautaborgar». RÚV. 2009 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Гётеборг VS. Хеккен 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Гётеборг VS. АИК 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Раннерс VS. Мидтъюлланн 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Брондбю VS. Раннерс 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 15.
- ↑ «Орхус VS. Брондбю 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 15.
- ↑ «Исландия VS. Лихтенштейн 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2007 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը soccerway.com կայքում
- Էջը hif.se կայքում Արխիվացված 2007-04-01 Wayback Machine
- Էջը svenskfotboll.se կայքում
- Էջը national-football-teams.com կայքում
- Էջը lynfotball.net կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմար Բյառնասոն» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մարտի 4 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ռեյկյավիկ քաղաքում ծնվածներ
- Իսլանդացի ֆուտբոլիստներ
- Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Սելտիկի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Գյոթեբորգի ֆուտբոլիստներ
- Ռանդերս ՖԱ-ի ֆուտբոլիստներ