Jump to content

Էլեֆանտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեֆանտա
Տեսակքարանձավ
Երկիր Հնդկաստան[1]
ՎարչատարածքRaigad district?[2]
Աշխարհագրական տեղադրությունElephanta Island?
Քարտեզ
Քարտեզ

Էլեֆանտայի քարանձավներ (մարաթհի՝ घारापुरीच्या लेण्या), ճարտարապետական-քարանձավային համալիր Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում, Մումբայ քաղաքի մերձակայքում, Արաբական ծովի Գհարապուրի կղզու կենտրոնական մասում։ Կղզին ընկած է Մումբայից մոտավորապես տասը կիլոմետր դեպի արևելք, Ջավահառլալ Ներուի անվան նավահանգստից 2 կիլոմետր դեպի արևմուտք։ Այսպես կոչված՝ «Քարանձավների քաղաքը» բաղկացած է հինդուիստական դիցերին (հիմնականում՝ Շիվային)[3] նվիրված տաճարներ պարունակող հինգ քարանձավից[4][5], մեր թվականությունից առաջ 2-րդ դարով թվագրվող բուդդայական պաշտամունքային կառույցներ, օբյեկտներ պարունակող մի շարք քարանձավներից[6][7][8][9]։ Համալիրում ամփոփված է ժայռափոր և ժայռակոփ արվեստի հարուստ և մեծարժեք հավաքածու, որտեղ դրսևորված է հինդուիստական և բուդդայական գաղափարների ու սրբապատկերագրության սինկրեիզմը[10][11]։ Արվեստի գործերի զգալի մասը վնասված է։ Փորագրաքանդակները հինդուիստական դիցաբանության թեմաներով են։ Առանձնահատուկ ուշադրության են արժանացել միակտոր բազալտից կերտված բարձր (շուրջ 20 ոտնաչափ) այն քանդակները, որ պատկերում են եռադեմ Շիվային (Trimurti Sadashiva), պարի աստված Նաթարաջային և յոգայի աստված Յոգիշվարային[12][13]։ Դրանք թվագրվում են 5-ից 9-րդ դարերով[4]։ Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ այդ քանդակներն ստեղծվել են մոտավորապես 550 թվականին[14]։

1987 թվականին Էլեֆանտայի քարանձավային տաճարներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեֆանտայի քարանձավային տաճարները հիշատակվել են 19-րդ դարի անգլիացի բանաստեղծուհի և արձակագիր Լետիցիա Լենդոնի՝ 1834 թվականին գրած The Caves of Elephanta պոեմում[15]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
The Caves of Elephanta,
a poem by L. E. L.

, ամերիկացի գրող Հերման Մելվիլի «Մոբի Դիք»[16], Սոմերսեթ Մոեմի «Ածելու սայրը» (The Razor's Edge, 1944 թ.) վեպերում[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Elephanta Caves ( 1987), Maharashtra // Monument of National Importance
  2. https://asi.nic.in/alphabetical-list-of-monuments-maharashtra-mumbai/
  3. Unesco. «Elephanta Caves» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 Trudy Ring; Robert M. Salkin; Sharon La Boda (1994). «Elephanta Island». International Dictionary of Historic Places: Asia and Oceania. Taylor & Francis. էջեր 252–5. ISBN 978-1-884964-04-6.
  5. Carmel Berkson; Wendy Doniger; George Michell (1999). Elephanta: The Cave of Śiva. Princeton University Press (Motilal Banarsidass, Reprint). էջեր 3–5. ISBN 978-81-208-1284-0.
  6. Dhavalikar, M. K. (Madhukar Keshav) (2007). Elephanta. Archaeological Survey of India. էջ 75. ISBN 9788190486606. «There are remains of a brick built Buddhist stupa nearby which may belong to circa second century BC. Around it are seven smaller stupas, which may be votive.»
  7. Elephanta Island, Encyclopedia Britannica
  8. Brockman, Norbert (2011). Encyclopedia of Sacred Places (անգլերեն). ABC-CLIO. էջ 153. ISBN 9781598846546.
  9. Brunn, Stanley D. (2015). The Changing World Religion Map: Sacred Places, Identities, Practices and Politics (անգլերեն). Springer. էջ 514. ISBN 9789401793766.
  10. «Elephanta Caves» (PDF). Unesco. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
  11. «Elephanta Caves». Works Heritage: Unesco.org. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
  12. Constance Jones; James D. Ryan (2006). Encyclopedia of Hinduism. Infobase. էջեր 148–149. ISBN 978-0-8160-7564-5.
  13. Stella Kramrisch (1988). The Presence of Siva. Motilal Banarsidass. էջեր 443–459. ISBN 978-81-208-0491-3.
  14. Walter M. Spink (2005). Ajanta: The end of the Golden Age. BRILL Academic. էջեր 182–183. ISBN 90-04-14832-9.
  15. MacKay, Charles, ed. (1850). Fisher's Drawing Room Scrap-Book. London: Peter Jackson, Late Fisher, Son & Co.
  16. Melville, Herman (1892). Moby Dick. Boston: St. Botolph Society. էջեր 39, 250.
  17. Maugham, W. Somerset (2011 թ․ հունվարի 26). The Razor's Edge (անգլերեն). Knopf Doubleday Publishing Group. ISBN 978-0-307-78508-4.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էլեֆանտա հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեֆանտա» հոդվածին։