1798–1801 թվականներին մասնակցել է Եգիպտոս կազմակերպվող գիտարշավին, որտեղ հավաքել է գիտական մեծ արժեք ունեցող հավաքածու (կաթնասունների 17, երկկենցաղների ու սողունների 25, ձկների 57 նոր սեռ ու տեսակ)։
Կիրառել է սաղմերի ուսումնասիրության համեմատական մեթոդը, որը հետագայում կազմեց էվոլյուցիայի սաղմնաբանական ապացույցների և բիոգենետիկական օրենքի հիմքը։ 1830 թվականին Փարիզի ԳԱ–ում ծավալվեց մեծ բանավեճ Ժոֆրուա Սենտ-Իլերի և Ժորժ Կյուվիեի միջև, որտեղ տեսականորեն հաղթեց Կյուվեն, սակայն կենդանական աշխարհի միասնության մասին Ժոֆրուա Սենտ-Իլերի գաղափարները օրգանական բնության էվոլյուցիոն ուսմունքի հիմքը հանդիսացան և պաշտպանվեցին գիտնականների ու մտածողների կողմից։
Ժոֆրուա Սենտ-Իլերի ուսմունքը կենդանական աշխարհառաջացման միասնական պլանի մասին մետաֆիզիկական էր, սակայն նպաստեց գիտության մեջ ծագման միասնական գաղափար հաստատելուն, որի համար ենթարկվեց դաժան հալածանքների։ Ժոֆրուա Սենտ-Իլերը հիմնադրեց նաև կենդանիների կլիմայավարժեցման մասին գիտությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 301)։