Jump to content

Էդիթ Բրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիթ Բրուկ
իտալ.՝ Edith Bruck
Ծննդյան անունիտալ.՝ Edith Steinschreiber Bruck
Ծնվել էմայիսի 3, 1931(1931-05-03)[1] (93 տարեկան)
ԾննդավայրTiszabercel, Ibrány District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա[2][3]
Մասնագիտությունբանաստեղծուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, թարգմանչուհի, վիպասան, գրող և ինքնակենսագիր
Լեզուիտալերեն
Քաղաքացիություն Հունգարիա և  Իտալիա
Պարգևներ
ԱմուսինNelo Risi?

Էդիթ Շտայնշրայբեր Բրուկ (մայիսի 3, 1931(1931-05-03)[1], Tiszabercel, Ibrány District, Սաբոլճ-Սատմար-Բերեգ շրջան, Հունգարիա[2][3]), իտալացի գրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի և ռեժիսոր։ Նա ծնվել է Հունգարիայում, բայց իր կյանքի մեծ մասն ապրել է Իտալիայում և ստեղծագործում է իտալերեն[4]։ Նա նաև իտալերեն է թարգմանել հունգարացի մի քանի գրողների՝ Աթիլա Յոժեֆի, Միկլոշ Ռադնոտիի և Գյուլա Իյեսի ստեղծագործությունները[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիթ Շտայնշրայբերը ծնվել է 1931 թվականին հրեական աղքատ ընտանիքում, որը 1944 թվականին տարվել է Օսվենցիմ։ Նրա ծնողները և երկու եղբայրներից մեկը մահացան ճամբարներում (մայրը՝ Օսվենցիմում, հայրը՝ Դախաուում), բայց Էդիթը և նրա քույր Մարթան անընդհատ տեղափոխվում էին Դախաու, Քրիստիանշտադտ և Բերգեն-Բելսեն և 1945 թվականին ազատագրվեցին դաշնակիցների կողմից[6][7]։

Էդիթը վերապրեց պատերազմը իր քույրերի՝ Մարթայի և Լեյլայի և իր եղբոր՝ Պիտերի հետ և վերադարձավ Հունգարիա, որտեղ վերամիավորվեց իր ողջ մնացած հարազատների հետ։ Այնտեղից նա ներգաղթել է Չեխոսլովակիա, որտեղ Մարթան տեղափոխվել է իր երկրորդ ամուսնու և երեխաների հետ։

Տասնվեց տարեկանում նա ամուսնացավ Միլան Գրյունի հետ և Մարթայի և նրա ընտանիքի հետ ներգաղթեց Իսրայել։ Նրանց ամուսնությունը տևեց մեկ տարի։ Նա նույնպես երկար չի ապրել իր երկրորդ ամուսնու՝ Դենի Ռոթի հետ։ Երեք տարի Իսրայելում անցկացնելուց հետո նա որոշեց վերամիավորվել քրոջ հետ Արգենտինայում։ Այնուամենայնիվ, 1954 թվականին Հարավային Ամերիկա իր ճանապարհին, կարճ ժամանակ գտնվելով Իտալիայում, նա փոխեց իր ծրագրերը և որոշեց մնալ Հռոմում, որտեղ դեռ ապրում է։ Բրուկը նրա երրորդ ամուսնու ազգանունն է, չնայած նա ամուսնալուծվել է նրանից մինչև քսան տարեկանը և շուտով ներգաղթել Իտալիա 1954 թվականին։

Հռոմում Էդիթ Բրուկը սկսեց իտալերենով նկարագրել իր կյանքի ողբերգական պատմությունը։ Նա տարագրության մեջ պատմում է իր մանկության, ճամբարներում գտնվելու մասին։ Հոլոքոստի թեման նորից շոշափվում է նրա ստեղծագործություններում՝ «Գնանք քաղաք» (Andremo in città, 1962), «Երկու դատարկ սենյակ» (Due stanza vuote, 1974), «Դերասանուհին» (L’attrice, 1995) և «Նամակ մորը» (Lettera alla madre, 1988), որի համար 1989 թվականին ստացել է կին գրողների ազգային գրական մրցանակ[6]։

2021 թվականի փետրվարի 20-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է Էդիթ Բրուկին Հռոմի կենտրոնում գտնվող նրա բնակարանում։ Անցյալ հունվարին նա հարցազրույց էր տվել «L’Osservatore Romano» թերթին Հիշատակի օրվա կապակցությամբ։ Նրա պատմությունը հուզել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին. «Ես եկել եմ այստեղ շնորհակալություն հայտնելու ձեզ ձեր վկայության համար և հարգանքի տուրք մատուցելու նացիստական պոպուլիզմի խելագարության մեջ նահատակված ժողովրդին։ Ես Տիրոջից ներում եմ խնդրում ողջ մարդկության անունից»[8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1966՝ «Գնանք քաղաք» (Andremo in città), ռեժիսոր՝ Նելո Ռիզի
  • 1984՝ «Լուսանկարում եմ Պատրիցիային» (Fotografando Patrizia), ռեժիսոր՝ Սալվատորե Սամպերի
  • 1991՝ «Մահացու գայթակղություն» (Per odio, per amore), ռեժիսոր՝ Նելո Ռիզի
  • 2014՝ «Անիտա Բ» (Anita B), ռեժիսոր՝ Ռոբերտո Ֆաենցա
  • 1979՝ «Իմպրովիզացիա» (Improvviso)
  • 1983՝ «Ին՞չ Սարդինիա» (Quale Sardegna?)
  • 1986՝ «Զոհասեղան մոր համար» (Un altare per la madre)
  • 1958՝ «Ներխուժողները, ինչպես միշտ, մնացին անհայտ» (I soliti ignoti), ռեժիսոր՝ Մարիո Մոնիչելի

80x80пкс 2021 թվականի փետրվարի 26՝ Իտալիայի Հանրապետության արժանիքների Մեծ Խաչի ասպետ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]