Էգենբերգ դղյակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էգենբերգ դղյակ | |
---|---|
Երկիր` | Ավստրիա |
Ճարտարապետական ոճ` | բարոկկո և ռոկոկկո |
Ճարտարապետ` | Giovanni Pietro de Pomis? |
Էգենբերգ դղյակ (գերմ.՝ Schloss Eggenberg), ազնվականական խոշորագույն նստավայր Շտիրիայում։ Գտնվում է Գրացի ծայրամասում։ 2010 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Դղյակը կառուցվել է 1625 թ. իշխան Էգենբերգի պատվերով, ով եղել է կայսր Ֆերդինանդ II-ի խորհրդականը, իր տեսակով ավստրիական Ռիշելիեն։ Նրա սիրելի ճարտարապետ Ջովանի Պեդրո դե Պոմիսը, իմանալով իշխանի` աստղագուշակությամբ տարված լինելու մասին, նախագծել է կառույցը վերածննդի ներդաշնակ ոճով։ Պալատական համալիրի մեջ մտել են ուշգոթական կապելլան, որ ժառանգություն էր հասել իշխանի նախնիներից։
Դե Պոմիսի կառույցում ամեն ինչ կոչված էր հիշեցնելու ժամանակի ու աստղերի շարժման մասին։ Անկյունային չորս աշտարակները խորհրդանշում են տարվա եղանակները, 52 սենյակները` տարվա շաբաթների քանակը, հարակից 24 շինությունները` օրվա 24 ժամերը։ Որոշ հաշվարկներով դղյակն ունեցել է 365 պատուհան, ինչը խորհրդանշել է տարվա օրերի քանակը։ Աստղագիտական սրբագրության թեման շարունակվում է կենտրոնական սրահի ֆրեսկոներում, ծաղկաջերմոցում և այգու ավելի հին հատվածում։
Դղյակի կառուցումն ավարտին է հասցվել պատվիրատուի մահից հետո` 1635 թվականին։ Ներքին հարդարման հիմնական աշխատանքները կատարվել են 1641-1646 թվականներին։ 1666 թվականին պատվիրատուի թոռը նկարիչ Վայսենկիրխերին պատվիրել է գեղանկարչական 600 աշխատանք դղյակի համար, որոնք մինչ օրս զարդարում են դղյակի պատերը։ Էգենբերգների վերջին շառավղի մահից հետո դղյակը ժառանգություն են ստացել նրանց ազգակից Գերբերշտեյնները, ովքեր դղյակին տիրել են մինչև 1939 թվականը։ 18-րդ դարում դղյակը վերանորոգվել է ռոկոկո ոճով, իսկ հին կանոնավոր այգին փոխարինվել է անգլիական բնապատկերային այգիով։
1939 թվականին դղյակը Գերբերշտեյններից անցել է Շտիրիայի կառավարությանը։ Ներկայումս այն մտնում է Գրացի գեղարվեստական թանգարանի կազմի մեջ։ Շինությունների մի մասն օգտագործվում է հնագիտական հավաքածուի պահպանման համար։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգենբերգ դղյակ» հոդվածին։ |