Զոֆյա Պոսմիշ
Զոֆյա Պոսմիշ լեհ.՝ Zofia Posmysz | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1923[1][2] |
Ծննդավայր | Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2] |
Վախճանվել է | օգոստոսի 8, 2022 (98 տարեկան) |
Վախճանի վայր | Օսվենցիմ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Մասնագիտություն | լրագրող, գրող և սցենարիստ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարանի լեհագիտության ֆակուլտետ |
Անդամակցություն | Stowarzyszenie Pisarzy Polskich? |
Պարգևներ | |
Zofia Posmysz Վիքիպահեստում |
Զոֆյա Պոսմիշ (լեհ.՝ Zofia Posmysz, իսկանա անվանումը՝ Զոֆյա Պոսմիշ-Պյասեցկա, լեհ.՝ Zofia Posmysz-Piasecka, օգոստոսի 23, 1923[1][2], Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2] - օգոստոսի 8, 2022, Օսվենցիմ, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), լեհ արձակագիր, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվականից եղել է Օսվենցիմ և Ռավենսբրյուկ գերմանական համակենտրոնացման ճամբարներում։ Պատերազմից հետո բնակվել է Վարշավայում։ 1952 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
«Głos Ludu» թերթում աշխատել է որպես թղթակից, այնուհետև աշխատել է Լեհական ռադիոյում։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոֆյա Պոսմիշի առաջին գիրքը հրատարակվել է 1945 թվականին, որը «Բելզենից գիտեմ դահիճներին» հուշագրությունն էր։ Նրան լայն ճանաչում է բերում «45-րդ նավասենյակի ուղևորուհին» ռադիոներկայացումը։ Նույանուն գիրքը հրատարակվել է 1962 թվականին։ Այս ստեղծագործության մոտիվներով ռեժիսոր Անջեյ Մունկը նկարահանում է «Ուղևորուհին» գեղարվեստական ֆիլմը, որը 1963 թվականին էկրան է բարձրանուն ռեժիսորի մահվանից հետո։ 1968 թվականին Պոսմիշի այս ստեղծագործության հիման վրա Մեչիսլավ Վայնբերգը գրում է «Ուղևորուհին» օպերան (լիբրետո՝ Ալեքսանդր Մեդվեդև)։ Օպերան մասնագետների կողմից արժանացավ բարձր գնահատականի, սակայն ԽՍՀՄ-ում արգելվեց[3]։
Ստեղծագործությունները հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղևորուհին (վիպակ), Ե., Հայաստան, 1965, 222 էջ։ Թարգմ.՝ Կ. Դալլաքյան։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Znam katów z Belsen… (1945)
- Pasażerka (Czytelnik 1962, 1964, 1971, 1980; Krajowa Agencja Wydawnicza 1988; Wydawnictwo Axis Mundi 2010)
- Przystanek w lesie (Czytelnik 1965, zbiór opowiadań)
- Cierpkie głogi (1966, scenariusz, zekranizowana w 1966 przez Janusza Wejcherta)
- Mały (1970, scenariusz, zekranizowany w 1970 przez Juliana Dziedzinę)
- Wakacje nad Adriatykiem (Czytelnik 1970, 1980; Państwowe Muzeum Auschwitz-Birkenau 2004; Znak Litera Nova 2017)
- Mikroklimat (Książka i Wiedza 1975)
- Drzewo do drzewa podobne (Wydawnictwa Radia i Telewizji 1977)
- Miejsce na ścianie (Wydawnictwa Radia i Telewizji 1977)
- Cena (Ludowa Spółdzielnia Wydawnicza 1978)
- Człowiek spod kaloryfera (Wydawnictwa Radia i Telewizji 1980)
- Ten sam doktor M. (Iskry 1981)
- Wdowa i kochankowie (Czytelnik 1988)
- Do wolności, do śmierci, do życia (Von Borowiecky 1996)
- Chrystus oświęcimski (Fundacja na rzecz Międzynarodowego Domu Spotkań Młodzieży 2011, 2014)
- Królestwo za mgłą. Z autorką Pasażerki rozmawia Michał Wójcik (Znak Litera Nova 2017, ISBN 978-83-240-3727-8)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Auschwitz Prisoners Database
- ↑ За что запрещали «Пассажирку»: Интервью с А. Медведевым // Российская газета — Столичный выпуск № 4256 (25.12.2006).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոֆյա Պոսմիշ» հոդվածին։ |
|