Զուգակցված հորմոնալ հակաբեղմնավորում
Համակցված հորմոնալ հակաբեղմնավորում (համակցված ծնելիության վերահսկողություն), հորմոնալ հակաբեղմնավորման ձև , միավորելով էստրոգենի և պրոգեստերոնի տարբեր զուգակցումներ[1][2]։
Տարբեր տեսակները ներկայացվում են հաբերի, սպեղանիների և հեշտոցային օղակների տեսքով, որոնք ունեն լայն կիրառում[3], ինչպես նաև որոշ երկներում կիրառություն ունեն ներարկման տարբերակները[4]։ Հիմնական մեխանիզմը հանդիսանում է լուտեինացնող(ԼՀ) և ֆոլիկուլխթանիչ(ՖԽՀ) հորմոնների վրա ունեցած արգելակիչ ազդեցությունը, ինչպես նաև անմիջական ազդում են ձվազատման վրա՝ կանխելով այն[1]։
Հաբերի, սպեղանիների և հեշտոցային օղակների էֆֆեկտիվությունը կազմում է 93%[5]։ Հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառման դրական էֆֆեկտների մեջ են մտնում ձվարանի, էնդոմետրիումի և կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկի նվազումը, ինչպես նաև կարող են ունենալ դրական ազդեցություն դաշտանային ցիկլի որոշ խնդիրների վրա։ Կողմնակի էֆֆեկտները քիչ են , սակայն ներառում են բարձր ռիսկ երակային և զարկերակային թրոմբէմբոլիաների , ինչպես նաև միզապարկի և արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման[4][6]։
Բժկական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակաբեղմնավորիչային կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղերի իդեալական կիրառման դեպքում, կիրառման առաջին տարում կականց մոտ հղիանալու դեպքերը 1%-ից քիչ են լինում ։ Սովորական կիրառման դեպքում օգտագործման առաջին տարում հղիանում են կանանց 9%-ը[7]։ Սովորաաբար հակաբեղմնավորիչների այս խումբն օգտագործվում է 21 օր շարունակ , նմանակելով դաշտանային ցիկլի օրերին , որից հետո կամ 7 օրով դադարեցնում են կիրառումը(հաբի, սպեղանու և հեշտոցային օղակի համար), կամ ընդունում են պլացեբո (միայն հաբերի համար) և այդ 7 օրվա ընթացքում տեսնում են դաշտան։ Այն կանանց համար, ովքեր ցանկանում են ամբողջությամբ ճնշել դաշտանը, մշակվում է անհատական հորմոնալ թերապիա, և հազվադեպ, որոշակի շրջաններ քիչ ժամանակահատվածով դադարեցվում է հորմոնների (էստրոգեն, պրոգեստերոն) կիրառումը։ Էֆֆեկտը կախված չէ նրանից արդյոք կինը ընտրել է շարունակական թե 7օրյա դադարով կիրառումը[8]։
Ոչ-հակաբեղմնավորիչային կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմբիանացված պերօրալ(բերանային) հակաբեղմնավորիչները կիառվում են դաշտանային ցիկլի խանգարումների բուժման[9], կոնքի շրջանում ցավ առաջացնող հիվանդություններից՝ դիսմենորեայի, էնդոմետրիոզի բուժման ժամանակ[10][11]։ Պերօրալ հակաբեղմնավորիչները հանդիսանում են նաև առաջին ընտրության դեղեր ձվարանի պոլիկիստոզի, ակնեի և հիրսուտիզմի բուժման ժամանակ[12]։
Նախադաշտանադադարային շրջանում գտնվող կանանց մոտ , ովքեր օգտագործել են պերօրալ հակաբեղմնավորիչներ, բարձրացած է եղել ոսկրերի խտությունը[13] ,ինչպես նաև շարունակական կիրառման ժամանակ նվազել է ջերմահորդանքների ինտենսիվությունը[14]։ Ապացուցված է, որ համակցված պերօրալ հակաբեղմնավորիչների կիրառումը նվազեցնում է էնդոմետրիալ քաղցկեղի, BRCA1 և BRCA2 ձվարանի քաղցկեղների առաջացման ռիսկը և չափավոր նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը[14][15]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմբինացված հորմոնալ հակաբեղմնավորիչի տեսակը | Բաղադրություն | Էֆֆեկտիվություն | Իդեալական կիրառում |
---|---|---|---|
Կոմիբնացված պերօրալ հակաբեղմնավորիչներ[7] | Տարբեր համակցումներ
Էստրոգեն-10-50Մկգ(միջինում25-30Մկգ) Պրոգեստերոն-0․05-3մգ |
Ձախողման դեպքերը կազմում են 9% տիպիկ կիրառման դեպքում,երբ մեթոդը չի օգտագործվում հետևողականորեն կամ օգտագործվում է ոչ ճիշտ
Կատարյալ օգտագործման դեպքում ձախողման մակարդակը կազմում է 0.3% |
Նախատեսված է կիրառել ամեն օր, միևնույն ժամին (րոշ հաբեր կարելի է կիրառել 2-24 ժամ տարբերությամբ, սակայն ունենալ ցանկալի արդյունք)[17] |
Կոմբիանացված հակաբեղմնավորիչներ սպեղանու տեսքով[7] | Օրական
Նորելգեստրոմին-120-150մկգ Էթինիլ էստրադիոլ20-35 մկգ[18][19][20] |
Յուրաքանչյուր նոր սպեղանի օգտագործվում է շաբաթական մեկ անգամ, 3 շաբաթ հետո հերթական սպեղանին բաց են թաղնում նորմալ դաշտանի համար[17] | |
Կոմբինացված հակաբեղմնավորիչներ հեշտոցային օղակի տեսքով[7] | Օրական
Էտոնոգեստրել-120-150Մկգ Էթինիլ էստրադիոլ13-15 մկգ[18][21][22] |
Հեշտոցային օղակները կիրառվում են 21 օր շարունակ, այնուհետև 7 օրով հեռացվում են , բնականոն դաշտանի համար[17] |
- Կոմբինացված ներարկման հակաբեղմնավորիչներ[23], ԿՀՀ-ի տեսակ է , չի կիրառվում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում[24]։
Ամենահաճախ կիրառվող գրաֆիկը հանդիսանում է 21 օրվա կիրառումից հետո 7-օրյա դադար վերցնելը, սակայն գրաֆիկները կարող են լինել փոփոխկան։
Ազդեցության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվազատման կանխարգելումը իրակականանում է ենթատեսաթումբ-մակուղեղ-մակերիկամային համակարգի ճնշման միջոցով, քանի որ էստրոգենը և պրոգեստերոնը հետադարձ բացասական կապի սզբունքով արգելակում են ենթատեսաթմբից գոնադոտրոպ ռիլիզինգ հորմոնի արտազատումը։ Նորմայում գոնադոտրոպ ռիլիզինգ հորմոնն ազդում է մակուղեղի վրա խթանելով լուտեինացնող հորմոնի և ֆոլկուլխթանիչ հորմոնի արտադրություն, որոնք իրենց հերթին խթանում են ձվազատումը և նպաստում նոր ֆոլիկուլների զարգացմանը[25]։ Պրոգեստերոնի հակաբեղմնավորիչ ազդեցությունը դրսևորվում է նաև արգանդի վզիկի լորձի մածուցիկության , արգանդափողերի և էնդոմետրիումի շարժողականության փոփոխությամբ[25]։
Բուժման ցուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անբարենպաստ ազդեցություններ
Չնայած նրան , որ կոմբինացված հակաբեղնավորիչներ օգտագործող կանանց մոտ քիչ է հանդիպում երակային, զարկերակային թրոմբէմբոլիաների, միզապարկի և արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը, այնուամենայնիվ սրանք ի տարբերություն կոմբինացված հակաբեղմնավորիչ ընդհանրաես չօգտագործողղների, համարվում են բարձր ռիսկի խումբ։ Հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր հետազոտությունները, որոնք իրականացվել են հակաբեղմնավորիչների և վերոնշյալ ռիսկերի միջև կապը որոշող, եղել են դիտողական բնույթի, ուստի հնարավոր չէ կոնկրետ պատճառահետևանքային կապի բացահայտումը[26][27]։ Միաժամանակ անժխտելի է համակցված հորմոնալ հակաբեղմնավորիչների և երակ-զարկերակային թրոմբոզների միջև կապը։ Ըստ ուսումնասիրություննրի հակաբեղմնավորիչները, որոնք պարունակում են բարձր դեղչափով էստրոգեն , կապված են երակային և զարկրակային թրոմբէմբոլիաների հետ[28][29]։ Բացի այդ դիտարկումները ցուց են տվել որ պրոգեստերոնային պրեպարատները, այդ թվում ՝ գեստոդեն, դեզոգեստրել, ցիպրոտերոնի ացետատ և դրոսպիրենոն պարունակող, ի տարբերություն լևոնորգեստերելի (պրոգեստերոնի տեսակ) ավելի շատ առաջացնում են երակային թրոմբէմբոլիաներ[30]։
Այլ կողմնակի էֆֆեկտներից են հանդիսանում սրտխառնոցը, գլխացավը, ցավը կրծքագեղձերում, մաշկի պիգմենտացիան, դաշտանի խանգարումները, դաշտանի բացակայությունը, կոնտակտային ոսպնյակներից աչքի գրգռվածությունը։ Հանդիպում են նաև լիբիդոյի և տրամադության խանգարումներ, լյարդի ֆունկցիաների խանգարումներ և ճնշման տատանումներ[1]։
Հակացուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ կականց մոտ էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչների կիրառումը կարող է բարձրացնել թրոմբոզի ռիսկը, մասնավորապես դրսևորվելով խորանիստ զարկերակների թրոմբոզով և թոքային զարկերակի թրոմբէմբոլիայով։ Այնուամնայնիվ դեղերի ցածր դեղչափերով կիրառման դեպքում, ռիսկը լինում է նվազագույն։ Հորմոնալ հակաբեղնավորիչներ խորհուրդ չի տրվում օգտագործել այն կանանց , որոնք կյանքի կամ ընտանեկան անամնեզում ունեցել են թրոմբոզի դեպքեր, ինչպես նաև խորհուրդ չի տրվում հղիներին, ծննդաբերությունից հետո առաջին 3 շաբաթներում գտնվող կանանց,ավելորդ քաշ և մակարդման խանգարումներ ունեցողներին[31][32]։ Որոշ դեպքերում հակաբեղմնավորիչների կիրառումը չի խրախուսվում հղիությունից հետո առաջին 4-5 շաբաթների ընթացքում, կրծքով կերակրման վրա ազդեցություն չունենալու համար[32]։
Քանի որ էստրոգենի և պրոգեստերոնի մետաբոլիզմն իրականանում է լյարդի միջոցով , ուստի հակացուցում է հանդիսանում հակաբեղմնավորիչների կիրառումը նաև այն կանանց մոտ ովքեր ունեն լյարդի հիվանդություններ[32]։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը[33]։ Հետազոտությունները ցույց են տվել նաև որ կա կապ արգանդի վզիկի քաղցկեղի և հակաբեղմնավորիչների միջև հատապես այն կանանց մոտ ովքեր վարակվել են մարդու պապիլոմավիրուսով[34]։ Համակցված հակաբեղմնավորիչները նաև ունեն կապ ձվարանի, էնդոմետրիումի և կոլոռեկտալ քաղցկեղի հետ[35]։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենաշատ հանդիպ կողմնկի էֆֆեկտները հանդիսանում են գլխացավը, սրտխառնոցը, ցավը կրծքագեղձերում, միջդաշտանային արյունահոսություններ։ Հեշտոցային օղակների կիրառումից առաջացող հավելյան կողմնակի էֆֆեկտներ են հանդիսանում հեշտոցի գրգռումը, հեշտոցի պատերի իջեցումը[36]։ Մաշկային սպեղանիների կիրառումից առաջացող կողմնակի էֆֆեկտ է հանդիսանում կիրառման հատվածում մակի գրգռման ախտանիշների առկայությունը։ Միջդաշտանային արյունահոսությունները, որոնք առաջանում են կիրառման առաջին 3-6 ամիսների ընթացքում վտանգ չեն ներկայացնում և սովորաբար անհետանում են մշտական կիրառման դեպքում[32]։
Կան հավելյալ հետազոտություններ մարմնի զանգվածի փոփոխության հետ հակաբեղմնավորիչների կապի մասին և հրմոնալ հակաբեղմնավորիչներ կիրառող հետազոտվող կանանցից որոշները նշել են քաշի ավելացում, որոշներն էլ քաշի անկում[37]։ Քաշի ավեացման մեխանիզմներից են համարվում հեղուկի հավելյալ պահումը, մկանային և ճարպային զանգվածի ավելացումը։ Որոշ կանայք ընդհատում են հակաբեղմնավորիչների կիրառումը, քաշի ավելացման գանգատի պատճառով։
Համակցված հորմոնալ հակաբեղմնավորիչների ազդեցությունը տրամադրության վրա դեռևս անհայտ մեխանիզմով է իրականանում։ Եղել են որոշակի հետազոտություններ կողմնակի էֆֆեկտների կապը տրամադրության փոփոխությունների հետ կապելու համար։ Տրամադրության փոփոխույունները հանդիսանում են ամենալայն տարածումը գտած պատճառը հորմոնակ հակաբեղմնավորիչների կիառումը դադարեցնելու համար[38]։
Դեղորայքային փոխազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյարդային ֆերմենտներին խթանող դեղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյարդի ֆերմենտներին խթանող դեղորայքը կարող է արագացնել հակաբեղմնավորիչների մետաբոլիզմը, նվազեցնելով դրանց էֆֆեկտիվությունը։ Բացի այդ կոնտացեպտիվների կիրառումը կախված է լյարդային դեղորայքի կիրառման ժամանակահատվածից, արդյոք դրանք կիրառվում են կարճաժամկետ թե երկարաժամկետ[1]։
Ուլիպրիստալ ացետատ (ellaOne)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանայք ովքեր օգտագործում են ուլիպրիստալ ացետատը և կարիք ունեն արագ հորմոնլ հակաբեղմնավորիչ օգտագործելու պետք է իմանան, որ հակաբեղմնավորիչը կարող է նվազեցնել ուիպրիստալ ացետատի էֆֆեկտիվութունը, ուստի խորհուրդ է տրվում դեղի օգտագործումից հետո սպասել 5 օր, նոր սկսել հակաբեղմնավորիչների կիրառումը[1]։
Հակաբիոտիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիբիոտիկների կիրառման ժամանակ լրացուցիչ նախազգուշացումների կարիք չի լինում, եթե հակաբիոտիկները չեն մետաբոլիզվում լյարդում, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ առաջանում է փսխում և/կամ փորլուծություն[1]։
Հակաէպիլեպտիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակաէպիլեպտիկ դեղորայքի զուգակցումը համակցված հաբերի, սպեղանիների կամ հեշտոցային օղակների հետ[39], կարող է հանգեցնել երկու դեղորայքի էֆֆեկտիվության կորստի, դրսևորվելով էպիլեպտիկ նոպաների զարգացմամբ կամ անցանկալի հղիությամբ[40]։
Լամոտրիջին
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց մոտ, ովքեր միաժամանակ օգտագործել են 30մկգ էթինիլէստրադիոլի/150մկգ լևոնորգեստրել և հակաէպիլեպտիկ դեղամիջոց լամոտրիջին , նկատել են որ հակաբեղմնավորիչների էֆֆեկտիվությունը նվազել է չնայած նրան, որ լամոտրիջինը չի հանդիսանում որևէ հորմոնի խթանիչ[1]։ Վերոնշյալ արդյունքները հիմնված են 16 կնոջ դեպքի ուսումնասիրության հիմման վրա։
Հատուկ խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծննդաբրությունից հետո հակաբեղմնավորիչների կիրառումը կախված է մի քանի պայմաններիցէ արդյոք կինը երեխային կերակրելու է կրծքով, ունի երակների թրոմբոզ թե ոչ և կա արդյոք տվյալ կնոջ մոտ դիսլիպիդեմիա[41]
Տարիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվի առնելով միայն կնոջ տարիքը, հակաբեղմնավորիչները կարելի է կիրառել անսահմանափակ առաջին դաշտանից մինչև 40 տարեկանն ընկած ժամանակահատվածում և սովորական կիրառում ունենալ 40-ից հետո[2]։
Կրծքով կերակրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծքով կերակրող կանայք չպետք է կիրառեն հակաբեղմնավորիչներ ծննդաբերությունից հետո 6 շաբաթվա ընթացքում , ցանկալի է նաև չկիրառել հաջորդ վեց ամիսների ընթացքում, եթե շարունակում է կրծքով կերակրումը ։ Վեց ամիսը լրանալուց հետո հակացուցում չկա կերակրման և հակաբեղմնավորիչների կիրառման մեջ[42]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015-2017 թվականն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում 15-49 տարեկան կանանց 64,9 %-ը օգտագործել են հակաբեղմնավորիչներ, որից 12,6%-ը եղել են պերօրալ հակաբեղմնավորիչ հաբերը[43]։ Ամբողջ աշխարհում եղել են մոտավորապես 100 միլիոն կին ովքեր օգտագործել են կոմբինացված հակաբեղմնավոիչներ , հիմնական մասը տվյալ կանանց եղելեն Արևմտյան, Հյուսիսային Եվրոպաներում և Միացյալ Նահանգներում[44]։ Միացյալ Նահանգներում հետազոտությունների մեկը ցույց է տվել որ 2010-2012 թվականներին 16-44 տարեկան կանանց 33%-ը նախորդ տարում օգտագործել է հակաբեղմնավորիչներ և հիմնականում դրանք եղել են համակցված տիպի[1]։ 2006-2010թվականներին ԱՄՆ-ում կանանց միայն 10%-ն է օգտագործել սպեղանի հակաբեղմնավորիչ, 6%-ը հեշտոցային օղակներ[44]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «FSRH Clinical Guideline: Combined Hormonal Contraception (January 2019, Amended February 2019) – Faculty of Sexual and Reproductive Healthcare». www.fsrh.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 2,0 2,1 Altshuler, Anna L.; Gaffield, Mary E.; Kiarie, James N. (2015 թ․ դեկտեմբեր). «The WHO's medical eligibility criteria for contraceptive use: 20 years of global guidance». Current Opinion in Obstetrics & Gynecology. 27 (6): 451–459. doi:10.1097/GCO.0000000000000212. ISSN 1040-872X. PMC 5703409. PMID 26390246.
- ↑ «Combined Hormonal Birth Control: Pill, Patch, and Ring – ACOG». www.acog.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 4,0 4,1 WHO | Medical eligibility criteria for contraceptive use (PDF) (5th ed.). Geneva, Switzerland: World Health Organization. 2015. էջ 111. ISBN 978-92-4-154915-8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Your birth control choices». Reproductive Health Access Project (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «FSRH Clinical Guideline: Combined Hormonal Contraception (January 2019, Amended February 2019) – Faculty of Sexual and Reproductive Healthcare». www.fsrh.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Combined Hormonal Birth Control: Pill, Patch, and Ring». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Wright, Kristen Page; Johnson, Julia V (2008). «Evaluation of extended and continuous use oral contraceptives». Therapeutics and Clinical Risk Management. 4 (5): 905–911. doi:10.2147/tcrm.s2143. ISSN 1176-6336. PMC 2621397. PMID 19209272.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Matteson, Kristen A.; Rahn, David D.; Wheeler, Thomas L.; Casiano, Elizabeth; Siddiqui, Nazema Y.; Harvie, Heidi S.; Mamik, Mamta M.; Balk, Ethan M.; Sung, Vivian W. (2013 թ․ մարտ). «Nonsurgical management of heavy menstrual bleeding: a systematic review». Obstetrics and Gynecology. 121 (3): 632–643. doi:10.1097/AOG.0b013e3182839e0e. ISSN 1873-233X. PMC 4414119. PMID 23635628.
- ↑ Wong, Chooi L.; Farquhar, Cindy; Roberts, Helen; Proctor, Michelle (2009 թ․ հոկտեմբերի 7). «Oral contraceptive pill for primary dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD002120. doi:10.1002/14651858.CD002120.pub3. ISSN 1469-493X. PMC 7154221. PMID 19821293.
- ↑ Zorbas, Konstantinos A.; Economopoulos, Konstantinos P.; Vlahos, Nikos F. (2015 թ․ հուլիս). «Continuous versus cyclic oral contraceptives for the treatment of endometriosis: a systematic review». Archives of Gynecology and Obstetrics. 292 (1): 37–43. doi:10.1007/s00404-015-3641-1. ISSN 1432-0711. PMID 25644508. S2CID 23340983.
- ↑ Legro, Richard S.; Arslanian, Silva A.; Ehrmann, David A.; Hoeger, Kathleen M.; Murad, M. Hassan; Pasquali, Renato; Welt, Corrine K. (2013 թ․ դեկտեմբեր). «Diagnosis and treatment of polycystic ovary syndrome: an Endocrine Society clinical practice guideline». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 98 (12): 4565–4592. doi:10.1210/jc.2013-2350. ISSN 1945-7197. PMC 5399492. PMID 24151290.
- ↑ Gambacciani, Marco; Cappagli, Barbara; Lazzarini, Veronica; Ciaponi, Massimo; Fruzzetti, Franca; Genazzani, Andrea Riccardo (2006 թ․ մայիսի 20). «Longitudinal evaluation of perimenopausal bone loss: Effects of different low dose oral contraceptive preparations on bone mineral density». Maturitas (անգլերեն). 54 (2): 176–180. doi:10.1016/j.maturitas.2005.10.007. ISSN 0378-5122. PMID 16332417.
- ↑ 14,0 14,1 Allen, Rebecca H.; Cwiak, Carrie A.; Kaunitz, Andrew M. (2013 թ․ ապրիլի 16). «Contraception in women over 40 years of age». CMAJ (անգլերեն). 185 (7): 565–573. doi:10.1503/cmaj.121280. ISSN 0820-3946. PMC 3626808. PMID 23460635.
- ↑ Iversen, Lisa; Sivasubramaniam, Selvaraj; Lee, Amanda J.; Fielding, Shona; Hannaford, Philip C. (2017 թ․ հունիս). «Lifetime cancer risk and combined oral contraceptives : the Royal College of General Practitioners' Oral Contraception Study». American Journal of Obstetrics and Gynecology. 216 (6): 580.e1–580.e9. doi:10.1016/j.ajog.2017.02.002. hdl:2164/10010. ISSN 1097-6868. PMID 28188769. S2CID 205372611.
- ↑ Lopez, Laureen M; Grimes, David A; Gallo, Maria F; Stockton, Laurie L; Schulz, Kenneth F (2013 թ․ ապրիլի 30). Cochrane Fertility Regulation Group (ed.). «Skin patch and vaginal ring versus combined oral contraceptives for contraception». Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն) (4): CD003552. doi:10.1002/14651858.CD003552.pub4. PMC 7154336. PMID 23633314.
- ↑ 17,0 17,1 17,2 «Contraception | Reproductive Health | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 18,0 18,1 «Classifications for Combined Hormonal Contraceptives | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 9. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Ortho Evra (norelgestromin/ethinyl estradiol transdermal system). Product labeling. Titusville, NJ: Janssen Ortho, LLC; Revised May 2018.
- ↑ Xulane- norelgestromin and ethinyl estradiol patch. US Food and Drug Administration (FDA) approved product information. Revised April, 2020. US National Library of Medicine. www.dailymed.nlm.nih.gov (Accessed on September 13, 2021).
- ↑ Nuvaring (package insert). Whitehouse Station, NJ. Merck and Co, Inc. 2001-2018. (Accessed on September 13, 2021).
- ↑ Annovera (package insert). New York, NY. Manufactured for Population Council. August 2018. (Accessed on September 13, 2021).
- ↑ Hassan EO and El-Gibaly OM Combination injectable contraceptives for contraception : RHL commentary (last revised: 1 October 2009). The WHO Reproductive Health Library; Geneva: World Health Organization.
- ↑ «FSRH Clinical Guideline: Combined Hormonal Contraception (January 2019, Amended November 2020) - Faculty of Sexual and Reproductive Healthcare». www.fsrh.org. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 25,0 25,1 Rivera, Roberto; Yacobson, Irene; Grimes, David (1999 թ․ նոյեմբեր). «The mechanism of action of hormonal contraceptives and intrauterine contraceptive devices». American Journal of Obstetrics and Gynecology. 181 (5): 1263–1269. doi:10.1016/s0002-9378(99)70120-1. ISSN 0002-9378. PMID 10561657.
- ↑ «Hormonal Contraception and Risk of Breast Cancer». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Oral Contraceptives (Birth Control Pills) and Cancer Risk - National Cancer Institute». www.cancer.gov (անգլերեն). 2018 թ․ մարտի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «FSRH Clinical Guideline: Combined Hormonal Contraception (January 2019, Amended February 2019) – Faculty of Sexual and Reproductive Healthcare». www.fsrh.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ WHO | Medical eligibility criteria for contraceptive use (2015) p.121-132
- ↑ De Bastos, M.; Stegeman, B. H.; Rosendaal, F. R.; Van Hylckama Vlieg, A.; Helmerhorst, F. M.; Stijnen, T.; Dekkers, O. M. (2014). «Contraceptive pills and venous thrombosis». The Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն) (3): CD010813. doi:10.1002/14651858.CD010813.pub2. PMID 24590565. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Hormonal Birth Control: Risk of Blood Clots | Michigan Medicine». www.uofmhealth.org. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 «CDC - Combined Hormonal Contraceptives - US SPR - Reproductive Health». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Hormonal Contraception and Risk of Breast Cancer». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Moodley, Jack (2004 թ․ փետրվար). «Combined oral contraceptives and cervical cancer». Current Opinion in Obstetrics & Gynecology. 16 (1): 27–29. doi:10.1097/00001703-200402000-00006. ISSN 1040-872X. PMID 15128004. S2CID 20566872.
- ↑ «Oral Contraceptives (Birth Control Pills) and Cancer Risk - National Cancer Institute». www.cancer.gov (անգլերեն). 2018 թ․ մարտի 1. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Combined Hormonal Birth Control: Pill, Patch, and Ring». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Contraception: Do hormonal contraceptives cause weight gain? (անգլերեն). Institute for Quality and Efficiency in Health Care (IQWiG). 2017 թ․ հունիսի 29.
- ↑ Lewis, Carolin A.; Kimmig, Ann-Christin S.; Zsido, Rachel G.; Jank, Alexander; Derntl, Birgit; Sacher, Julia (2019). «Effects of Hormonal Contraceptives on Mood: A Focus on Emotion Recognition and Reactivity, Reward Processing, and Stress Response». Current Psychiatry Reports. 21 (11): 115. doi:10.1007/s11920-019-1095-z. ISSN 1523-3812. PMC 6838021. PMID 31701260.
- ↑ «Lamotrigine and contraception | Epilepsy Action». www.epilepsy.org.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Reimers, Arne; Brodtkorb, Eylert; Sabers, Anne (2015 թ․ մայիսի 1). «Interactions between hormonal contraception and antiepileptic drugs: Clinical and mechanistic considerations». Seizure. Gender Issues in Epilepsy. 28: 66–70. doi:10.1016/j.seizure.2015.03.006. ISSN 1059-1311. PMID 25843765.
- ↑ WHO Medical eligibility criteria for contraceptive use (2015) p. 7
- ↑ WHO Medical eligibility criteria for contraceptive use (2015) p. 28
- ↑ «Products - Data Briefs - Number 327 - December 2018». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 7. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ 44,0 44,1 Brynhildsen, Jan (2014 թ․ հոկտեմբեր). «Combined hormonal contraceptives: prescribing patterns, compliance, and benefits versus risks». Therapeutic Advances in Drug Safety. 5 (5): 201–213. doi:10.1177/2042098614548857. ISSN 2042-0986. PMC 4212440. PMID 25360241.