Զոնդ-3
Կազմակերպություն | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
COSPAR ID | 1965-056A |
SCN | 01454 |
Գործարկման ամսաթիվ | 1965 հուլիսի 18, 14:32 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա |
Զանգված | 950 կգ[1] |
Զոնդ-3 (ռուս.՝ Зонд-3), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Լուսնի հակադարձ կողմը հետազոտելու համար[2]։ Կայանը կատարել է իր ժամանակի համար առավել բարձր որակի լուսանկարներ։
Զոնդի առաքելությունները Խորհրդային Միության կողմից ներկայացվել են որպես ինժեներական փորձարկումներ[3]։ Այն ժամանակ արևմտյան դիտորդները ենթադրում էին, որ այդ անվանումն օգտագործվել է որպես անհաջող առաքելությունների քողարկում, այնպես, ինչպես Կոսմոս անվանումները օգտագործվել են այն առաքելությունների համար, որոնք չեն կարողացել լքել Երկրի ուղեծիրը[3]։
Կայան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանը կառուցվել է 3ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա, ինչպես և Զոնդ-2-ը[4]։ Ի լրումն 106,4 մմ կիզակետային երկարությամբ լուսանկարման համակարգին, կայանի վրա տեղադրված էր տեսանելի լույսի լուսանկարչության սարքավորում, ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր սպեկտրոֆոտոմետրեր, ճառագայթման սենսորներ, լիցքավորված մասնիկների դետեկտոր, մագնիսաչափ և միկրոմետեորոիդ դետեկտոր[4][5]։
Կայանի վրա նաև տեղադրված էին պլազմային էլեկտրական հրթիռային շարժիչներ, ընդհանուր առմամբ կայանի վրա տեղադրված էին վեց այդպիսի սարքեր, որպես կայանի դիրքի շտկման համակարգի շարժիչներ։
Արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոնդ-3-ը արձակվել է 1965 թվականի հուլիսի 18-ին Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով։ Սա 1963-ի վերջին ձախողված առաքելության կրկնությունն էր, որը նախատեսում էր փորձարկել հաղորդակցությունը Մարսի և Երկրի միջև համարժեք հեռավորությունների վրա[6]։
Կայանի Լուսնի մոտով անցումը տեղի ունեցավ հուլիսի 20-ին՝ 9219 կմ ամենամոտ մոտեցմամբ[4], արձակումից մոտավորապես 35 ժամ հետո։ Անցման ընթացքում կատարվել են Լուսնի մակերևույթի 25 տեսանելի լույսի լուսանկարներ և 3 բարձր որակի ուլտրամանուշակագույն սպեկտրի լուսանկարներ, ընդհանուր առմամբ անցումը տևել է 68 րոպե[4][7]։ Լուսանկարներն ընդգրկում էին Լուսնի մակերեսի 19 միլիոն կմ²[8]
Լուսնի մոտով անցնելուց հետո Զոնդ-3-ը անցավ Մարսի ուղեծրի վրայով, բայց ոչ այն ժամանակ, երբ մոլորակը այնտեղ էր։ Կայանի կատարած լուսանկարները փոխանցվել են հուլիսի 29-ին 2,25 միլիոն կմ հեռավորությունից։ Կապի համակարգի հուսալիությունը փորձարկելու համար տեսախցիկի ժապավենը նորից ետ փաթաթվեց և վերահեռարձակվեց օգոստոսի կեսերին, սեպտեմբերի կեսերին և վերջապես հոկտեմբերի 23-ին 31,5 միլիոն կմ հեռավորությունից՝ այդպիսով հաստատելով կապի համակարգի հաուսալիությունը[4]։ Հեռավորության աճի հետ տվյալների փոխանցման արագությունը իջնում էր, սակայն որակը ավելանում[6]։
Առաքելությունն ավարտվեց ռադիոկապի դադարեցումով 1966 թվականի մարտի 3-ին, երբ կայանը գտնվում էր Երկրից 153,5 միլիոն կմ հեռավորության վրա[4][5]։ Կայանը գործեց 228 օր, ինչը մոտավորապես համարժեք է այն ժամանակին, որն անհրաժեշտ էր դեպի Մարս հաջող ճանապարհորդության համր, և գերազանցում էր դեպի Վեներայի թռիչքի ժամանակը[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
- ↑ Harvey, Brian (2007 թ․ օգոստոսի 17). Soviet and Russian Lunar Exploration. Springer Science Business Media. էջ 82. ISBN 978-0-387-73976-2.
- ↑ 3,0 3,1 Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. էջեր 69–72. ISBN 9780387463438.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 LePage, Andrew J. (2015 թ․ հուլիսի 27). «The mission of Zond 3». The Space Review.
- ↑ 5,0 5,1 Huntress, Wesley T. Jr.; Marov, Mikhail Ya. (2011). Soviet Robots in the Solar System: Mission Technologies and Discoveries. Springer-Praxis Books in Space Exploration. Springer Science Business Media. էջեր 130–132. doi:10.1007/978-1-4419-7898-1. ISBN 978-1-4419-7897-4.
- ↑ 6,0 6,1 Teitel, Amy Shira (2013 թ․ հուլիսի 18). «Zond 3: First to See Moon's Far Side on the Way to Mars». Discovery News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Siddiqi, Asif A. (June 2002). Deep Space Chronicle: A Chronology of Deep Space and Planetary Probes 1958–2000. Monographs in Aerospace History. Vol. 24. NASA. էջեր 49–50. ISBN 0-16-067405-0. SP-2002-4524.
- ↑ «Zond 3 - Details». NASA Space Science Data Coordinated Archive. NASA. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zond 3 Արխիվացված 2014-11-13 Wayback Machine at Zarya.info
- Soviet Moon Images at Mentallandscape.com
|