Զինվորական փառքի քաղաք (ռուս.՝ Го́род во́инской сла́вы), պատվավոր կոչում, որը շնորհվում է Ռուսաստանի Դաշնության առանձնահատուկ քաղաքներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «քաղաքի պաշտպանների՝ Հայրենիքի ազատության և անկախության համար պայքարում ցուցաբերած տղամարդկության, կայունության և զանգվածային հերոսության համար»։
Ստեղծվել է 2006 թ.-ի ապրիլի 26-ին՝ ՌԴ նախագահ Վ․ Պուտինի հրամանով։ Համաձայն այդ հրամանի, «զինվորական փառքի» կոչման արժանացած քաղաքներում պետք է դրվեն հիշատակի ստելաներ (հուշակոթողներ)՝ քաղաքի զինանշանով և հրամանի տեքստով, ինչպես նաև, անցկացվեն հասարակական միջոցառումներ, տոնական հրավառություն փետրվարի 23-ին (Հայրենիքի պաշտպանի օր), մայիսի 9-ին (Հաղթանակի օր) և Քաղաքի օրը։