Jump to content

Զիա Յուսիֆզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիա Յուսիֆզադե
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտություն՝ զորավար
Ծննդյան օր փետրվարի 15, 1929(1929-02-15)
Ծննդավայր Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր սեպտեմբերի 29, 2015(2015-09-29) (86 տարեկան)
Վախճանի վայր Բաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն  Ադրբեջան
Հայր Q23684590?
 
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Ադրբեջանական դրոշ» շքանշան և «Փառքի» շքանշան

Զիա Մամեդիա օղլու Յուսիֆզադե (ադրբ.՝ Ziya Məmmədiyyə oğlu Yusifzadə, փետրվարի 15, 1929(1929-02-15), Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 2015(2015-09-29), Բաքու, Ադրբեջան), ԽՍՀՄ պետական անվտանգության մարմինների և Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակից։ Հեյդար Ալիևի անվան ԱԱՆ ակադեմիայի նախկին ռեկտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շաքի քաղաքում, ինտելիգենտ ընտանիքում[1]։ 1945 թվականին Զաքաթալայում ավարտել է միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո Զաքաթալայում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը և ստացել անգլերենի ուսուցչի որակավորում։ Տիրապետել է չորս օտար լեզվի։ 45-ամյա ծառայության ընթացքում արժանացել է Ադրբեջանի Հանրապետության, ԽՍՀՄ-ի և այլ երկրների ավելի քան 40 մեդալների և շքանշանների։

  • 1952-1956 թվականներին կարևոր պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանական ԽՍՀ-ի Լուսավորության նախարարությունում և մինիստրների խորհրդում։
  • 1956 թվականին ծառայության անցավ Ադրբեջանական ԽՍՀ-ի Պետական անվտանգության կոմիտեում։
  • 1972-1976 թվականներին եղել է ՊԱԿ հակահետախուզական բաժնի պետ, իսկ 1976 թվականից աշխատել է ՊԱԿ ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում։
  • 1980 թվականի հունիսի 18-ից մինչև 1988 թվականի օգոստոսի 11-ը եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի ՊԱԿ նախագահ։ 1977 թվականին ստացել է գեներալ-մայորի, իսկ 1984 թվականին՝ գեներալ-լեյտենանտի կոչումներ։
  • 1988-1992 թվականներին Ադրբեջնական ԽՍՀ մինիստրների խորհրդի միջազգային հարաբերությունների բաժնի պետ։

1992 թվականին անցել է թոշակի։

Վերադարձը զինվորական ծառայության

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով կյանքի մեծ փորձը 1999 թվականի հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հրամանով Յուսիֆզադեն նշանակվում է Հեյդար Ալիևի անվան ԱԱՆ ակադեմիայի ղեկավար։

Քաղաքական գործունեությունը Ադրբեջանական ԽՍՀ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիա Յուսիֆզադեն մի քանի անգամ ընտրվել է Բաքվի խորհրդի Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1970-1988 թվականներին նա եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի Կոմկուսի Կենտկոմի անդամակցության թեկնածու։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]