Jump to content

Զամանիխա բարձր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զամանիխա բարձր
Զամանիխա բարձր
Զամանիխա բարձր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Արալիազգիներ (Araliaceae)
Ցեղ Զամանիխա (Oplopanax)
Տեսակ Զամանիխա բարձր (O. elatus)
Միջազգային անվանում
Oplopanax elatus

Զամանիխա բարձր (լատին․՝ Oplopánax elátus)` արալիազգիների ընտանիքից է։ Փշոտ կարճահասակ թփուտ է, ունի մեկ մետր բարձրություն։ Կոճղարմատները հարուստ են և երկար, տեղադրված են մակերեսորեն։ Ծաղկում է հունիս - հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Աճում է եղևնու և կեչու անտառներում, ինչպես նաև լեռներում, քարքարոտ թեքություններում։ Բուժական նշանակություն ունեն բույսի կոճղարմատները, արմատների հետ միասին։ Դրանք հանում են աշնանը ձեռքով, թափ տալիս հողից, կտրում ցողունները, լվանում ջրով և չորացնում չորանոցներում կամ տաք տեղում` նախօրոք մանր կտրատելով։

Քիմիական կազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է եթերայուղ, սպիրտ, թթուներ, ածխաջրատներ, սապոնիններ և ալկալոիդներ։

Բուժական ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են բույսի` օրգանիզմը տոնուսավորող և խթանիչ ազդեցությունները։ Այն նաև բարձրացնում է նյութափոխանակության ակտիվությունը և կարգավորում շաքարի պարունակությունը արյան մեջ։ Կիրառվում է ասթենիայի, դեպրեսիվ վիճակների, արյան ցածր ճնշման, սեռական թուլության, շաքարախտի, ֆիզիկական և մտավոր գերհոգնածության դեպքում։ Հակացուցված է խիստ զգայուն հիվանդներին։ Երբեմն կարող է առաջանալ անհատական հակակրանք դեղաբույսի նկատմամբ։ Զամանիխան հակացուցված է նաև բարձ ճնշում ունեցողներին։

Կիրառման եղանակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է ոգեթուրմը (դեղատնային)` քսանից քառասուն կաթիլ, օրական երկուսից երեք անգամ, խմելու ձևով։

  • Է. Գ. Ղուկասյան - Բուժում դեղաբույսերով։ Երևան։ «Նարեկացի» 1992 թվական էջ 36
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զամանիխա բարձր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զամանիխա բարձր» հոդվածին։