Զաբուջ[4][5] (մալթայերեն՝ Ħaż-Żebbuġ, պատմական անվանումը՝ Zebbug[6] կամ Casal Zebbugi[7]), քաղաք Մալթայի Համրապետությունում; Բնակչության թվաքանակով երկրում զբաղեցնում է տասներորդ տեղը. 2014 թվականի մարտի վերջերին քաղաքում ապրում էր 11.903 մարդ[8]։
Զաբուջ նշանակում է ձիթենի. հիմնադրման ժամանակներում բնակավայրում ու նրա շուրջը ձիթենու բազմաթիվ այգիներ են եղել։
1380 թվականինĦal-Dwin, Ħal-Muxi և Ħal-Mula գյուղակների միջակայքում կառուցվել է Սան Ֆիլիպո դ՛Աջիրա (San Filippo d'Agira) եկեղեցին։ Որոշ ժամանակ անց այդ գյուղակները միավորվել են, դարձել մեկ բնակավայր, որին տրվել է Ħaż-Żebbuġ անվանումը։ 18-րդ դարի վերջերին Մալթայի ասպետների ուխտի մեծ մագիստր Էմանուել Ռոհան Պոլդյուն նրան քաղաքի կարգավիճակ է շնորհել, և այդ կապակցությամբ բնակավայրն ստացել է Città de Rohan տիտղոս-անվանումը, նրա մուտքի մոտ կառուցվել է «Il-Bieb il-Ġdid» (Նոր դարպաս) հուշակամարը։
Ասպետների ժամանակներից մինչև օրս Զաբուջը մայրաքաղաք Վալետայի ու Մդինայի հետ եղել ու մնացել է Մալթայի կարևորագույն քաղաքներից մեկը։