Երևանի երկաթուղային կայարանի միջադեպ (1990)
Երևանի երկաթուղային կայարանի միջադեպ, զինված ընդհարում, որը տեղի է ունեցել 1990 թվականի մայիսի 27-ին, Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զինվորների միջև, զոհվել են 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքերը սկսել են Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի սպասասրահում 1990 թվականի մայիսի 27-ի առավոտյան ժամը 8։ 30-ին։ Չպարզված պայմաններում սկսվել է փոխհրաձգություն հայ ազատամարտիկների և խորհրդային զինվորականների միջև։ Փոխհրաձգության հետևանքով խորհրդային զինուժի արձակած գնդակներից զոհվել է 6 ազատամարտիկ։ Ավելի ուշ մարտերը շարունակվեցին Երևան-Նուբարաշեն խճուղում, երբ խորհրդային 7-րդ բանակի զրահատեխնիկան մտնում էր Երևան, իսկ հայ ինքնապաշտպանական ուժերը փորձում էին նրանց կանգնեցնել։ Այստեղ սպանվեցին ավելի քան երկու տասնյակ ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ[2]։ Խորհրդային 7-րդ բանակի հրամանատար Միխայիլ Սուրկովի հետ վարած բանակցությունների արդյունքում հաջողվեց համոզել, որ զորքերը ետ քաշվեն։ Չնայած զինված գործողությունները դադարեցնելուն․ խորհրդային բանակը մի քանի օր զրահատեխնիկայով շրջափակել էր Երևանի Ազատության հրապարակը[3]։
Զոհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինված ընդհարման հետևանքով զոհվեցին 27 մարդ՝ ազատամարտիկներ, որոնցից վեցը Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում, և խաղաղ բնակիչներ։
Կայարանում զոհված ազատամարտիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արսեն Հարությունյան (ծնվ․ 1964)
- Գարեգին Կարապետյան (ծնվ․ 1966)
- Սամսոն Հարությունյան (ծնվ․ 1966)
- Վազգեն Վարդանյան (ծնվ․ 1955)
- Խաչիկ Մալխասյան (ծնվ․ 1967)
- Էդիկ Պետրոսյան (ծնվ․ 1953)
Նուբարաշենում զոհված ազատամարտիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վահան Հակոբյան (ծնվ. 1959)
Դեպքերի գնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 20-ին Հայաստանում անցկացվեց Գերագույն խորհրդի ընտրությունների առաջին փուլը, և ակնհայտ դարձավ, որ Համազգային շարժումը հաղթում է այդ ընտրություններում։ Մոսկվան սրան փորձեց հակազդել Կայարանի դեպքերով. 1990 թվականի մայիսի 27-ին Շարժման ներկայացուցիչների և Սովետական բանակի պարեկի միջև Երևանի երկաթուղային կայարանում փոխհրաձգություն սարքվեց, և Նուբարաշենում տեղակայված սովետական զորքերը այդ առիթն օգտագործելով` «մարշ-բրասոկ» արեցին դեպի Երևան - Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտեի և ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյան
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի պաշտպանության նախարարության կայք
- ↑ 24 տարի առաջ Երևանում խորհրդային բանակի կողմից սպանվեցին 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ
- ↑ «1990 թվականի այս օրը խորհրդային բանակը մտավ Երևան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.