Երվանդ Գոջաբաշյանը ծնվել է 1939 թվականին, Հալեպում։ 1946 թվականին Գոջաբաշյանների ընտանիքը հայերնադարձել է։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործում է հաստոցային և մոնումենտալ դեկորատիվ արվեստների բնագավառներում[1]։ 1967 թվականից մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 160)։