Երկրորդ համաշխարհային պատերազմը Բասկերի Երկրում
Երկրորդ համաշխարհային պատերազմը Բասկերի Երկրում ընթացել է բավականին ինտենսիվ կերպով, չնայած այն հանգամանքին, որ Իսպանիան աշխարհամարտի գրեթե ամբողջ ընթացքում ցուցաբերել է չեզոքություն։ Բասկերի հողերը բասկերի բնակեցման ավանդական տարածքներն են ներկայիս Ֆրանսիայի հարավում և Իսպանիայի հյուսիսում։ Աշխարհի քաղաքական բաժանման հետևանքով Ֆրանսիան և Նացիստական Գերմանիան հայտնվել էի տարբեր ռազմական ճամբարներում, իսկ Իսպանիան աչքի էր ընկնում հակակոմունիստական տրամադրություններով և «առանցքի ուժեր»-ի անուղղակի զինակցությամբ։ Սկզբնական շրջանում Հիտլերը նպատակ չուներ Իսպանիային ներքաշել աշխարհամարտի մեջ, քանզի վստահ էր իր հաղթանակի վրա, սակայն մարտերի միջնամասում Գերմանիայի համար Իսպանիայի զինակցությունն ու օժանդակությունը դառնում է անհրաժեշտություն։
Ֆալանգիստական զանգվածային լրատվության միջոցները բարձրացրեցին տարածքների վերամիավորման հարցը՝ մատնանշելով Ֆրանսիայի կազմում գտնվող Կատալոնիայի և Բասկերի Երկրի տարածքները։ Բասկերի Երկիրը պատերազմական գործողությունների թատերաբեմում հայտնվում է 1940 թվականին, երբ գերմանական վերմախտը բռնազավթում է ամբողջ Ֆրանսիայի տարածքը՝ ներառյալ վերջինիս կազմում գտնվող բասկյան հողերը։
Իսպանիայի քաղաքացիական պատերազմի հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի հյուսիսային ճակատում հանրապետականները նախաձեռնությունը զիջում են ազգայնական ֆրանկիստներին, որոնք գործում էին Նացիստական Գերմանիայի և Ֆաշիստական Իտալիայի օժանդակությամբ։ Այդ դեպքից հետո շուրջ կես միլիոն հանրապետականներ և քաղաքացիական անձինք լքել են Իսպանիան։ Քանի որ Բասկերի Երկիրը սատարում էր հանրապետականներին, շատ հնարավոր է, որ երկրի տարածքից դուրս են եկել նաև 150 000 բասկեր[1]։
Այս ցուցանիշը ընդհանուր հաշվով արտառոց համամասնություն է։ Նրանցից ոմանք, այդ թվում բասկ զինվորականները, հաստատվում են Լաբուրդանում։ Ֆրանսիայի կառավարությունը մտադրված էր հյուսիսային Պիրենեյներում ճամբար կառուցել՝ նպատակ ունենալով ապաստան տրամադրել իսպանացի խաղաղ բնակչությանն ու բասկյան ճակատից փախչող հանրապետականներին։
Տեղի ժողովուրդները բասկ և իսպանացի փախստականներին ընդունում են բացասական կերպով, քանի որ այն տարածքները, որտեղ հանգրվանել էին վերջիններիս, ավանդաբար համարվում էր բասկերի պատմական նախահայրենիքը[2]։ Ինտենստիվ բնակեցումը առաջ էր քաշում այդ տարածքների նկատմամբ բասկերի հավակնություններին և ազգային պետության ստեղծման գաղափարին։ Միակ համայնքը, որը լավ ընդունելություն է ցուցաբերում բասկերին, դա Օլորոն Սենտ Մարին է[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծում
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականին գերմանական բանակը ներխուժում է Ֆրանսիա և բլիցկրիգի (թարգմանաբար՝ կայծակնային պատերազմ։ Այն գերմանական ռազմամոլների պատերազմավարության տեսություն է, որը ենթադրում էր ամենակարճ ժամկետում (օրերի կամ ամիսների ընթացքում) հաղթել հակառակորդին) միջոցով ծնկի բերում ֆրանսիական բանակին։ 1940 թվականի հունիսի 22-ին կնքվում է զինադադարի պայմանագիր, որով Ֆրանսիայի հարավային հատվածում՝ ներառյալ Բասկերի Երկիրը, հաստատվում է նացիստների օկուպացիոն վարչակարգը[4]։ Այսպիսով 1940 թվականին բասկյան հողերը գրեթե ամբողջությամբ անցնում են Գերմանիային։ Պատերազմական գործողությունների տարիներին գերմանահպատակ տարածքների բազմաթիվ բնակիչներ (այդ թվում մեծ թվով բասկեր) աջակցում են նացիստական վարչակարգի կողմից իրականացվող հրեաների և կոմունիստների հետապնդումներին[5]։ Բասկերիր Երկրի մեծ մասը իր հավատարմությունն է տալիս վիշիյան վարչակարգին և մասնակցում գերմանական իշխանությունների անցկացրած զորահավաքներին։
Բասկերի Երկրի նկատմամբ մշտապես իր հավակնություններն է ունեցել Իսպանիան։ Ադոլֆ Հիտլերն ու Ֆրանցիսկո Ֆրանկոն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդիպել են ընդամենը միայն մեկ անգամ՝ 1940 թվականի հոկտեմբերի 23-ին Ֆրանսիայում։ Հանդիպման նպատակը քաղաքական մերձեցումը, փոխադարձ շահերի քննարկումն ու դաշինքի կազմակերպումն էր։ Այնուամենայնիվ, քննությունների արդյունքում պարզ է դառնում, որ դաշինքի առավելությունները երկու կողմերի համար էլ անհասկանալի են։ Գերմանիայի և Իտալիայի կողմից պատերազմում ներգրավելու դիմաց Ֆրանկոն պահանջում էր Կանարյան կղզիները ռազմավարական առումով ամրապնդելու համար օգնություն, Բասկերի Երկիրը, ինչպես նաև մեծ քանակով ցորեն, վառելիք, ռազմական տեխնիկա, ռազմական ինքնաթիռներ և այլ տեսակի սպառազինություն։ Ի պատասխան Ֆրանկոյի գրեթե անլուծելի պահանջներին՝ Հիտլերը սպառնում է Վիշիյան Ֆրանսիայի կողմից իսպանական տարածքների հնարավոր անեքսիայով։ Վերջիվերջո, նրանց չի հաջողվում համաձայնության գալ։ Մի քանի օր անց Գերմանիայում Հիտլերը Մոսուլինիին հայտնում է․ «Ես ավելի շուտ կցանկանամ հանել իմ ատամներից երեքը կամ չորսը, քան կրկին զրուցել այդ մարդու հետ»։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Watson, Cameron (2003). Modern Basque History: Eighteenth Century to the Present. University of Nevada, Center for Basque Studies. էջ 308. ISBN 1-877802-16-6.
- ↑ «Euskaldunak Bigarren Mundu Gerran». Auñamendi Eusko Entziklopedia. EuskoMedia Fundazioa. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Watson, Cameron (2003). Modern Basque History: Eighteenth Century to the Present. University of Nevada, Center for Basque Studies. էջ 230. ISBN 1-877802-16-6.
- ↑ Watson, Cameron (2003), p. 233
- ↑ Watson, Cameron (2003), p. 234
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Watson, Cameron (2003). Modern Basque History: Eighteenth Century to the Present. University of Nevada, Center for Basque Studies. ISBN 1-877802-16-6.
- Jackson, Julian (2003). France: the dark years, 1940-1944. Oxford University Press. էջեր 246–247. ISBN 0-19-925457-5.
- Jimenez de Aberasturi Corta, J.C. «Euskaldunak Bigarren Mundu Gerran: Gerra Ipar Euskal Herrian». Auñamendi Eusko Entziklopedia. EuskoMedia Fundazioa. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.