Երկրաշարժ Իտալիայում (2017)
Երկրաշարժ Իտալիայում | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | Իտալիա |
Տարեթիվ | հունվարի 18, 2017 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 5,2, 5,3, 5,7 և 5,6 |
Զոհվածներ | 2 մարդ |
Երկրաշարժը Կենտրոնական Իտալիայում տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 18-ին Աբրուցո, Լացիո, Մարկե և Ումբրիա շրջաններում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Լ'Աքվիլա քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք՝ 9 կմ խորության վրա։
Իրադարձությունների ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]5.3 բալ ուժգնությամբ առաջին ցնցումը գրանցվել է Լ'Աքվիլա քաղաքից 25 կմ հյուսիս-արևմուտք՝ 9 կմ խորության վրա 2017 թվականի հունվարի 18-ին տեղի ժամանակով ժամը 10։25[1]։ Հաջորդ՝ ավելի ուժեղ ցնցումը՝ 5.7 բալ, գրանցվել է տեղի ժամանակով ժամը 11։14 նույն շրջանում[2]։ Երրորդ ցնցումը՝ 5.6 բալ ուժգնությամբ, տեղի է ունեցել 11 րոպե անց[3]։ Տեղի ժամանակով ժամը 14։33 գրանցվել է չորրորդ ցնցումը՝ 5.2 բալ ուժգնությամբ[4]։
Ցնցումները լուրջ ավերվածություններ չեն առաջացրել, այդուհանդերձ, երկրաշարժը կրկին անդրադարձավ Ամատրիչե քաղաքին, որն ավերվել էր 2016 թվականին օգոստոսյան երկրաշարժի արդյունքում, մասնավորապես՝ վերջնականապես ավերվեց միջնադարյան զանգակատունը[5]։ Ցնցումները զգացվել են Հռոմում, որտեղ տարհանվել են մի քանի դպրոց և մետրոպոլիտեն[6]։
Ցնցումները Աբրուցո շրջանի Պեսկարա պրովինցիայում լավայի ժայթքման պատճառ հանդիսացան, որը ծածկեց Ռիգոպիանո հյուրանոցը, որի արդյունքում մահացել է 30 մարդ[7]։
Ցնցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսաթիվ / ժամ (UTC) |
Ուժգնություն | Տեսակ | Խորություն Էպիկենտրոն |
Էպիկենտրոն | ||
---|---|---|---|---|---|---|
Վայր | Աշխարհագրական լայնություն | Աշխարհագրական երկայնություն | ||||
2017-01-18 09:25:40 | 5.3 | մագնիտուդ | 9.0 կմ | Մոնտերեալե | 42.55 | 13.26 |
2017-01-18 10:14:09 | 5.6 | մագնիտուդ | 9.0 կմ | Կապիտինյանո | 42.53 | 13.28 |
2017-01-18 10:15:33 | 4.7 | մագնիտուդ | 10.0 կմ | Կապիտինյանո | 42.53 | 13.29 |
2017-01-18 10:16:39 | 4.7 | մագնիտուդ | 11.0 կմ | Կապիտինյանո | 42.55 | 13.28 |
2017-01-18 10:25:23 | 5.4 | մագնիտուդ | 9.0 կմ | Կապիտինյանո | 42.49 | 13.31 |
2017-01-18 13:33:36 | 5.1 | մագնիտուդ | 10.0 կմ | Կանյանո Ամիտերնո | 42.48 | 13.28 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Earthquake, Magnitude 5.3 - CENTRAL ITALY - 2017 January 18, 09:25:40 UTC». Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Earthquake, Magnitude 5.7 - CENTRAL ITALY - 2017 January 18, 10:14:10 UTC». Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Earthquake, Magnitude 5.6 - CENTRAL ITALY - 2017 January 18, 10:25:25 UTC». Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Earthquake, Magnitude 5.2 - CENTRAL ITALY - 2017 January 18, 13:33:37 UTC». Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Небольшие разрушения зафиксированы в зоне землетрясения в Италии - ТВ
- ↑ Землетрясение в Италии: в Риме эвакуировали школы и метро
- ↑ В погребенном под лавиной итальянском отеле погибли 30 человек: Происшествия: Мир: Lenta.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Earthquake Report Արխիվացված 2017-02-23 Wayback Machine