Jump to content

Երիցուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիցուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Anthemideae
Ցեղ Երիցուկ (Matricaria)
L., 1753

Երիցուկը (լատին․՝ Matricária), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մինչև 30 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։

Կենսաբանական նկարագիր⬇️

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։Այն ունի մինչև 60 սմ բարձրություն։ Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերին։ Ծաղկազամբյուղի եզրային ծաղիկները վարսանդավոր են (իգական), լեզվակավոր, սպիտակ գույնի։ Ծաղկազամբյուղի ներքին ծաղիկները ոսկեդեղնավուն են, երկսեռ, ձագարա-խողովակաձև։ Ծաղկակիրը երկարակոնաձև է, ներսում դատարկ, մերկ, ծաղկման վերջում երկարում է։ Նրա պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ է։ Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտ։ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսին։ Բազմանում է սերմերով։

Հին ժամանակներից մինչ մեր օրերն ամպագույն երիցուկը (լատին․՝ Chamomilla recutita) համարվել է հավատի, հույսի, սիրո խորհրդանիշ։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Matricaria discoidea
Երիցուկ
Երիցուկներ

Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա օքսիդները, էն-ին-բիցիկլո եթերներ և այլն։ Ինչպես նաև՝ ստեարինային թթուների գլիցերիդներ, ֆլավոնային գլիկոզիդ, ումբելլիֆերոն, դիօքսիկումարին, շաքար, մոմ, յուղեր՝ լինոլեային, պալմիտինային, օլեինային։

Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր՝ 10,57%, մակրոէլեմենտներ (մգ/գ)`

  • K - 41,80, Ca - 8,30; Mn - 3,10; Fe - 0,30
  • միկրոէլեմենտներ` Mg - 0,29, Cu - 0,78, Zn - 0,80, Co - 0,16; Cr - 0,09 և այլն
  • Չի հայտնաբերված՝ Mo, Cd, Li, Au, Ag, Br.
  • Խտացված ձևով կան՝ Zn, Cu, Se։
Բժշկությունում

Ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Ծաղիկները։ Թուրմ (ներքին). ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, փքանքի (մեթեորիզմ), ստամոքսի կծկումների (սպազմ) ժամանակ։ Հոգնաների ձևով. կոլիտների և թութքի ժամանակ։

Ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում։

Թրջոցների ձևով. էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից այրվածքների ժամանակ։

Տաք թրջոցների ձևով. ռևմատիզմի, պոդագրայի, արթրիտների, վնասվածքների ժամանակ։

Փոշին՝ ժողովրդական բժշկության մեջ. միգրենի դեպքում

Կոսմետիկ միջոց

Մտնում է բազմաթիվ կոսմետիկ նյութերի և պատրաստուկների կազմի մեջ։

  ենթաընտանիք եղերդազգիներ 7 այլն   ևս 13 ենթացեղ[1]  
         
  ընտանիք Բարդածաղկավորներ     ցեղ     դաս Երիցուկ
               
  Կարգ Բարդածաղկավորներ     ենթաընտանիք Բարդածաղկավորներ     ենթացեղ Երիցուկազգիներ    
             
  ավելի քան 12 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  մոտ 20 ցեղ   ևս 4 դաս
     

Երիցուկի ամենատարածված տեսակը

Հայաստանում հիմնականում հանդիպում է՝

  • հոտավետ երիցուկ (լատին․՝ Matricaria discoidea) տեսակը, որը ոչ բուրումնավետ է, սակայն ծաղկաբույլերը բաղկացած են միայն դեղնականաչավուն խողովակաձև ծաղիկներից, իսկ սպիտակ ճառագայթաձև ծաղիկները բացակայում են։ Այս տեսակի հայրենիքը Խաղաղ օվկիանոսի մերձափնյա շրջաններն են, որտեղ բույսն աճում է Ալյասկայից մինչև Մեքսիկա։ Բույսը տարածված է նաև Ասիայի հյուսիսարևելյան շրջաններում։

Ըստ ժամանակակից տվյալների դասը ընդգրկում է 25 կենսաբանական տեսակներ[2].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Подсемейство Asteroideae Արխիվացված 2013-10-20 Wayback Machine // Germplasm Resources Information Network (GRIN) — 6 января 2011.(անգլ.)
  2. Виды рода Matricaria: информация в базе данных The Plant List.(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Matricaria // Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с англ. = Botanica / ред. Д. Григорьев и др. — М.: Könemann, 2006. — С. 565—566. — 1020 с. — ISBN 3-8331-1621-8
  • Победимова Е. Г. Род 1525. Ромашка — Matricaria L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1961. — Т. XXVI. — С. 147—152. — 938 с. — 2400 экз.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիցուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիցուկ» հոդվածին։
Ընթերցե՛ք «երիցուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 593