Եվգենի Պատոն
Եվգենի Պատոն (անգլ.՝ Євген Оскарович Патон, ռուս.՝ Евгений Оскарович Патон, 1870 թ. մարտի 4[4][5], Ֆրանսիա, Նիցցա- 1953 օգոստոսի 12, Կիև), խորհրդային գիտնական, մեխանիկ-ինժեներ, աշխատել է եռակցման բնագավառում, նախագծելով կամուրջներ։ Եղել է Եռակցման համալսարանի (ռուս.՝ Институт сварки) ղեկավար, այդ համալսարանը կրում է Եվգենի Պատոնի անունը, խորհրդային աշխատավորների հերոս (1943), խորհրդային մրցանակների դափնեկիր։ Եվգենի Պատոնը հայտնի է երկաթյա կամուրջների շինարարության բնագավառում։ Հեղինակ է մոտ 50-ից ավելի երկաթյա շղթայական կամուրջների նախագծի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, ռուս հյուպատոսի ընտանիքում, հայրը՝ Օսկարը նախկին գվարդիական գնդապետ էր։ Պատոնի ընտանիքում ապրում էին 5 եղբայր և 2 քույր։ 1894 թ. վերջացնում է Դրեզդենի ճարտարագիտական համալսարանը (Գերմանիա), իսկ 1896 թ.` Տրանսպորտական ճարտարապետների համալսարանը (Սանկտ-Պետերբուրգ)։ Դասավանդել է Մոսկովյան ինժեներական կապի քոլեջում (1899-1904) և Կիևյան ճարտարագիտական համալսարանում (1904-1925)։ 1934 թ. Կիևում ստեղծում է էլեկտրաեռակցման համալսարան Ուկրաինայի ԳԱԱ-ում, որը տնօրինում է մինչև կյանքի վերջ։ 1946-1954 թթ. նա եղել է պատգամավոր ՍՍՀՄ վերին խորհրդում։ Մահացել է 1953 թ. օգոստոսի 12-ին, թաղված է Կիևում, Բայկալի գերեզմանական հուշահամալիրում։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականին նրա նախագծով Կիևում կառուցվել է Եվգենի Բոշի անվան կամուրջ։ 1929 թ. Կիևում նա հիմնադրում է եռակցման լաբորատորիա և էլեկտրաեռակցման կոմիտե (ղեկավարել է 1928-1933 թթ.), որի հիմքով ստեղծվել է էլեկտրաեռակցման համալսարանը։ 1929-1938 թթ. անցկացրել է մի շարք առաջնային գիտահետազոտություններ եռակցվող կառույցների ամրության և շահագործման հուսալիության նպատակով։ Նա ձևակերպել է աղեղավոր եռակցման հիմնական դիրքերը։ 1941-1943 թթ. Պատոնը շահագործման է ենթարկում եռակցման տեխնոլոգիան հատուկ պողպատներով։ Ուսումնասիրել է ֆիզիկական հիմքերը, օքսիդալուծիչ աղեղի և մետաղների զոդելիությունը, ղեկավարել է եռակցման խողովակների, անոթների ստեղծման աշխատանքները, ստեղծել է տարբեր նշանակությունների մեքենաներ։ Նա մեծ ներդրում ունի տանկերի աճող արտադրությունում, մասնավորապես «Т-34» տեսակի տանկերի որակը բարձրացնելու ուղղությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Енциклопедія історії України (укр.) — Київ: Наукова думка, 2003. — ISBN 966-00-0632-2
- ↑ 2,0 2,1 2,2 Патон Евгений Оскарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 CONOR.Sl
- ↑ Статья о Евгении Оскаровиче Патоне в Большой советской энциклопедии.
- ↑ Биография Евгения Патона на сайте «Солдаты XX века»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Պատոն» հոդվածին։ |
|
- Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Социалистического Труда действительному члену Украинской Академии наук Патону Евгению Оскаровичу» от 1 марта 1943 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1943. — 6 марта (№ 10 (216)). — С. 1
- Մարտի 5 ծնունդներ
- 1870 ծնունդներ
- Օգոստոսի 12 մահեր
- 1953 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային ճարտարագետներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Խորհրդային մեխանիկներ
- Խորհրդային գիտնականներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուս գյուտարարներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Ուկրաինացի գիտնականներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ