Եռամատ ծույլ
Եռամատ ծույլ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Bradypus tridactylus Linnaeus, 1758 |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Եռամատ ծույլը[1] (լատին․՝ Bradypus tridactylus)[2]՝ կաթնասուն է, եռամատ ծույլերի ընտանիքից։ Եռամատ ծույլը հանդիպում է միայն Հարավային Ամերիկայի հյուսիսային մասի արևադարձային անտառներում, այդ թվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Գայանան, Սուրինամը, Ֆրանսիական Գվիանան, Վենեսուելայի և Կոլումբիայի արևմուտքում, և Բրազիլիայում` Ամազոն[3] գետից հյուսիս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռամատ ծույլի չափերը հասնում են 53 սմ-ի, որից 4 սմ-ը պոչն է, և կշռում է 3,2 ից 6 կգ[4]։ Այն հետաքրքիր արտաքինով կենդանի է, ոչ մեծ գլխով, կարճացած երեսով, կոշտ շուրթերով և փոքրիկ բերանով, շատ երկար վզով։ Պոչը կողքերից բարակած է, նկատելի առաջ է եկած։ Վեջույթները բավականին կարճ են և հաստ, և զինված են երեք՝ կողքերից շատ տափակած, մանգաղաձև եղունգներով։ Գլխի մազերը բաժուկով են, ուղղված դեպի ներքև, մարմնի մնացած մասերում, ընդհակառակը, ներքևից դեպի վերև։ Մազերում ապրում են միաբջիջ կանաչ ջրիմուռներ, որոնք կենդանու բրդին տալիս են մուգ-կանաչ գունավորում։ Թաթերը ծածկված են մազերով։ Բուրդը կազմված է բարակ, կարճ և խիտ աղվամազից, որով և որոշվում է կենդանու իրական գույնը։ Մեջքի երկու կողմերից` ուսերից մինչև պոչը, ձգվում են շագանակագույն լայն երկայնական շերտագծեր։ Մնացած բուրդը գունաթափված շեկ-մոխրագույն է, որովայնին՝ արծաթա-մոխրագույն։ Ճակատի երկայնքով անցնում է սպիտակ լայն շերտագիծ։ Աչքերը շրջապատված են մուգ սև օղակներով։ Եղունգները դեղնավուն կամ գորշ դեղնավուն են[4]։ Դրանց երկարությունը կարող է հասնել մինչև 7,5 սմ-ի։ Եռամատ ծույլերի մոտ պարանոցային ողերը, ի տարբերություն մնացած կաթնասունների, 8-ից 9 հատ են։ Նրանց պարանոցը բավականին շարժական է, և նրանք կարող են պտտել գլուխը մինչև 270 աստիճան[4]։ Եռամատ ծույլերի ատամնաշարը կազմված է 18 սեղանատամներից։ Նրանք չունեն կտրիչներ և ժանիքներ։ Ծույլերի ատամները էմալի բացակայության պատճառով ունեն մուգ, գրեթե սև գույն։ Ծույլերին բնորոշ է մետաբոլիզմի ոչ բարձր մակարդակով․ նրանց մարմնի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև 25 °C։ Նրանք ունեն թույլ և ոչ արտահայտված աչքեր։ Չնայած նրանց փոքր ականջներին՝ նրանք ունեն հիանալի լսողություն։ Նրանց թերզարգացած շոշափելիքի օրգանների մասին նույնպես հայտնի է։ Հոտառության մասին ոչինչ հնարավոր չէ ասել, միայն համային ընկալիչները կարելի է համարել զարգացած։ Նրանց ձայնը կարելի է լսել շատ հազվադեպ՝ միայն վաղ առավոտյան կամ երեկոյան, կամ էլ երբ նրանք տագնապահար են։ Այն բարձր չէ և պարունակում է թախծոտ, երկար, բարձր, կարճ և կտրուկ հնչյուններ[5]։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանց բնակության վայրը հիմնականում համարվում են խոնավ ցածրավայրերի լայնարձակ անտառները։ Որքան քիչ բնակեցված և մութ է անտառը, այնքան ուշագրավ է նրանց համար։ Լինելով իսկական ծառաբնակ կենդանիներ՝ նրանք դանդաղ տեղաշարժվում են ճյուղից ճյուղ։ Նրանք բավականին ծանրաշարժ են տեղաշարժվում գետնին[6], ինչը չես ասի նրանց պահվածքի մասին ծառեր վրա։ Ինչպես մնացած գիշերային կենդանիները, նրանք նւյնպես անց են կացնում ամբողջ օրն անշարժ, իսկ երեկոյան արդեն ակտիվանում են։ Գիշերը ճամփորդում են՝ չնայած դանդաղ, բայց՝ ոչ ծուլորեն։
Եռամատ ծույլերը լավ են լողում, և շարժվում են բավականին արագ քան ճյուղից ճյուղ, պահում են գլուխը ջրից բարձր։ Շատ դժվար է պոկել ծույլերին ճյուղից, որոնց նրանք ամրացել են։ Քնի և հանգստի ժամանակ եռամատ ծույլերը բոլոր չորս թաթերը դնում են մեկը մյուսի մոտ, ծալում են մարմինը՝ գրեթե գնդանման, և թեքում են գլուխը դեպի կուրծքը, սակայն չեն հպում մարմնին։ Այս դիրքով նրանք միևնույն տեղում մնում են կախված ամբողջ օրը։
Որքան այս կենդանիները անզգա են սովի և ծարավի նկատմամբ, այնքան էլ զգայուն են խոնավության և սառնության նկատմամբ։ Նույնիսկ չնչին անձրևի դեպքում նրանք շտապում են ապաստան գտնել խիտ տերևներով սաղարթի տակ և նույնիսկ ծախսում են հսկայական ջանքեր, որոնք չեն համապատասխանում նրանց անվանը։ Անձրևային եղանակին ծույլերը ամբողջ ժամանակն անց են կացնում միևնույն տեղում նստած՝ տանելով ծայրահեղ տհաճ զգացողություններ ջրից, որը հոսում է նրանց վրայով։
Ցածր կալորիականությամբ սնունդը չունի բարձր սննդայնություն, հետևաբար և նրանից գոյանում է ոչ շատ էներգիա։ Այդ պատճառով առույգության ժամերին (օրվա մեջ 9 ժամ) ծույլերը տեղաշարժվում են շատ դանդաղ և միայն ծայրահեղ դեպքերում՝ հարևան ճյուղից կամ ծառից սնունդ հայթայթելու համար։ Էներգիա խնայելու մեկ այլ միջոց է դարձել գիշերային ժամերին մարմնի ջերմաստիճանի իջեցումը։ Իսկ արևի ի հայտ գալու դեպքում նրանք փորձում են գտնել ավելի լուսավոր և ավելի տաք տեղ՝ մարմնի ջերմաստիճանը բարձրացնելու հույսով։ Նման գործընթաց նկատվում է նաև սողունների մոտ։
Ծույլերը կարող են դիմանալ մեծ բարձրություններից ընկնելուն և ծանր վնասվածքներին։ Փոքրիկ ծույլերը ամրանում են ոչ թե ծառերից, այլ մայր ծույլերից։ Երբեմն նրանք ընկնում են և կարող են մահանալ, քանի որ մայր ծույլերը կարող են և չիջնել ծառից նրանց ետևից։
Ինչ որ ժամանակ համարվում էր, որ եռամատ ծույլերի աշխարհագրական արեալը սահմանափակվում է տարածքով, որտեղ աճում է ցերկոպիան` բույսը, որով նրանք սնվում են։ Սակայն ավելի ուշ` մանրամասն ուսումնասիրություններից հետո, պարզվեց, որ ծույլերը ապրում են ծայրահեղ դեպքում 96 տեսակի ծառերի վրա, որոնց տերևները օգտագործում են որպես սնունդ։ Այդպիսի սխալ ենթադրություններ են եղել այն պատճառով, որ ցերկոպիան ունի բացառիկ սաղարթ, որի վրա մարդիկ հաճախ հանդիպում էին ծույլերին։ Սնվում է բացառապես բողբոջներով, երիտասարդ ընձյուղներով և պտուղներով, իսկ առատ ցողը, որը նա լիզում է տերևների վրայից, բավարարում է նրա ջրի պահանջը։ Ծույլերի ստամոքսը բազմախոռոչ է, ընդունակ է բուսական սնունդ մարսելուն։ Մի քանի օրը մեկ ծույլերը իջնում են աղիքը և միզապարկը դատարկելու։ Դա պայմանավորված է նրանով, որ սնունդը մարսողական ուղիներով անցնում է շատ դանդաղ, իսկ միզապարկը կարող է ձգվել մինչև ստոծանին։ Ծույլերը չեն լքում ծառը, քանի դեռ նրա վրա սնունդ կա։ Եվ միայն այն ժամանակ, երբ զգում են սննդի անբավարարություն, տեղափոխվում են։ Դանդաղ շարժվելով՝ նրանք փնտրում են այն տեղը, որտեղ հարևան ծառի ճյուղերը միանում են իրենց ծառի ճյուղերին, այդպիսով՝ ոստերին ամրանալով՝ տեղափոխվում են հարևան ծառ։
Բեղմնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռամատ ծույլերի բեղմնավորումը և ծննդաբերումը տեղի է ունենում կախված վիճակում։ Հղիությունը տևում է մոտ 6 ամիս։ Միակ ձագը, որը կշռում է մոտ 300 գ, լույս աշխարհ է գալիս լավ ձևավորված։ Մոտավորապես մինչև 9 ամսական հասակը նա մնում է մոր կրծքի տակ, իսկ հասուն կենդանու չափերին հասնում է մոտ 2,5 տարեկանում։ Նրանք սեռական հասունացման հասնում են 3 տարեկան հասակում[7]։ Ծույլերի կյանքի տևողությունը 20-ից 30 տարի է։
Թշնամիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չի կարելի ասել, թե եռամատ ծույլերի կյանքին վտանգ են սպառնում գիշատիչները (հովազ, երկարապոչ կատու, արծիվ, անակոնդա[4] և այլն)։ Ծառերի վրա ապրելու շնորհիվ, նրանք խուսափում են նրանց համար վտանգավոր թշնամիներից՝ կաթնասուններից։ Բացի այդ նրանց մորթին իր գունավորմամբ շատ նման է ճյուղի տերևի, որոնց վրա նրանք անշարժ կախված են, այդ պատճառով շատ դժվար է գտնել ծույլերին, երբ նրանք քնած են։ Այնուամենայնիվ, այս կենդանիները այնքան էլ անզեն չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Ծառի վրա իհարկե դժվար է նրանց հասնել, սակայն, եթե փորձեն բռնել նրանց գետնի վրա, ապա նրանք բավականին արագ կարող են շրջվել մեջքի վրա և բռնել հարձակվողին ճանկերով։ Նրա վերջույթների ուժը ամեն դեպքում փոքր չէ։
Մակաբույծներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծույլերի մորթին ապաստան է կապտականաչ ջրիմուռների և միջատների համար։ Օրինակ՝ Pyralidae ընտանիքի թիթեռը` Bradypodicola hahneli և ապրում է մորթու մեջ։ Հավանաբար հրաթիթեռները սնվում են ծույլերի ճարպային արտադրություններով։ Թիթեռն իր ձվերը դնում է կենդանու գոմաղբի մեջ, երբ նա իջնում է ներքև[8]։ Թրթուռները ապրում են այնտեղ և այնտեղ էլ վերափոխվում են հարսնյակի։ Այս կենսակերպն են վարում նաև հրաթիթեռների այլ տեսակներ` Cryptoses choloepi[9], Cryptoses waagei[10], Cryptoses rufipictus[10], Bradyphila garbei[10]։
Բացի այդ, ծույլերի մորթու մեջ մակաբուծում են տիզերի 12 տեսակներ՝ Amblyomma տիզի 6 տեսակ, Macrocheles-ի 3 տեսակ (Macrocheles impae, Macrocheles uroxys, Macrocheles lukoschusi) և Liponissus-ի 3 տեսակ (Liponissus inheringi, Lobalges trouessarti և Edentalges bradypus)[11]։
Ծույլի մորթու մեջ ապրում են նաև կապրոֆագ բզեզներ։ Այս միջատների գաղութները կարող են լինել շատ մեծ։ Նրանք նույնպես ձվադրում են գոմաղբի մեջ։ Մի ծույլի մոտ հետազոտողները հայտնաբերել են 980 բզեզ[11]։
Բնապահպանական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղացիները օգտագործում են ծույլերի միսը, իսկ կաշվից պատրաստում են թամբի ծածկոց։ Երկար և ծռված եղունգները օգտագործում են զարդերի պատրաստման համար։ Բնության պահպանության համազգային կազմակերպությունը նրանց վերագրել է հատուկ կարգավիճակ՝ նվազագույն ռիսկով տեսակ, հաշվի առնելով նրանց լայն տարածվածությունը Ամազոնի ջրավազանի ամենամաքուր շրջաններում։ Նրանց թվաքանակը լոկալորեն մեծ է տեղանքում[3]։ Պոպուլացիայի խտությունը տատանվում է 1,7 առանձնյակ կմ²-ից մինչև 221 առանձնյակ կմ քառակուսի՝ Ֆրանսիական Գվիանայից մինչև Բրազիլիայի Մանաուս նահանգ[3]։ 2013 թվականի դրությամբ տեսակի գոյատևման ոչ մի լուրջ վտանգ հայտնի չէ։ Տեսակն ապրում է շատ արգելանոցներում։ Վենեսուելայում ապրում է մարդկանց հետ միասին՝ որոշ այգիներում և մի քանի քաղաքների զբոսայգիներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Книга:Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие». Кн. 2|с=436
- ↑ Bradypus tridactylus на сайті ITIS(անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Chiarello, A. and Moraes-Barros, N. 2011.Bradypus tridactylus . In: IUCN 2013. IUCN Red List of Threatened Species. Version 2013.1. Червоний список МСОП. Завантажено 16 вересня 2013.(անգլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Hayssen, V. (2009). «Bradypus tridactylus (Pilosa: Bradypodidae)». Mammalian Species. 839: 1–9. doi:10.1644/839.1. (անգլ.)
- ↑ BBC: Наука і Природа (անգլ.)
- ↑ Відео руху лінивця трипалого по землі Արխիվացված 2014-05-04 Wayback Machine (ռուս.)
- ↑ Taube, E.; և այլք: (2001). «Reproductive biology and postnatal development in sloths, Bradypus and Choloepus: review with original data from the field (French Guiana) and from captivity». Mammalian Species. 31 (3–4): 173–188. doi:10.1111/j.1365-2907.2001.00085.x.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն) (անգլ.) - ↑ Kissel, Joe (2005 թ․ փետրվարի 4). «The hidden lives of sloths». Interesting Thing of the Day. alt concepts. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)(անգլ.)|publisher=
- ↑ Waage, Jeffrey K.; Montgomery, G. Gene (1976). «Cryptoses choloepi: A Coprophagous Moth That Lives on a Sloth». Science. 193 (4248): 157–158. Bibcode:1976Sci...193..157W. doi:10.1126/science.193.4248.157. PMID 17759254.(անգլ.)
- ↑ 10,0 10,1 10,2 Bradley, J. D. (1982). «Two new species of moths (Lepidoptera, Pyralidae, Chrysauginae) associated with the three-toed sloth (Bradypus spp.) in South America» (PDF). Acta amazon. 12: 649–656. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.(անգլ.)
- ↑ 11,0 11,1 Gilmore, D. P.; Da Costa, C. P.; Duarte, D. P. F. (2001). «Sloth biology: an update on their physiological ecology, behavior and role as vectors of arthropods and arboviruses» (PDF). Brazilian Journal of Medical and Biological Research. Ribeirão Preto. 34 (1): 9–25. doi:10.1590/S0100-879X2001000100002. ISSN 1678-4510. PMID 11151024.(անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жизнь животных. Энциклопедия в 6 тт. Т. 6։ Млекопитающие / Общ. ред. Л. А. Зенкевича. — Просвещение, 1971. — 628 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միչիգանի համալսարանի կենդանաբանության թանգարան(անգլ.)
- Dinosoria Արխիվացված 2013-05-24 Wayback Machine (ֆր.)
- Կենդանիների աշխարհում(ուկր.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եռամատ ծույլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եռամատ ծույլ» հոդվածին։ |
|