Եղրիզենու ձեթ, բուսական ճարպ։ Անդուր հոտով, բաց դեղնավունից նարնջագույն, թունավոր հեղուկ է, խտությունը՝ 940 կգ/մ3, յոդային թիվը՝ 154-176, օճառացմանը՝ 188-197։ Լուծվում է օրգանական շատ լուծիչներում։ Հիդրոլիզվում Է՝ առաջացնելով 1,2% սաեարինաթթու, 3,7% պալմիսփնաթթու, 10-15% օլեինաթթու, 80% էլեոստեարինաթթու և գլիցերին։ Ստացվում է եղրիզենու պտուղներից։ Օգտագործվում է մեքենաները և սարքավորումները կոռոզիայից պաշտպանող ծածկույթների, լաքերի և օլիֆների արտադրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 511)։