Jump to content

Եհովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եհովա, Յահվե, հուդայության գերագույն աստվածը։ Սկզբնապես համարվել է հուդա ցեղի, իսկ հրեական ցեղերի միաձուլումից ու նստակյաց կյանքի անցնելուց հետո (XI դարում մ.թ.ա.)՝ բոլոր ցեղերի գլխավոր աստվածը։ Պատկերվել է առյուծի, ցուլի, ապա՝ մարդու կերպարանքով։ Հուդայական պետության և թագավորական իշխանության ծագումը պայմանավորել է Եհովային, որպես միակ աստծու և «երկնային թագավորի» գաղափարի առաջացումը։

Դրան համապատասխան Եհովան ահեղ է, վրիժառու, ամենակարող, տիեզերքի արարիչն ու տերը։ Մ.թ.ա. X դարի կեսերին Սողոմոն Իմաստունը Երուսաղեմում կառուցել է Եհովայի տաճարը, միայն այստեղ է թույլատրվել զոհ մատուցել Եհովային։ Մ․ թ․ ա․ VII դարից ավելի է շեշտվել Եհովայի բացարձակ իշխանությունը, արգելվել է մյուս ցեղերի աստվածների հանդիսավոր պաշտամունքը։ Այժմ դրանք մեծ տարածում են ստացել նաև հայկական բնակավայրերում:Եհովան համարվում է Հիսուս Քրիստոսի Հայրը և քրոստոնեության մեջ Սուրբ երրորդության <<Հայր Աստվածը>>:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 499