Jump to content

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԵԱՀԿից)
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Изображение логотипа
Տեսակմիջկառավարական կազմակերպություն
Երկիր Ավստրիա
ՀապավումOSCE, OSCE, ОБСЕ, OSZE, OSCE, OSCE, OSCE, OBWE, ОБСЄ, AGİT, OVSE, OSCE, OESS, ОЕБС, OEBS, АИХО, ETYJ, 欧安组织, 歐安組織, ESBO, EDSO, ОБСЕ, ЕАБХАБ, EBESZ, ԵԱՀԿ, ЕККУ, OSCE, OBSE, OESS, ΟΑΣΕ, OSKE, ЕҚЫҰ, EQIU, ەقىۇ, ეუთო, ÖSE, OSCE, אבש״א, OTSE, OSSE, OSCE, OSBE, OSSE, OSCE, YXHT, ЙХҲТ, ОБСЕ, OBSE, OVSE, ეუწო, ESLA, АБСЕ, ОССЕ, OVSE, OSCE, ATƏT և OSCE
ՆախորդողՀելսինկիի եզրափակիչ ակտ
Հիմնադրված1975
Գլխադասային գրասենյակՎիեննա, Ավստրիա[1]
Պաշտ. լեզու(ներ)ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և իսպաներեն
ՂեկավարԻվիցա Դաչիչ և Helga Schmid?
Պարգևներ
Կայքosce.org(անգլ.), osce.org/de/(գերմ.), osce.org/fr(ֆր.), osce.org/it(իտալ.), osce.org/ru(ռուս.), osce.org/ro/moldova(ռում.) և osce.org/bs/mission-to-bosnia-and-herzegovina(բոսն.)

Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն (հապավում՝ ԵԱՀԿ, անգլ.՝ OSCE, անգլ.՝ Organization for Security and Co-operation in Europe) 1975 թվականին հիմնված տարածաշրջանային անվտանգության խոշորագույն կազմակերպություն, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։

Կազմակերպությունը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հակամարտությունները կանխելու և կարգավորելու հիմնական միջոցներն են՝

  • Զինամթերքների տարածման վերահսկում
  • Դիվանագիտական ջանքեր՝ հակամարտությունները կարգավորելու համար
  • Փոխվստահության և անվտանգության պայմանների ստեղծում
  • Մարդու իրավունքների պաշտպանություն
  • Դեմոկրատական ինստիտուտների ստեղծում
  • Ընտրությունների մոնիտորինգ
  • Տնտեսական և էկոլոգիական անվտանգություն

Բոլոր ԵԱՀԿ անդամ-երկրներն ունեն հավասար կարգավիճակ։

2018 թվականի հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահությունը անցնում է Իտալիային, որը միջազգային կազմակերպության քաղաքականության առաջնահերթությունը առաջին հերթին դարձնում է իր համար առավել կարևոր «միջերկրական» ուղղությունը։ Դեռևս 2016 թվականի հուլիսին Իտալիային ԵԱՀԿ ժամանակավոր նախագահությունը հանձնելու որոշումն արժանանում է 57 անդամների միաձայն հավանությանը։ Այն ժամանակ Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին որպես իտալական նախագահության առաջնային խնդիրներ նշել էր «ուկրաինական ճգնաժամի կարգավորումը» և ԵԱՀԿ տարածքում սառեցված հակամարտությունները, միգրանտների և փախստականների ճգնաժամը, ինչպես նաև Միջերկրական ծովի հարավային ափերի երկրների միջև համագործակցության ամրապնդումը»։ ԵԱՀԿ-ում իտալական նախագահության առաջնահերթություններից է դառնում լիակատար քաղաքական աջակցությունը Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը՝ Մինսկի համաձայնագրերին ու բանակցությունների նորմանդական ձևաչափին համապատասխան։ Հատուկ ուշադրություն դարձվում Եվրոպայում մյուս խնդրահարույց հարցերին` Աբխազիային և Հարավային Օսեթիային, Արցախին ու Մերձդնեստրին։ Իտալիայի ԱԳՆ-ն իր աշխատանքն իրականացնում է ԵԱՀԿ անվտանգության երեք ոլորտներում՝ ռազմական քաղաքականություն, տնտեսություն և շրջակա միջավայրի պաշտպանություն, ինչպես նաև մարդու իրավունքների հարգում։ Նույն «ակտիվ մոտեցումը» ցուցաբերվում է նաև «նոր անդրազգային մարտահրավերների պարագայում՝ ահաբեկչություն, կիբերանվտանգություն, մաքսանենգության դեմ պայքար՝ թմրանյութերից մինչև մշակութային արժեքներ»[2]։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն նշանակվում է ԵԱՀԿ նախագահ[3]։

Մասնակից երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԵԱՀԿ անդամ պետությունները 2006-ի դրությամբ։      ստորագրել են Հելսինկիի եզրափակիչ ակտը և Փարիզի խարտիան      ստորագրել են միայն Helsinki Final Act      չստորագրած      համագործակցող երկրներ
Երկիր Դարձել է անդամ Ստորագրել է
Հելսինկիի եզրափակիչ ակտ
Ստորագրել է
Փարիզի խարտիա
{{{2}}} Ալբանիա 1991 Հունիսի 19 1991 Սեպտեմբերի 16 1991 Սեպտեմբերի 17
{{{2}}} Անդորրա 1996 Ապրիլի 25 1999 Նոյեմբերի 10 1998 Փետրվարի 17
{{{2}}} Հայաստան 1992 Հունվարի 30 1992 Հուլիսի 8 1992 Ապրիլի 17
 Ավստրիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Ադրբեջան 1992 Հունվարի 30 1992 Հուլիսի 8 1993 Դեկտեմբերի 20
{{{2}}} Բելառուս 1992 Հունվարի 30 1992 Փետրվարի 26 1993 Ապրիլի 8
Բելգիա Բելգիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 1992 Ապրիլի 30 1992 Հուլիսի 8  
 Բուլղարիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
 Կանադա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Խորվաթիա 1992 Մարտի 24 1992 Հուլիսի 8  
 Կիպրոս 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
 Չեխիա 1993 Հունվարի 1    
{{{2}}} Դանիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Էստոնիա 1991 Սեպտեմբերի 10 1992 Հոկտեմբերի 14 1991 Դեկտեմբերի 6
 Ֆինլանդիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Ֆրանսիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
 Վրաստան 1992 Մարտի 24 1992 Հուլիսի 8 1994 Հունվարի 21
{{{2}}} Գերմանիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Հունաստան 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
 Վատիկան 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Հունգարիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Իսլանդիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Իռլանդիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Իտալիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Ղազախստան 1992 Հունվարի 30 1992 Հուլիսի 8 1992 Սեպտեմբերի 23
{{{2}}} Ղրղզստան 1992 Հունվարի 30 1992 Հուլիսի 8 1994 Հունիսի 3
{{{2}}} Լատվիա 1991 Սեպտեմբերի 10 1991 Հոկտեմբերի 14 1991 Դեկտեմբերի 6
{{{2}}} Լիխտենշտայն 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Լիտվա 1991 Սեպտեմբերի 10 1991 Հոկտեմբերի 14 1991 Դեկտեմբերի 6
{{{2}}} Լյուքսեմբուրգ 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
Մակեդոնիա Մակեդոնիա 1995 Հոկտեմբերի 12    
 Մալթա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Մոլդովա 1992 Հունվարի 30 1992 Փետրվարի 26 1993 Հունվարի 29
 Մոնակո 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
 Մոնղոլիա 2012 Նոյեմբերի 21    
{{{2}}} Չեռնոգորիա 2006 Հունիսի 22 2006 Սեպտեմբերի 1  
 Նիդերլանդներ 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Նորվեգիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
 Լեհաստան 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Պորտուգալիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Ռումինիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
 Ռուսաստան 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
 Սան Մարինո 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
 Սերբիա 1973 Հունիսի 25    
 Սլովակիա 1993 Հունվարի 1    
 Սլովենիա 1992 Մարտի 24 1992 Հուլիսի 8 1993 Մարտի 8
{{{2}}} Իսպանիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Շվեդիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Շվեյցարիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Տաջիկստան 1992 Հունվարի 30 1992 Փետրվարի 26  
{{{2}}} Թուրքիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Թուրքմենստան 1992 Հունվարի 30 1992 Հուլիսի 8  
{{{2}}} Ուկրաինա 1992 Հունվարի 30 1992 Փետրվարի 26 1992 Հունիսի 16
{{{2}}} Մեծ Բրիտանիա 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1973 Հունիսի 25 1975 Օգոստոսի 1 1990 Նոյեմբերի 21
{{{2}}} Ուզբեկստան 1992 Հունվարի 30 1992 Փետրվարի 26 1993 Հոկտեմբերի 27

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ[4]

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը ընդգրկում է 57 անդամ պետություններ Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից և Ասիայից։ Այն տարածաշրջանային ամենամեծ կազմակերպությունն է, որն իր համար որպես առաջնահերթություն սահմանել է կայունության, խաղաղության և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրումը։ ԵԱՀԿ-ն քաղաքական երկխոսության հարթակ է՝ անհատների և համայնքների կյանքում անվտանգության պահպանման ուղղությամբ համատեղ գործողություններ իրականացնելու համար։ Կազմակերպությունն օգնում է հաղթահարել տարաձայնությունները, կառուցել վստահություն և ամրապնդել համագործակցությունը պետությունների ներսում և նրանց միջև: ԵԱՀԿ աշխատում է հակամարտությունների, անկայունությունների և ճգնաժամերի կանխարգելման ու կարգավորման, նաև հետկոնֆլիկտային իրավիճակներից վերականգնման ուղղությամբ։ Կազմակերպությունն իր փորձագիտական ստորաբաժանումների, ինստիտուտների և ցանցերի օգնությամբ, իրականացնում է դաշտային գործողություններ, ինչպիսիք են զենքի վերահսկողությունը, ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, լավ կառավարումը, էներգետիկ անվտանգությունը, ժողովրդավարացումը, մամուլի ազատությունը և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը՝ լուծում տալով այն հարցերին, որոնք ազդում են մեր ընդհանուրի անվտանգության և բարեկեցության վրա։[5]

Ստեղծման պատմությունը

ԵԱՀԿ-ի ստեղծման պատմությունը հասնում է մինչև 1970-ականներ՝ Հելսինկիում եզրափակիչ ակտի (1975) ընդունումը և Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի ստեղծումը, որը Սառը պատերազմի ընթացքում բազմակողմ համագործակցության և բանակցային կարևոր հարթակ էր Արևելքի և Արևմուտքի միջև: Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրվել է1975 թվականի օգոստոսի 1-ին և պարունակում է մի շարք պարտավորություններ ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական հարցերի և մարդու իրավունքների վերաբերյալ՝ ամրագրված տասը հիմնարար սկզբունքների («Դեկալոգ») միջոցով, որոնք սահմանում են պետությունների միջև փոխհարաբերությունները։ Սառը պատերազմում երկու հակամարտող դաշինքների երկրները ստորագրեցին Հելսինկյան եզրափակիչ ակտը, որն ամրագրում էր այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը: 1975-1980-ական թվականներին ԵԱՀԽ-ի միջոցով մի շարք հանդիպումներ և համաժողովներ ամրապնդեցին կառույցը և նպաստեցին նոր մասնակիցների ներգրավմանը՝ պարբերաբար իրականացնելով պետությունների պարտավորությունների կատարման վերանայում։ Այն մարդու իրավունքների և անվտանգության ապահովման համար յուրօրինակ կապող օղակ դարձավ ոչ միայն Արևմուտքի և Արևելքի, այլև ոչ անդամ երկրների համար: Այս ակտին հաջորդեցին մի շարք հետագա հանդիպումներ՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողով (ԵԱՀԽ) կոչվող գործընթացի շրջանակներում դրա կատարումը վերահսկելու համար: Սառը պատերազմի ավարտից հետո՝ 1990 թվականի նոյեմբերին, Փարիզի գագաթաժողովով արդեն իսկ մեկնարկեց ԵԱՀԿ-ի կայացման գործընթացը։ Փարիզի խարտիայում, արձագանքելով Եվրոպայում տեղի ունեցող փոփոխություններին, ԵԱՀԽ-ին կոչ արվեց խաղալ իր ուրույն դերը պատմական կառավարման մեջ՝ հիմք ընդունելով Եվրոպայում տեղի ունեցող փոփոխությունները և արձագանքելով նոր իրողություններին։ Խոսքը վերաբերում էր հետսառըպատերազմյան ժամանակաշրջանի մարտահրավերներին, ինչը ստեղծեց անհրաժեշտություն ձևավորել անվտանգային մշտական կառույցներ: Նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո և դրան հաջորդած հակամարտային ժամանակահատվածում ԵԱՀԽ-ն օգնեց կարգավորել ճգնաժամերը և վերականգնել խաղաղությունը: Այն նաև համագործակցել է մասնակից պետությունների հետ՝ դեպի ժողովրդավարություն անցման գործընթացին աջակցելու նպատակով: Արդեն 1994 թվականին ԵԱՀԽ-ն վերանվանվեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն(ԵԱՀԿ)։ Այնուհետև կազմակերպությունը շարունակեց զարգանալ առավել հստակ մեխանիզմներով՝ անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները հաղթահարելու համար հավատարիմ մնալով իր հիմնարար սկզբունքներին։[6]

Կառուցվածքը

ԵԱՀԿ-ի գործունեության հիմքում առաջին հերթին ներառականությունն է։ ԵԱՀԿ մասնակից պետություններն օգտվում են հավասար կարգավիճակից և որոշումներն ընդունում են կոնսենսուսով։[7]

Որոշում ընդունող մարմիններն են․

•Գագաթնաժողով ԵԱՀԿ մասնակից պետությունների կամ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը որոշումների ընդունման հարթակ է, որը կարող է հրավիրվել պարբերաբար՝ քաղաքական ամենաբարձր մակարդակով առաջնահերթությունները սահմանելու համար:[8]

• Մշտական խորհուրդ Մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչները ամենշաբաթյա հիմունքներով հանդիպում են Մշտական խորհրդում և անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովում, որտեղ ընդունվում են անվտանգության ռազմական ասպեկտներին վերաբերող որոշումներ:[9]

• Նախարարների խորհուրդ Սա ներառում է ԵԱՀԿ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների, որոնք էլ կազմում են որոշում ընդունող հիմնական կառավարող մարմինը: Ամեն տարի հրավիրվում է Նախարարների խորհուրդ՝ ԵԱՀԿ գործունեությունը վերանայելու և ընդհանուր քաղաքական ուղղությունը սահմանելու համար։[10]

ԵԱՀԿ-ն ամեն տարի նախագահում է մասնակից մեկ այլ պետություն, և այդ երկրի արտաքին գործերի նախարարը կատարում է գործող նախագահի գործառույթները՝ համատեղ աշխատելով նախորդ և հաջորդ նախագահների հետ ու ձևավորելով «ԵԱՀԿ եռյակը»: Նախագահողը կարող է նշանակել անձնական ներկայացուցիչներ: Ներկայումս կան ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են հարցերի լայն շրջանակով՝ սկսած ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների կանխարգելումից, կառավարումից և համակարգման ապահովումից այնպիսի կոնկրետ ոլորտներում, ինչպիսիք են գենդերային և երիտասարդության խնդիրները, մինչև հանդուրժողականության խրախուսումը և խտրականության բացառումը։[11]

Գործադիր կառույցներ

Նախարարների խորհրդի կողմից երեք տարի ժամկետով ընտրված գլխավոր քարտուղարը առաջնորդում է Վիեննայում տեղակայված քարտուղարությունը և անմիջական աջակցություն է ցուցաբերում ԵԱՀԿ նախագահին: Բացի վարչական կառույցներից՝ քարտուղարության կազմի մեջ են մտնում հակամարտությունների կանխարգելման կենտրոնը, ինչպես նաև տնտեսական և բնապահպանական գործունեությամբ, գործընկեր երկրների և կազմակերպությունների հետ համագործակցությամբ, գենդերային հավասարությամբ, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարով, անդրազգային սպառնալիքներով զբաղվող մարմիններն ու ստորաբաժանումները: Նրանք հետևում են ընթացիկ զարգացումներին, իրականացնում են փորձագիտական վերլուծություններ և տեղական նախագծեր:

ԵԱՀԿ-ն ներառում է երեք մասնագիտացված հաստատություն . Վարշավայում տեղակայված ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն, որը աջակցում է ժողովրդավարական զարգացմանը և մարդու իրավունքների պահպանմանը: Նրա աշխատանքը ներառում է ընտրությունների մոնիտորինգ, օրենքի գերակայության աջակցություն, հանդուրժողականություն և խտրականության բացառում: Վիեննայում գտնվող՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչը հետևում է զանգվածային լրատվության միջոցներում տեղի ունեցող զարգացումներին և ապահովում է խոսքի և ԶԼՄ-ների ազատության խախտումների մասին վաղօրոք բարձրաձայնումը՝ նպաստելով ԶԼՄ-ների ազատության ոլորտում ԵԱՀԿ պարտավորությունների լիարժեք կատարմանը: Որպես հակամարտությունների կանխարգելման գործիք՝ Հաագայում տեղակայված՝ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարը իրականացնում է դիվանագիտական մոտեցում և օպերատիվ գործողություններ ՝ էթնիկ լարվածությունը կարգավորելու համար, որովհետև այն կարող է սպառնալ խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը: Խորհրդարանական վեհաժողովը միավորում է ԵԱՀԿ մասնակից պետությունների խորհրդարանների ավելի քան 300 օրենսդիրների՝ միջխորհրդարանական երկխոսության միջոցով համապարփակ անվտանգության ոլորտում ԵԱՀԿ նպատակներն առաջ մղելու համար: ԵԱՀԿ-ի խորհրդարանականներն առանցքային դեր են խաղում նաեւ ընտրություններում դիտորդական գործունեության մեջ։

Գործունեությունը

ԵԱՀԿ-ն որդեգրել է անվտանգության համապարփակ մոտեցում, որն ընդգրկում է ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, ինչպես նաև մարդկային հարթությունները: Հիմք ընդունելով այս մոտեցումը՝ ԵԱՀԿ-ն աջակցում է իր մասնակից պետություններին վստահության և անվտանգության ամրապնդման, ազատ, ժողովրդավարական, ընդհանուր և անբաժանելի Եվրաատլանտյան և Եվրասիական համայնքի ստեղծման գործում: Ռազմական հարցերում կազմակերպությունը ձգտում է խթանել ավելի մեծ բացությունը, թափանցիկությունն ու համագործակցությունը և մշակել է աշխարհում սպառազինությունների վերահսկման և վստահության ամրապնդման միջոցների ամենակատարյալ ռեժիմը: Ռազմական ոլորտում աշխատանքի թիրախային ուղղություններն են անվտանգային համակարգի բարեփոխումը և հրաձգային զենքի, թեթև սպառազինության և սովորական զինամթերքի անվտանգ պահպանումն ու ոչնչացումը: Տնտեսական և բնապահպանական խնդիրները նույնպես անվտանգության ամրապնդման հիմնական գործոններն են: ԵԱՀԿ-ն աջակցում է լավ կառավարման խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը, բնական ռեսուրսների համատեղ և ռացիոնալ օգտագործմանը, շրջակա միջավայրի հետ կապված իրականացնում է թափոնների կառավարման ուղղությամբ աշխատանքներ։ Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները կայուն հասարակության հիմքն են: ԵԱՀԿ-ն իր անդամ պետություններին օգնում է կառուցել ժողովրդավարական ինստիտուտներ, անցկացնել իրական և թափանցիկ ընտրություններ, ապահովել մարդու իրավունքների, ԶԼՄ-ների ազատության, ազգային փոքրամասնությունների իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև խրախուսել հանդուրժողականությունն ու խտրականության բացառումը: ԵԱՀԿ-ն նաև զբաղվում է անդրազգային անվտանգության խնդիրներով , ինչպիսիք են ծայրահեղականությունը և արմատականությունը, որոնք հանգեցնում են ահաբեկչության և կիբերհարձակումների, թմրանյութերի, զենքի և մարդկանց առևտրի, ինչպես նաև գնահատում է կլիմայի փոփոխության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու վրա: Սրանք գլոբալ բնույթ ունեցող խնդիրներ են, որոնց լուծման վրա պետությունները պետք է համատեղ աշխատեն։ Իր գործունեության բոլոր ուղղություններում ԵԱՀԿ-ն ձգտում է ապահովել գենդերային հավասարությունը և փոխգործակցել երիտասարդների հետ: ԵԱՀԿ-ն սերտորեն համագործակցում է միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների, միջերկրածովյան և ասիական գործընկեր երկրների հետ (համագործակցության գործընկերներ): ԵԱՀԿ-ն լայն շրջանակների իր բազմաթիվ միջոցառումներում ներգրավում է քաղաքացիական հասարակությանը և գործընկերներին, այդ թվում՝ գիտական շրջանակներից, մասնավոր հատվածից:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Contacts
  2. «ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Իտալիան․ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ղարաբաղյան հակամարտությանը». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  3. «Анджелино Альфано: поиск решения кризиса на Украине — приоритет ОБСЕ - РИА Новости, 30.01.2018» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 2-ին.
  4. (PDF) https://www.osce.org/files/f/documents/7/d/518247_0.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. (PDF) https://www.osce.org/files/f/documents/7/d/518247_0.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. (PDF) https://www.europarl.europa.eu/RegData/etudes/BRIE/2021/696190/EPRS_BRI(2021)696190_EN.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. (PDF) https://www.europarl.europa.eu/RegData/etudes/BRIE/2021/696190/EPRS_BRI(2021)696190_EN.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. «Objectives and institutions of the OSCE». www.eda.admin.ch (անգլերեն). Վերցված է 2024-08-07-ին.
  9. https://www.eda.admin.ch/eda/en/home/foreign-policy/international-organizations/osce/ausrichtung-und-institutionen-der-osze.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. {{cite web}}: Empty citation (օգնություն)
  11. https://www.eda.admin.ch/eda/en/home/foreign-policy/international-organizations/osce/ausrichtung-und-institutionen-der-osze.html

Արտաքին Հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 531