Jump to content

Դուստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1931 թվականի 4 սերնդի մայրերի և դուստրերի լուսանկար

Դուստր, աղջիկ/կին իր ծնողների նկատմամբ։ Հայրապետական հասարակություններում դուստրերը հաճախ ունեն այլ կամ ավելի քիչ ընտանեկան իրավունքներ, քան որդիները։ Ընտանիքը կարող է նախընտրել որդիներ ունենալ, այլ ոչ թե դուստրեր, և դա կարող է հասցնել կանանց մեջ դուստրերի մանկասպանությանը[1]։ Որոշ հասարակություններում կա սովորություն, երբ աղջիկը «վաճառվում է» ամուսնուն, ով պետք է վճարի հարսնացուի համար փրկագին։ Այս սովորության հակառակ կողմը՝ երբ ծնողները վճարում են դստեր ամուսնուն որոշակի գումար կնոջ նյութական բեռը փոխհատուցելու համար, հայտնաբերվել է հասարակություններում, որտեղ կանայք չեն աշխատում տնից դուրս, և այն կոչվում է օժիտ։

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում որդիների և դուստրերի ծնելիության հարաբերակցությունը կազմում է 105-ը 100-ի համապատասխանաբար, ինչը բնական ծնելիության գնահատական է 18-րդ դարից ի վեր։ ԱՄՆ-ի ծնողների 80%-ը նախընտել է դուստրեր որդեգրել։ Անպտղության բուժման կլինիկաներում, որոնք սեռական նախապատվություններ են տալիս, դուստրերը սովորաբար ավելի նախընտրելի են, քան որդիները[2]։ Ըստ տարբեր աբրահամական կրոնների, Լուլուվան համարվում է երբևիցե առաջին դուստրը[3]։

Դուստրերը գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դստեր դերը շատ կարևոր թեմա էր գրականության մեջ, հատկապես ընտանիքի անդամների և գենդերային դերերի հարաբերությունները բացահայտելու համար։ Երեխաների և նրանց ծնողների հարաբերությունների բացահայտման ընթացքում, ընթերցողները կարող են եզրակացություններ ստեղծել ծնողների դաստիարակման ոճի և երեխայի՝ որպես կերպար և անձ, զարգացման մասին։

Նշանավոր դուստրերը, որոնց բնույթը և զարգացումն ազդվել են իրենց ծնողների կողմից գրականության մեջ[4]

Միացյալ Նահանգների առաջին տիկինը՝ Բեթի Ֆորդը, իր դստեր՝ Սյուզան Ֆորդի հետ
Դուստր Ծնող(ներ) Վեպ Հեղինակ Տարեթիվ
Էլիզաբեթ Բենեթ Պարոն և Տիկին Բենեթներ Հպարտություն և նախապաշարմունք Ջեյն Օսթին 1813
Ջո Մարչ Մարմի Մարչ Փոքրիկ տիկնայք Լուիսա Մեյ Էլքոթ 1868
Ֆրենսի Նոլան Ջոնի և Քեյթի Նոլաններ Բրուքլինում աճող ծառը Բեթի Սմիթ 1943
Սքաութ Ֆինչ Աթիկուս Ֆինչ Ծաղրասարյակ սպանելը Հարփըր Լի 1960
Մեգ Մըրի Ալեքս և Քեյթ Մըրի Ճանապարհորդություն ժամանակի մեջ Մադլեն Լ’Էնգլ 1962
Աստրիդ Մագնուսեն Ինգրիդ Մագնուսեն և Քլաուս Անդերս Սպիտակ Օլեանդեր Ջանեթ Ֆիթչ 1999

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Stein, Dorothy: Burning widows, burning brides: The perils of daughterhood in India. Pacific Affairs, Vol 61, No. 3, p. 465. University of British Columbia.
  2. Rosin, Hanna (2010 թ․ հունիսի 8). «The End of Men». theatlantic.com.
  3. Cole, Andrew. "Jewish Apocrypha and Christian Epistemologies of the Fall: The Dialogi of Gregory the Great and the Old Saxon Genesis." Rome and the North: The Early Reception of Gregory the Great in Germanic Europe: 157-188
  4. «30 of the Best Parents in Literature» (անգլերեն). 2016 թ․ հունվարի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուստր» հոդվածին։