Դուստին Պուարիե
Դուստին Պուարիե | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Լաֆայետ, Լուիզիանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Northside High School? |
Մասնագիտություն | Ընդհանուր մենամարտիկ |
Կայք | diamondpoirier.com |
Dustin Poirier Վիքիպահեստում |
Դուստին Գլենն Պուարյե[1] (անգլ.՝ Dustin Glenn Poirier, հունվարի 19, 1989, Լաֆայետ, Լուիզիանա, ԱՄՆ), խառը ոճի ամերիկացի մարտիկ, հանդես է գալիս թեթև քաշային կարգում։ Պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է գալիս 2009 թվականից, հայտնի է այնպիսի մարտական կազմակերպությունների մրցաշարերին մասնակցելու համար, ինչպիսիք են UFC և WEC մրցաշարերը։ Եղել է UFC-ի ժամանակավոր չեմպիոնը թեթև քաշային կարգում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաստին Պուարյեն ծնվել է 1989 թվականի հունվարի 19-ին Լուիզիանա նահանգի Լաֆեյետ քաղաքում։ Ունի ֆրանսիական արմատներ, հանդիսանում է Լուիզիանայի ենթաէթնիկական խմբի ներկայացուցիչ՝ քաջուն խմբի ներկայացուցիչ[2]։
Ի սկզբանե մարզվել է Gladiators Academy մարզսրահում, այնուհետև տեղափոխվել American Top Team։ Նախապատրաստվել է այնպիսի հայտնի մարտիկների ղեկավարությամբ, ինչպիսիք են Իվես Էդվարդսը և Թիմ Կրեդերը։ Նա յուրացրել է բրազիլական ջիու-ջիթսուն՝ արժանանալով սև գոտու[3]։
Պրոֆեսիոնալ գործունեության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ մակարդակի խառը մենամարտերում նորամուտը նշել է 2009 թվականի մայիսին՝ իր մրցակցին նոկաուտի ենթարկելով առաջին իսկ ռաունդում։ Մենամարտել է ամերիկյան ոչ մեծ փրոմոուշեններում առավելապես Լուիզիանայում և Հարավային այլ նահանգներում։ Բոլոր մենամարտերից միշտ հաղթող է դուրս եկել, ընդ որում՝ միշտ մարտերը ժամանակից շուտ է ավարտել։
World Extreme Cagefighting
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ցուցակում ունենալով յոթ հաղթանակ և ոչ մի պարտություն, 2010 թվականին Պուարյեն գրավել է World Extreme Cagefighting բավական խոշոր կազմակերպության ուշադրությունը և պայմանագիր է կնքել նրա հետ։ Այդուհանդերձ, առաջին մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է Դենի Կաստիլյոյին՝ այդպիսով կրելով պրոֆեսիոնալ գործունեության առաջին պարտությունը[4]։ Մի քանի ամիս անց կրկին հանդես է եկել երկրպագուների առաջ, և 53-րդ վայրկյանում տեխնիկական նոկաուտով հաղթել է Զակ Միկլրայթին[5]։
2010 թվականի հոկտեմբերին WEC-ի առաջխաղացումը ստանձնել է Ultimate Fighting Championship ավելի մեծ առաջնությունը, և բոլոր մարտիկներն այնտեղից ավտոմատ տեղափոխվել են նոր տիրոջ մոկ, այդ թվում՝ Պուարյեն։ Նոր կազմակերպությունում նա որոշել է թեթև քաշայինից անցնել կիսաթեթև քաշային կարգի[6]։
Ultimate Fighting Championship
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին մենամարտը UFC-ի ութանկյուն ռինգում (անգլ.՝ octagon) տեղի է ունեցել 2011 թվականի հունվարին՝ միավորներով հաղթելով Ջոշ Գրիսպիին։ Այնուհետև պետք է հանդիպեր բրազիլացի Ռանի Յահյանի հետ, սակայն նա վնասվածք էր ստացել և փոխարինվել է կազմակերպության նորեկներից Ջեյսոն Յանգով։ Արդյունքում, նրանք միմյանց դիմակայել են ամբողջ հատկացված ժամանակում, Պուարյեն հաղթել է մրցավարական միաձայն որոշմամբ։ Ավելի ուշ հաղթել է Պաբլո Գարսին հակահարված տալով[7]։
2012 թվականին մենամարտել է Մաքս Հոլոուեյի հետ՝ կազմակերպության ապագա չեմպիոնի, և արդեն առաջին ռաունդում նրան ստիպել է հանձնվել արմունկի լծակի միջոցով՝ դրանով վաստակելով երեկոյի լավագույն հնարքի բոնուս։ Այնուհետև բավական դրամատիկ մենամարտ է ունեցել «Կորեական զոմբի» Չոն Չհան Սոնի հետ՝ առաջին անգամ դուրս գալով մրցաշարի հիմնական՝ 5 ռաունդ տևողությամբ մենամարտի։ Պուարյեն չորրորդ ռաունդում տեխնիկական պատասխանով պարտվել է այդ մենամարտը ։ Նրանց հանդիպումը ճանաչվել է երեկոյի լավագույն մարտ, իսկ որոշ պարբերականներ այդ դիմակայությունը համարել են տարվա լավագույն մենամարտ։ Այդ պարտությունից հետո Պուարյեն հեռացել է Gladiators Academy մարզական ակումբից և միացել American Top Team -ին[8]։
Պուարյեն շարունակել է մասնակցել UFC-ի մրցաշարերին, հաղթել է այնպիսի մարտիկների, ինչպիսիք են Ջոնաթան Բրուկինսը, Էրիկ Կոխը, Դիեգա Բրանդանը և Ակիրա Կորասանին, սակայն պարտվել է Կաբ Սվոնսոնին և ապագա չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորին[9]։
2015 թվականին վերադարձել է թեթև քաշային կարգ, և դա իր պտուղներն է բերել։ Հաջորդել են Կարլուս Դիեգ Ֆերեյրայի, Յանսի Մեդեյրոյի, Ջոզեֆ Դաֆիի և Բոբի Գրինի նկատմամբ տարած հաղթանակները։ Երկու անգամ մրցանակ է ստացել երեկոյի լավագույն ելույթի համար։ Նրա հաղթարշավը ընդհատվել է միայն 2016 թվականի սեպտեմբերին՝ Մայքլ Ջոնսոնի հետ հանդիպման առաջին իսկ ռաունդում[10]։
2017 թվականին երեք մենամարտ է անցկացրել UFC-ում։ Հաղթել է Ջիմ Միլլերին և Էնթոնի Պետիսին՝ երկու դեպքում էլ բոնուս ստանալով երեկոյի լավագույն մենամարտի համար։ Սակայն Էդի Ալվարեսի հետ նրա հանդիպումն այնքան էլ հաջող չի ավարտվել։ Երկրորդ ռաունդում մրցավար Հերբ Դինն ընդհատել է մենամարտը այն բանից հետո, երբ Ալվարեսը ծնկի երկու հարված է հասցրել պառկած դիրքում գտնվող Պուարյեին։ Մրցավարի կարծիքով՝ Ալվարեսը անօրինական հարվածներ է հասցրել ոչ դիտավորյալ, այդ պատճառով էլ մարտը չկայացած է ճանաչվել[11]։
Կազմակերպության հետ նոր պայմանագիր կնքելով՝ 2018 թվականի ապրիլին Պուարյեն մենամարտել է WSOF-ի նախկին բազմամյա չեմպիոն Ջասթին Գեյջիյի դեմ։ Չորրորդ ռաունդի սկզբում տեխնիկական նոկաուտով հաղթել է իր մրցակցին և հերթական անգամ պարգևատրվել երեկոյի լավագույն մենամարտի համար[12]։
2019 թվականի ապրիլին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է թեթև քաշային կարգ տեղափոխված Մաքս Հոլոուեյին և այդպիսով նվաճել UFC-ի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը[13]։
2019 թվականի սեպտեմբերի 7-ին Աբու Դաբիում տեղի է ունեցել աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտ Խաբիբ Նուրմագոմեդովի հետ։ Երրորդ ռաունդում Նուրմագոմեդովն անցկացրել է խեղդող հնարք, որի արդյունքում Դաստին Պուարյեն պարտվել է այդ մենամարտում։
2020 թվականի հունիսի 27-ին Դուստին Պուարյեն հանդիպել է Դեն Հուկերի հետ UFC Vegas 4 մարտական շոուի երեկոյի գլխավոր մենամարտում։ Մենամարտը շարունակվել է բոլոր հինգ ռաունդներում, որոնց արդյունքում մրցավարները հաղթանակը միաձայն պարգևել է Պուարյեին[14]։ Մենամարտից հետո երկու մարտիկներն էլ մրցանակ են ստացել երեկոյի լավագույն մենամարտի համար[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В русскоязычных СМИ распространён вариант Порье, близкий к американскому произношению данной фамилии.
- ↑ Finley, Duane, ed. (2016 թ․ հուլիսի 3). «Dustin Poirier: Take the Power Back». FloCombat. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Dustin Poirier - Official UFC Fighter Profile». UFC.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Danny Castillo vs. newcomer Dustin Poirier a late addition to WEC 50 fight card». mmjunkie.com. 2010 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Zack Micklewright vs. Dustin Poirier targeted for WEC 52 in November». MMAjunkie.com. 2010 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «UFC and WEC set to merge in 2011; events to air on Versus and Spike TV». mmajunkie.com. 2010 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «With Yahya Injured, Poirier now meets newcomer Young at UFC 131». MMAJunkie. 2011 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «2012 Fight of the Year: Chan-Sung Jung vs. Dustin Poirier». mmafighting.com. 2012 թ․ դեկտեմբերի 21.
- ↑ Simon, Zane (2016 թ․ հուլիսի 4). «Conor McGregor reflects on fight against Conor McGregor». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Marc Raimondi (2016 թ․ սեպտեմբերի 17). «UFC Fight Night 94 results: Michael Johnson knocks out Dustin Poirier, talks crap over his fallen body». mmafighting.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Brian Campbell (2017 թ․ մայիսի 14). «UFC 211 results: Eddie Alvarez-Dustin Poirier ruled no contest after illegal knees». cbssports.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «UFC on FOX 29 bonuses: Poirier, Gaethje get easiest 'Fight of Night' in history of ever». MMAjunkie (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Martin, Damon (2019 թ․ փետրվարի 23). «Max Holloway vs. Dustin Poirier for Interim Lightweight Title Headlines UFC 236 in April • MMA News». MMA News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Максим Лесовой. «Порье победил Хукера в главном бою UFC Вегас 4». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Микаил Гусейнов. «Порье и Хукер получили бонус за «Лучший бой турнира»». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուստին Պուարիե» հոդվածին։ |
|