Դոմինիկո Մերլինին ծնվել է 1730 թվականին Լուգանոյում։ 1750 թվականից մինչև մահն ապրել է Լեհաստանում։ 1768 թվականին դարձել է ազնվական, ավելի ուշ` 1773 թվականին՝ թագավորական ճարտարապետ։ Առավել հայտնի է Վարշավայում ստեղծած թագավորական բաղնիքների զբոսայգու (Լազենկի զբոսայգի) համար։
Վարշավայում և Լեհաստանի այլ քաղաքներում կառուցել է մի շարք հասարակական և մասնավոր շինություններ՝ հաճախ համագործակցելով Յան Քրիստիան Կամսետզերի և Յոհան Քրիստիան Շուի հետ։ Ստեղծագործել է Ստանիսլավա Օգոստոս Պոնատովսկու դարաշրջանին տիպիկ լեհական կլասիցիզմին ոճով։ Մերլինիի վրա մասամբ ազդեցություն է ունեցել Պալադիոն[5] և նրա աշխատանքում կան ուշ բարոկկո ոճի որոշ տարրեր, ինչպես օրինակ ոսկու առատ օգտագործումը։