Jump to content

Դյուկ Ուդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյուկ Ուդի
Քաղաքացիությունը  Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 5, 1976(1976-05-05)[1] (48 տարեկան)
Ծննդավայր Նիգերիա
Դիրք կիսապաշտպան

Դյուկ Ուդի (անգլ.՝ Duke Udi, մայիսի 5, 1976(1976-05-05)[1], Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ և մարզիչ։

Ֆուտբոլիստի կարերիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-1995 թվականներին խաղացել է Նիգերիայի «Շուտինգ Ստարզ» ակումբում։ 1995 թվականին ակումբն առաջնությունում գրավում է առաջին տեղը, իսկ Դյուկը դառնում է Նիգերիայի գավաթակիր[2]։ Նույն թվականին տեղափոխվել է Շվեյցարիայի առաջնություն, որտեղ խաղացել է «Գրասհոփեր» ակումբում։ Նույն թվականի սեպտեմբերին Չեմպիոնների լիգայում խաղացել է Ռեալ Մադրիդ ակումբի դեմ[3]։ 1999 թվականին վերադարձել է Նիգերիա, Ջոս քաղաքի «Պլատու Յունայտեդ» ակումբի կազմում նվաճել է երկրի գավաթը։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նիգերիայի ֆուտբոլի գավաթակիր. 1995, 1999
  • Շվեյցարիայի առաջնության ոսկե մեդալակիր. 1995/96

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. The Federation Cup and Nigerian Football //Ed Emeka Keazor
  3. UEFA Champions League 95/96 / Real Madrid vs Grasshoppers(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]