Jump to content

Դմիտրի Մալիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Մալիկով
Բնօրինակ անունДми́трий Ю́рьевич Ма́ликов
Ծնվել էհունվարի 29, 1970(1970-01-29) (54 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, դերասան, հեռուստահաղորդավար, երգերի հեղինակ, պրոդյուսեր, հաղորդավար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժիշտ
Երգչաձայնտենոր և բարիտոն
Գործիքներվոկալ և ստեղնաշարային գործիքներ
ԼեյբլRussian Disc?, Rec Records?, Q104192449?, Universal Music Russia, CD Land Group?, Artur Music?, Kvadro-Disk և Джем
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
ԱնդամակցությունSamotsvety?
Պարգևներ
Կայքmalikov.ru
 Dmitry Malikov Վիքիպահեստում

Դմիտրի Յուրևիչ Մալիկով (ռուս.՝ Дми́трий Ю́рьевич Ма́ликов, հունվարի 29, 1970(1970-01-29), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, դերասան, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2010)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Մալիկովը ծնվել է 1970 թվականի հունվարի 29-ին Մոսկվայում։ Մանկությունն անցել է Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանում։ 5 տարեկան հասակից զբաղվել է երաժշտությանմբ. հաճախել է դաշնամուրի դասերի։ Դմիտրի Մալիկովն ավարտել է երաժշտական դպրոց, 1985-1989 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում, 1994 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան (դաշնամուրի և կոմպոզիցիայի դասարան)։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է դեռևս 15 տարեկանում. գրել է երեք երգ՝ «Солнечный город», «Я пишу картину» և «Дом на облаке», որը կատարել է Լարիսա Դոլինան։ Հաջողության է հասել 1988 թվականին «Лунный сон», «Ты моей никогда не будешь» և «До завтра» երգերի շնորհիվ, որոնք սիրվեցին հանդիսատեսի կողմից և ընդգրկվեցին տարբեր հիթ-շքերթներում։ «Московский Комсомолец» թերթի «Звуковая дорожка» բաժնի վարկածով՝ 1988 թվականին Դմիտրի Մալիկովը ճանաչվում է «Տարվա հայտնություն», իսկ 1989 և 1990 թվականներին ճանաչվում է «Տարվա երգիչ»։ 1990 թվականի նոյեմբերին 20-ամյա երգիչն իր առաջին մենահամերգներն է տվել «Օլիմպիական» մարզահամերգային համալիրում։

1992 թվականին ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինի «Տեսնել Փարիզն ու մեռնել» ֆիլմում կատարել է տղամարդու գլխավոր դերը։

Էստրադային երգչի կարիերային զուգահեռ Մալիկովն զբաղվում է նաև դասական երաժշտությամբ։ 1997 թվականին Շտուտգարտում (Գերմանիա) տեղի ունեցան Մալիկովի դաշնամուրային համերգները և թողարկվեց առաջին գործիքային ալբոմը՝ «Страх полёта»: Ալբոմի երգերը հնչում են վավերագրական ֆիլմերում ու ռուսական հեռուստատեսության հաղորդումներում։ Որպես դաշնակահար՝ Մալիկովը ելույթներ է ունեցել «Մոսկվայի վիրտուոզներ» (ռուս.՝ «Виртуозы Москвы», Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ), «Մոսկվայի մենակատարներ» ռուս.՝ («Солисты Москвы», Յուրի Բաշմետի ղեկավարությամբ), «Музыка Вива» (Ալեքսանդր Ռուդինի ղեկավարությամբ) սիմֆոնիկ նվագախմբերի, Կոնստանտին Կրեմեցի և այլ նվագախմբերի հետ։

2007 թվականին Դմիտրի Մալիկովն իրականացրեց «PIANOMANIЯ» նախագիծը. նրանում համադրված էին ռուս դասական երաժշտության ավանդույթները, էթնիկական մոտիվներ ու ժամանակակից գործիքավորում։ Շոուն, որ բեմադրվել էր ռեժիսոր Դմիտրի Չերնյակովի մասնակցությամբ, Մոսկվայում ներկայացվել է երկու անգամ՝ 2007 թվականի ապրիլին և դեկտեմբերին։

Դմիտրի Մալիկովը ելույթ է ունենում Մոսկվայում Կազանի կայարանի ուղևորների համար, 2013 թվականի ապրիլի 25

2010 թվականի մարտին Մոսկվայի երաժշտության միջազգային տանը տեղի ունեցավ Դմիտրի Մալիկովի դաշնամուրային մենահամերգը։ Իսկ 2010 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայում ներկայացվեց դասական երաժշտության Symphonic Mania շոուն։ Նախագծին մասնակցում էին նաև ռուսական երաժշտական կոլեկտիվներ, որոնց թվում էին Գեդիմինաս Տարանդայի Ռուսական կայսերական բալետը, սիմֆոնիկ նվագախումբը և «Նոր օպերա» թատրոնի նվագախումբը։ Ծրագրում ընդգրկված էին ռուս, խորհրդային և համաշխարհային դասականների ստեղծագործություններ։ Համերգներն անցկացվեցին «Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա և Ռուսաստանում Ֆրանսիայի տարվա» շրջանակներում։ Շրջագայության ընթացքում ավելի քան 45 համերգներ տրվեցին Ֆրանսիայի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Կաննում, Լիլլում, Մարսելում և Նանտում

Դմիտրի Մալիկովն զբաղվում է նաև պրոդյուսերական գործունեությամբ։ Նրա նախագծերից է PLAZMA խումբը։ Օգնել է սկսնակ երգչուհի Ելենա Եսենինային, ուզբեկ երգիչ Սարդոր Ռախիմխոնին։

2013 թվականի հոկտեմբերի 15-ին Դմիտրի Մալիկովը թողարկել է իր տասնչորսերորդ ստուդիական ալբոմը՝ «25 », որով նա նշել է իր ստեղծագործական գործունեության 25-ամյակը։ Ձայնապնակը թողարկվել է ձայնասկավառակի հետ միասին «iTunes» ինտերներտ-խանութում, որտեղ «25 » ալբոմի հետ ներկայացվել է Դմիտրի Մալիկովի «Panacea» գործիքային ալբոմը՝ որպես բոնուս[2]։

Ներկայումս Դմիտրի Մալիկովը շարունակում է գրել երգեր ու գործիքային պիեսներ։ Համերգներ է տալիս որպես դաշնակահար, ելույթներ է ունենում սիմֆոնիկ նվագախմբերի հետ։

  • Տատը՝ Վալենտինա Ֆեոկտիստովա (1913—2008)[3]
  • Հայրը՝ Յուրի Մալիկով (ծնվել է 1943 թվականի հուլիսի 6-ին), երաժիշտ, կոմպոզիտոր, ВИА «Самоцветы» խմբի հիմնադիրն ու ղեկավարը[4],
  • Մայրը՝ Լյուդմիլա Վյունկովա (ծնվել է՝ 1945 թվականի ապրիլի 2-ին)[5], նախկին պարուհի, Մոսկվայի մյուզիք-հոլի մենակատար, 1984 թվականից մինչև 1990-ական թվականների սկիզբը եղել է «Самоцветы» խմբի մենակատար, իսկ ներկայումս Դմիտրի Մալիկովի համերգային կոլեկտիվի տնօրենն է[5],
  • Կրտսեր քույրը՝ Իննա Մալիկովա (ծնվել է 1977 թվականի հունվարի 1-ին), երգչուհի,

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Մալիկովն ապրել է երգչուհի Նատալյա Վետլիցկայայի (ծնվել է 1964 թվականին) հետ քաղաքացիական ամուսնությամբ։

Մալիկովն ամուսնացած է։ Կինը՝ Ելենան (ծնվել է 1963 թվականի փետրվարի 14-ին), ծնունդով Տուլայից է։ 1992 թվականից մինչ 2000 թվականն ապրել են քաղաքացիական ամուսնությամբ։ Դմիտրի Մալիկովը որդեգրել է Ելենայի դստերը՝ Օլգա Իզակսոնին (ծնվել է 1985 թվականի հուլիսի 2-ին[6])։ Վերջինս լուսանկարիչ է։

Դմիտրի Մալիկովի ու Ելենայի դուստրը՝ Ստեֆանիա Մալիկովան (ծնվել է 2000 թվականի փետրվարի 13-ին), զբաղվում է պարով ու նկարչությամբ, նվագում է դաշնամուր, կիթառ, երգում է, ինչպես նաև իր ուժերն է փորձել որպես մոդել[7]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուներ և ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993 – C тобой[8]
  • 1999 – Звёздная серия[8]
  • 2000 – Звёздная коллекция[8]
  • 2008 – Золото[8]
  • 2003 – The Best[8]
  • 2004 – Лучшие песни[8]
  • 2007 – Лучшие песни (Новая коллекция)[8]
  • 2010 – Pianomaniя Best[8]
  • 2011 – Pianomaniя Classic[8]
  • 2015 – Золотой рассвет[8]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1989 – «До завтра»
  • 1989 – «Брачный кортеж»
  • 1990 – «Ты моей никогда не будешь»
  • 1990 – «Всё вернётся»
  • 1990 – «Сторона родная»
  • 1992 – «Спой мне»
  • 1994 – «Нет, ты не для меня»
  • 1994 – «Иди ко мне»
  • 1995 – «Золотой рассвет»
  • 1995 – «Выпью до дна»
  • 1996 – «Ты не прячь улыбку»
  • 1997 – «Одна ты такая»
  • 1997 – «Лола»
  • 1997 – «Страх полёта»
  • 1997 – «Дельфины»
  • 1998 – «Звезда моя далёкая»
  • 1998 – «Ещё, ещё»
  • 1998 – «Странная судьба»
  • 1999 – «До утра»
  • 1999 – «С днём рождения, мама»
  • 2000 – «Отпусти 20 век»
  • 2000 – «Если я останусь один»
  • 2000 – «Бисер»
  • 2001 – «Птицелов»
  • 2001 – «Снежинка»
  • 2002 – «Love story»
  • 2003 – «Шёпотом»
  • 2003 – «Мама, лето» (համերգային)
  • 2003 – «Чёрный дрозд и белый аист»
  • 2004 – «Не скучай»
  • 2004 – «Вишнёвая смола» (համերգային)
  • 2005 – «С чистого листа»
  • 2006 – «Если»
  • 2007 – «Нравишься ты мне»
  • 2008 – «Ты и я»
  • 2008 – «Не говори прощай»
  • 2009 – «Моя-моя»
  • 2009 – «Радио-осень»
  • 2011 – «Два пистолета»
  • 2011 – «Мой отец»
  • 2012 – «Panacea»
  • 2013 – «Я так скучаю по тебе»
  • 2014 – «Лети»
Բարեկամության շքանշանով պարգևատրման արարողության ժամանակ, 2015 թվականի դեկտեմբերի 10
  • 1989-2009 – «Տարվա երգ» (ռուս.՝ «Песня года») փառատոնի մրցանակակիր
  • 1996-99, 2001-03, 2005 – «Ոսկե գրամոֆոն» I—IV, VI—VIII, X մրցանակաբաշխությունների մրցանակակիր «Прощай, моя блондинка», «Одна ты такая», «Звезда моя далёкая», «С днём рождения, мама», «Птицелов», «Love story», «Кто тебе сказал», «С чистого листа» հիթերի համար
  • 1998-2000 – «Հարյուրտոկոսանոց հիթ» (ռուս.՝ «Стопудовый хит») մրցանակի դափնեկիր
  • 1995 – Monte Carlo Music Awards փառատոնի մրցանակակիր
  • 1999 – Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (ՌԴ նախագահի 1999 թվականի նոյեմբերի 22-ի հրաման)[10]
  • 2000 – «Овация» մրցանակի դափնեկիր «Ինտելեկտուալ ներդրման համար» անվանակարգում
  • 2007 – «Овация» մրցանակի դափնեկիր «Լավագույն երգիչ» անվանակարգում
  • 2010Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (ՌԴ նախագահի 25.05.2010 N 643 հրաման)
  • 2013Ադըղեայի հանրապետության վաստակավոր արտիստ
  • 2013Կեմերովոյի մարզի մեդալ «Հավատի ու բարության համար» (մարզի նահանգապետ Ա. Տուլեևի հրամանով)
  • 2014 – Դիպլոմ «Երաժշտության դասեր» նախագծի համար («Կենտրոնական դաշնային շրջանի մրցանակ» 10-րդ մրցանակաբաշխության շրջանակներում)
  • 2015Հյուսիսային Օսիա-Ալանիայի հանրապետության ժողովրդական արտիստ (հանրապետության ղեկավարի՝ 2015 թվականի մայիսի 19-ին տրված № 98 հրամանով)
  • 2015 – «Հաղթանակի 70 տարին» հուշամեդալ երեխաների ու երիտասարդների հետ կատարած աշխատանքի, ինչպես նաև աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության մեջ ունեցած ներդրման համար
  • 2015 – Բարեկամության շքանշան[11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Награждён указом президента России № N 643 от 25.05.2010». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  2. «Вышел новый альбом Дмитрия Маликова — «25 »». Muz.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. Новости шоу-бизнеса, скандалы, светская хроника : У Димы Маликова умерла бабушка(չաշխատող հղում)
  4. «Дмитрий Маликов на четверть татарин». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  5. 5,0 5,1 Самоцветы — музыканты ансамбля
  6. Маликов Дмитрий Юрьевич — 17 Февраля 2011 — Всё о звёздах
  7. «Дмитрий и Стефания Маликовы: генеральная репетиция перед выступлением — HelloRussia.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 «Дмитрий Маликов на сайте 1000 пластинок». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  9. «Дмитрий Маликов | До завтра | 1993 | CD». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  10. «Звание присвоено указом президента России № 1557 от 22 ноября 1999 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  11. Указ Президента Российской Федерации от 16.07.2015 № 369 "О награждении государственными наградами Российской Федерации"

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Մալիկով» հոդվածին։