Դիեգո Լերման
Դիեգո Լերման Diego Lerman | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Ազգություն | արգենտինացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID 1195308 |
Դիեգո Լերման (մարտի 24, 1976, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիեգո Լերմանը ծնվել է 1976 թվականին Բուենոս Այրեսում։ Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի կինոռեժիսուրայի ֆակուլտետը և դրամատիկ արվեստի մունիցիպալ դպրոցը։ Սովորել է նաև Սան Անտոնիո դե լոս Բանյոսի կուբայական կինոդպրոցում։ Կաննի միջազգային կինոփառատոնի կրթաթոշակով (2002) 5 ամիս աշխատել է փարիզյան կինոֆոնդում՝ ստեղծելով «Նույն այդ ժամանակ» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում 2006 թվականին[1]։
2002 թվականին համահեղինակել, նկարահանել և թողարկել է «Հանկարծ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել միջազգային կինոփառատոներում, այդ թվում՝ Լոկառնոյի «Արծաթե ընձառյուծ մրցանակին»։ 2008 թվականին Նիկոլաս Ավրուխի հետ հիմնել է Campo Cine սեփական պրոդյուսերական ընկերությունը։ 2009 թվականին «Անտեսանելի աչքը» արժանացել է Սանդենսի միջազգային կինոփառատոնի Լատինական Ամերիկայի համար սահմանված NHK-ի մրցանակին[2]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ | Բնօրինակ անվանում | Տարի |
---|---|---|
Փորձ | La Prueba | 1999 |
Հանկարծ | Tan de repente | 2002 |
Գիմնազիաների պատերազմը | La Guerra de los gimnasios | 2005 |
Նույն այդ ժամանակ | Mientras tanto | 2006 |
Անտեսանելի աչքը | La mirada invisible | 2010 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ciné-club de Caen
- ↑ «Դիեգո Լերմանյի մասին «Ոսկե ծիրանի» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|