Դենիայի տայֆա
| ||||
Քարտեզ | ||||
(1037 թվական) | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Դենիա | |||
Լեզու | արաբերեն, բերբերերեն, մոզարաբերեն, եբրայերեն | |||
Կրոն | Իսլամ, Կաթոլիզմ, Հուդաիզմ | |||
Արժույթ | Դիրհամ և Դինար | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Միապետ |
Դենիայի տայֆա, եղել է միջնադարյան թագավորություն Իսպանիայի տարածքում 1010-1227 թվականներին (տայֆայի առաջին փուլ), որը կառավարում էր Վալենսիայի ափամերձ տարածքների մի մասը և Իվիսան։ Մայրաքաղաքը եղել է Դենիան, տայֆայի տարածքները ներառում էին Բալեարյան կղզիները և մայրցամաքային Իսպանիայի փոքր մասը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տայֆան ստեղծվել է 1010 թվականին Կորդովայի խալիֆայության անկումից հետո, ազատ արձակված ստրուկ Մուջահիդ ալ-Սիկլաբիի կողմից, ով նաև եղել է նախկին խալիֆայության բարձրաստիճան համակարգողը, ով հավանաբար ունեցել է սլավոնական արմատներ, քանի որ արաբները սլավոններին կոչել են Սիկլաբ/Սիկլավ։ 1011 թվականին Դենիան առաջին տայֆան էր, որը բաց թողեց մետաղադրամներ։ Թագավորությունը ուներ ուժեղ նավատորմ, որը 1015 թվականին օգտագործեց Բալեարյան կղզիները գրավելու համար, այնուհետև ներխուժեցին Սարդինիա։ Տայֆան կղզու հյուսիսում հիմնեց ռազմական ճամբար, որպես հիմք մյուս հարձակումների համար դեպի Պիզայի հանրապետություն, սակայն կղզու այս մասը վերանվաճեցին Պիզայի և Ջենոայի նավատորմերի կողմից։ Կռվի ժամանակ գերի է վերցվում Մուջահիդի ժառանգ Ալի Իկբալ ալ-Դաուլան և կարողացավ ազատվել միայն 1032 թվականին։ Այս ընթացքում տայֆայի նավերը մի քանի հարձակում ձեռնարկեցին Լիգուրիայի և Տոսկանայի ափերի վրա։
1020-ականներին տայֆան օգտագործեց առավելությունը Վալենսիայի տայֆայի ղեկավարների մահվան և գրավեց թագավորության հարավային մասերը, որոնք նա զբաղեցրեց երկու տարվա ընթացքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bruce R. Gordon. «al-Andalus». Regnal Chronologies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիայի տայֆա» հոդվածին։ |
|