Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, ստացել է 50-ից ավելի կինոմրցանակ, այդ թվում 2 Օսկար, երկրորդ պլանի լավագույն դերասան («Փառք») և Օսկար լավագույն դերասանի համար («Մարզումների օրը»), դառնալով 2 Օսկար ստացած միակ սևամորթ դերասանը[7]։
Ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգիՄաունտ-Վերնոն քաղաքում։ Տղային իր հայր-քահանայի պատիվն էին համարում։ Դենզելը ընտանիքի երեք երեխաներից միջնեկն էր, իր մայրն աշխատում էր գեղեցկութայն սրահում, և նա պատանեկության տարիներին, այնտեղ որպես վարձկան, օգնում էր մորը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Նյու Յորքի Ֆորդեմյան համալսարան, որտեղ սկզբում սովորում էր բժշկություն, հետո կենսաբանություն, հետո տարվեց լրագրությամբ, և վերջապես, հետաքրքրվեց թատրոնով, ավարտեց 1977 թվականին լրագրողի բակալավրի աստիճանով։ Դրանից հետո ընդունվեց Սան Ֆրանցիսկոյի Ամերիկյան կոնսերվատորիան։ Մի տարուց նա եկավ Նյու Յորք, սկսեց նկարահանվել հեռուստատեսային ֆիլմերում և դադարեցրեց ուսումը կոնսերվատորայում[8]։