Jump to content

Դեյվիդ Էյմիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Էյմիս
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Bournemouth University? և St Bonaventure's RC School?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 26, 1952(1952-03-26)
Ծննդավայր Plaistow, Անգլիա
Վախճանի օր հոկտեմբերի 15, 2021(2021-10-15)[2][3] (69 տարեկան)
Վախճանի վայր Լի-օն-Սի, Անգլիա[2]
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Զավակներ Քեթի Ամես[4]
 
Կայք՝ davidamess.co.uk
 
Պարգևներ

Սըր Դեյվիդ Էնթոնի Էնդրյու Էյմիս (անգլ.՝ David Anthony Andrew Amess, մարտի 26, 1952(1952-03-26), Plaistow, Անգլիա - հոկտեմբերի 15, 2021(2021-10-15)[2][3], Լի-օն-Սի, Անգլիա[2]), բրիտանացի քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության խորհրդարանի անդամ (1983-2021)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էսսեքսում՝ էլեկտրիկի և դերձակուհու ընտանիքում[5]։ Նա ուսումնասիրել է տնտեսությունն ու պետական կառավարումը Բորնմութի համալսարանում, այնուհետև կարճ ժամանակ աշխատել է որպես դպրոցական ուսուցիչ, անձնակազմի հավաքագրման խորհրդատու և տեղաբաշխող։ 1983 թվականին ընտրվել է Բազիլդոն շրջանի խորհրդարանի անդամ։ 1997 թվականից ընտրվել է Սաութենդ Ուեսթի օկրուգից։ 10 տարվա ընթացքում եղել է Մայքլ Պորտիլոյի անձնական խորհրդարանական քարտուղար։

Ըստ դավանանքի՝ կաթոլիկ է։ Հավատարիմ է եղել սոցիալ-պահպանողական քաղաքական հայացքներին։ Լինելով խորհրդարանի անդամ՝ պաշտպանել է կենդանիների պաշտպանության մասին օրինագծերը, մասնավորապես՝ 2004 թվականին կողմ է քվեարկել աղվեսի որսի արգելման մասին օրինագծին։ Մասնակցել է Ռաուլ Վալենբերգի հիշատակը հավերժացնելու արշավին և հանդես է եկել էնդոմետրիոզով հիվանդների աջակցությամբ։ Աջակցել է Բրեքսիթին և կողմ է եղել մահապատժի վերադարձին։

1983 թվականից ամուսնացած է եղել Ջուլիա Առնոլդի հետ, որդու և չորս դուստրերի հայր, այդ թվում՝ դերասանուհի Քեյթի Էյմիսը։

2021 թվականի հոկտեմբերի 15-ին սպանվել է Լի-Օն-Սի քաղաքի եկեղեցում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Սոմալիի ծագմամբ երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրան, որից խորհրդարանականը մահացել է։ Ոստիկանությունը հայտարարել է, որ սպանությունը կարող է հիմնավորվել իսլամիստական գաղափարներով[6][7][8]։ Սպանության և ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեղադրանքներ են առաջադրվել 25 ամյա Հարբի Ալի Կուլանեին՝ Սոմալիի վարչապետի նախկին խորհրդականի որդուն[9]։

  • Դեյվիդ Էյմիսի սպանությունը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 David Amess MP dies after being stabbed at constituency surgery, police saySky News, 2021.
  3. 3,0 3,1 3,2 MP Sir David Amess stabbed at constituency meetingBBC News, 2021.
  4. Sir David Amess murder: Daughter files legal claim over death — 2024.
  5. «David Amess obituary: Brexiteer, animal rights campaigner and committed local MP». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. Lee, Joseph (2021 թ․ հոկտեմբերի 15). «Sir David Amess: Conservative MP stabbed to death». BBC News. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «MP David Amess dies after being stabbed at constituency meeting». The Guardian. 2021 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  8. Faulkner, Doug (2021 թ․ հոկտեմբերի 15). «Sir David Amess killing was terrorist incident, say police». BBC News. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. Josh Glancy, Dipesh Gadher, Caroline Wheeler, Katie Tarrant and John Simpson (2021 թ․ հոկտեմբերի 17). «Father's shock after son held over Sir David Amess murder». The Sunday Times.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Էյմիս» հոդվածին։