Դարպասների գիրք
Դարպասների Գիրքը հին եգիպտական թաղման ձեռագրերի հավաքածու է[1]։ Այն նկարագրում է հանգուցյալի հոգու անցման պրոցեսը մյուս աշխարհ՝ որը համապատասխանում էր արեգակի անդրաշխարհյան ճանապարհորդությանը գիշերվա ընթացքում։ Յուրաքանչյուր դարպաս ասոցացվում է տարբեր աստվածների հետ։ Ձեռագրում ասվում է, որ որոշները անվնաս կանցնեն դարպասով, իսկ մյուսները կտառապեն կրակի գետում։
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարպասների Գրքի ամենահայտնի մասը այսօր վերաբերվում է մարդկային տարբեր ցեղերի, որոնք հայնտի էին եգիպտացիներին։ Նրանք բաժանվում էին 4 կատեգորիայի՝ եգիպտացիներ, ասիատիկներ, լիբիացիներ և նուբիացիներ։ Նրանք բոլորը պատկերված են մյուս աշխարհ մտնելու գործընթացում։ Դարպասների Գրքի հետ կապված ձեռագրերը և պատկերները հանդիպում են Նոր Թագավորության մի շարք դամբարաններում՝ ներառյալ փարավոնների դամբարանները։ Դրանք կարելի է հանդիպել նաև Սեննեդջեմի գերեզմանում, ով Դեիր էլ Մեդինայում էր աշխատում, որը համարվում էր արվեստագետների եւ արհեստավորների գյուղ։ Դարպասների գրքում թվարկվող աստվածները տարբեր անվանումներ ունեն և կրում եմ տարբեր գույների զգեստներ, սակայն նույնական են մյուս բոլոր ասպեկտներում՝ իրենց գլխին կրելով 5 աստղանի նշան։ Աստվածներից շատերը հանդիպում են միայն Դարպասների Գրքում։ Այսպիսով մի վարկած է առաջ քաշվել, որ Դարպասների Գիրքը պարզապես ստեղծվել է գիշերային ժամերը որոշելու համար. յուրաքանչյուր աստված ներկայացնում էր գլխավոր աստղը, որը հայտնվում է ցերեկը։
Աստվածների անվանումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռա աստծու թշնամիներին գլխատողը
- Տիրակալի իմաստուն պահապանը
- Բայի (եգիպտական հոգու մաս) միջով անցնողը
- Հզոր ուժերից մեկը
- Նա, ով իր նավի վրա է
- Հաջողակ առաջնորդը
- Օձին հակահարված տվողը
- Գիշերվա տիկինը
- Երկրպագվողը
- Ապստամբներին գլխատողը
- Ապստամբներին հակահարվածող աստղը
- Ռայի մեծության ականատեսը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hornung, Erik (1999). The Ancient Egyptian Books of the Afterlife (German). David Lorton (translator). Cornell University Press.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|