Jump to content

Դասթին Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դասթին Հոֆման
անգլ.՝ Dustin Lee Hoffman
Ծնվել էօգոստոսի 8, 1937(1937-08-08)[1][2][3][…] (87 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԿրթությունՍանտա Մոնիկա քոլեջ, Neighborhood Playhouse թատերական դպրոց և Լոս Անջելեսի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, կինոռեժիսոր, հնչյունավորող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր, թատերական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և հեռուստահաղորդավար
Ամուսին(ներ)Լիզա Հոֆման
Երեխա(ներ)Ջեյք Հոֆման
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Դասթին Հոֆման (անգլ.՝ Dustin Lee Hoffman, իսկական անուն ազգանունը՝ Դասթին Լի Հոֆման, օգոստոսի 8, 1937(1937-08-08)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան։

Նկարահանվել է ամերիկյան նշանավոր շատ ռեժիսորների հայտնի ֆիլմերում։ Դասթին Հոֆմանը իր խաղացած դերերով և ստացած մրցանակներով, արժանի է կոչվելու ամերիկյան բոլոր ժամանակների լավագույն դերասաններից մեկը։ Հատկապես տպավորիչ են նրա խաղացած հոգեբանական, մելոդրամիկ բարդ դերերը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասթին Լի Հոֆմանը ծնվել է 1937 թվականի Լոս-Անջելեսում (նրան կոչել են Դասթին ի պատիվ Դասթին Ֆարնումի ամերիկյան պարող ու համր կինոյի դերասան)։ Նրա նախնիները Ռուսական կայսրությունից և Ռումինիայից են։ Մի առիթով Հոֆմանը ասել է, որ նրանք թերևս աթեիստներ են եղել[6]։ Հայրը՝ Գարրի Հոֆմանը (մահացել է 1946 թ.) աշխատել է Columbia Pictures ընկերությունում, տարբեր մասնագիտություններով՝ բեմադրող նկարիչի օգնական, դեկորացիաների ձևավորող, ռեկվիզիտոր և այլն։ Փորձել է նաև բացել սեփական բիզնես՝ «Harry Hoffman Furniture Company» կահույքի արտադրամասը, սակայն անհաջող[7], ապա աշխատել է կահույքի վաճառքի գործակալ։ Մայրը՝ Լիլլան, ջազային դաշնակահարուհի էր (1909 - 1981

Դասթինը ընտանիքում երկրորդ երեխան էր։ Մեծ եղբայրը՝ Ռոնալդը, հաջողակ փաստաբան և էկոնոմիստ էր։ Մայրը Դասթինին երաժշտության դասեր է տվել երբ նա 5 տարեկան էր։ Նա նույնիսկ ուզում էր դառնալ ջազ երաժիշտ։ Արդեն դպրոցից սկսած նա հետաքրքրվում է թատրոնով և կինոյով։ 1995 թվականին ավարտելով Լոս Անջելեսի դպրոցը ընդունվում է Սանտա-Մոնիկայի երկամյա ուսուցմամբ քոլեջը։ Մեկ տարի անց կիսատ թողնելով այնտեղ ուսումը սկսում է հաճախել ԱՄՆ-ի ամենահին պետական թատրոններից մեկի՝ «Pasadena Playhouse» դերասանական կուրսերին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասթին Հոֆմանը ընտանիքի անդամների հետ միասին

Դասթին Հոֆմանը երկու անգամ է ամուսնացել։

Նրա առաջին կինը Էնն Բյոռնն էր (ծն. 1943 թ.), նրանք ամուսնացել են 1969 թվականին մայիսի 4-ին։ Նրանք ունեցել են երկու աղջիկ՝ Կարինը (ծն. 1966, մինչև օրինական ամուսնությունը), ով հետագայում որդեգրվել է Հոֆմանի կողմից և Ջենը (ծն. 1970)։ Նրանց համատեղ ամուսնական կյանքը կարելի է ասել չի ստացվում և 1980 թվականի հոկտեմբերի 6-ին ամուսնալուծվում են։

Ամուսնալուծությունից մի քանի օր անց՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին, Հոֆմանը ամուսնանում է փաստաբան Լայզա Գոտտսգենի հետ։ Նրանք ունեցել են 4 երեխա՝ Ջեկոբ Էդուարդս (1981), Ռեբբեկա (1983), Մաքսվելլ Գեոֆրի (1984) և Ալեքսանդրա Լիդիա (1987)։

Դերասանը ընկերական մոտիկ կապերի մեջ է հայտնի դերասաններ Ուորեն Բիթիի, Ռոբերտ Դյուվալի և իր ուսանողական ընկեր Ջին Հեքմենի հետ։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասթին Հոֆմանը ունի լիբերալ հայացքներ։ Նա երկար ժամանակ աջակցում էր ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությանը և անկախ թեկնածու Ռալֆ Նեյդերին[8]։

1997 թվականին Հոլիվուդի մի քանի այլ աստղերի ու հայտնի կինոդեմքերի հետ ստորագրում է գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլին ուղղված բաց նամակ, որը տպագրվում է «International Herald Tribune» թերթում։ Նամակը վերաբերվում էր Գերմանիայի Սաենտոլոգիայի կրոնական ուղղության հետևորդների իրավունքների պաշտպանությանը[9]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնականում շրջանում խաղացել է հեռուստաֆիլմերում, սկսած 1961 թվականից, իսկ կինոյում առաջին դերը 1967 թվականին «Վագրի ելքը» ֆիլմում էր, իսկ նույն տարում նրա մասնակցությամբ «Շրջանավարտը» ֆիլմը լուրջ հաջողություն ունեցավ։

Ընդհանուր թվով խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, 5 ֆիլմի պրոդյուսեր է։
Առավել նշանավորներ ֆիլմերն են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1967 «Շրջանավարտը» Մայք Նիկոլս Էնն Բանքրոֆթ
Քեթրին Ռոսս
1969 «Կեսգիշերային կովբոյ» Ջոն Շլեյզինգեր Ջոն Վոյթ
1969 «Ջոն և Մերի» Պիտեր Յեթս Միա Ֆերրոու
1970 «Փոքր մեծ մարդը» Արթուր Փեն Ֆեյ Դանաուեյ
1971 «Ծղոտե շներ» Սեմ Պեկինպա Պիտեր Վոն
Դևիդ Ուորներ
1972 «Ալֆրեդո, Ալֆրեդո» Պիետրո Ջերմի
1973 «Թիթեռնիկ» Ֆրանկլին Ջեյ Շեֆֆներ Սթիվ ՄակՔուին
1974 «Լեննի» Բոբ Ֆոսս
1976 «Ողջ նախագահական շքախումբը» Ալան Պակուլա Ռոբերտ Ռեդֆորդ
Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ
Ջեք Ուորդեն
Ջեյսոն Ռոբարդս
1976 «Մարաթոնի մասնակիցը» Ջոն Շլեյզինգեր Լոուրենս Օլիվիե
Ռոյ Շայդեր
1979 «Ագաթա» Մայքլ Էպտեդ Թիմոթի Դալտոն
Վանեսա Ռեդգրեյվ
1979 «Կրամերն ըննդեմ Կրամերի» Ռոբերտ Բենտոն Մերիլ Սթրիփ
1982 «Թութսի» Սիդնի Փոլաք Ջեսիկա Լենգ
Բիլլ Մյուռեյ
Ջինա Դևիս
1987 «Իշտար» Էլեյն Մեյ Ուորեն Բիթի
Իզաբել Աջանի
1988 «Անձրևի մարդը» Բարի Լևինսոն Թոմ Քրուզ
Բոնի Հանտ
1990 «Դիկ Թրեյսի» Ուորեն Բիթի Ալ Պաչինո
Մադոննա
1991 «Բիլլի Բատգեյթ» Ռոբերտ Բենտոն Բրյուս Ուիլիս
Նիկոլ Կիդման
Սթիվ Բուշեմի
1991 «Կապիտան Կրյուկ» Սթիվեն Սփիլբերգ Ռոբին Ուիլյամս
Բոբ Հոսքինս
Ջուլիա Ռոբերտս
Մեգգի Սմիթ
Գվինեթ Փելթրոու
1992 «Հերոսը» Սթիվեն Ֆրիրզ Ջինա Դևիս
Էնդի Գարսիա
Ջոան Քյուսակ
1993 «Հավալուսնների գործը» Ալան Պակուլա Դենզել Վաշինգտոն
Ջուլիա Ռոբերտս
Սեմ Շեփարդ
1995 «Համաճարակ» Վոլֆգանգ Պետերսեն Մորգան Ֆրիման
Քեվին Սփեյիս
Ռենե Ռուսո
Դոնալդ Սազերլենդ
Կուբա Գուդինգ կրտսեր
1996 «Քնածները» Բարի Լևինսոն Ռոբերտ Դե Նիրո
Բրեդ Փիթ
Քեվին Բեյքոն
Բիլի Քրուդափ
Ջեյսոն Պատրիկ
1997 «Խաբեություն» Բարի Լևինսոն Ռոբերտ Դե Նիրո
Վուդի Հարելսոն
Էնն Հեչ
Քիրստեն Դանստ
1997 «Խենթ քաղաք» Կոստա Գավրաս Ջոն Տրավոլտա
1998 «Սֆերա» Բարի Լևինսոն Սեմյուել Ջեքսոն
Լիվ Շրայբեր
Շերոն Սթոուն
Քուին Լատիֆա
1999 «Ժաննա դ'Արկ» Լյուկ Բեսոն Միլա Յովովիչ
Ջոն Մալկովիչ
Վենսան Կասսել
Ֆեյ Դանաուեյ
Էնդրյու Բիրկին
2003 «Խաբեություն» Ջեյմս Ֆոլե Էնդի Գարսիա
Ռեյչել Վայզ
2004 «Լեմոնի Սնիկետ. 33 դժբախտություն» Բրեդ Սիլբերլինգ Ջիմ Քերրի
Ջուդ Լոու
Մերիլ Սթրիփ
Էմիլի Բրաունինգ
Քեթրին Օ'Հարա
2004 «Ծանոթություն Ֆակերների հետ» Ջեյ Ռոաչ Ռոբերտ Դե Նիրո
Բեն Ստիլլեր
Բարբարա Սթրեյզենդ
2005 «Կորած քաղաք» Էնդի Գարսիա Էնդի Գարսիա
Բիլլ Մյուռեյ
2006 «Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը» Թոմ Տիկվեր Բեն Ուիշոու
Ալան Ռիքման
2006 «Արձակուրդ փոխանակումով» Նենսի Մայերս Ջուդ Լոու
Ջեք Բլեք
Քեմերոն Դիազ
Քեյթ Ուինսլեթ
Էլի Ուոլլակ
2008 «Հարվիի վերջին հնարավորությունը» Ջոել Հոփքինս Էմմա Թոմպսոն
Քեթի Բեյքեր
2010 «Ծանոթություն Ֆակերների հետ 2» Փոլ Վայց Ռոբերտ Դե Նիրո
Բեն Ստիլլեր
Բարբարա Սթրեյզենդ
Օուեն Ուիլսոն
Ջեսիկա Ալբա
2014 «Խոհարար անիվների վրա» Ջոն Ֆավրո Ջոն Ֆավրո
Սքարլեթ Յոհանսոն
Ռոբերտ Դաունի Կրտսեր

52 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 25-ի։ Դրանց թվում՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118552414 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  6. «Դասթին Հոֆմանի կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  7. Դասթին Հոֆմանի կենսագրություն Yahoo! Movies կայքում
  8. «NEWSMEAT ▷ Dustin Hoffman's Federal Campaign Contribution Report». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  9. Nelan, Bruce W. (1997 թ․ փետրվարի 10). «Does Germany Have Something Against These Guys?». Time. ISSN 0040-781X. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lenburg, Jeff Dustin Hoffman։ Hollywood’s Antihero. - iUniverse, 2001. - 206 с. - ISBN 9780595182701
  • Игорь Мусский 100 великих актеров. - ВЕЧЕ, 2003. - 528 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դասթին Հոֆման» հոդվածին։