Jump to content

Դաունթոն աբբայություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաունթոն աբբայություն
անգլ.՝ Downton Abbey
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրպատմական դրամա
ՀիմքԴաունթոնի աբբայություն
Թվականսեպտեմբերի 13, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Էնգլեր
ՊրոդյուսերՋուլիան Ֆելոուզ, Գարեթ Նիմ և Լիզ Թրաբրիջ
Սցենարի հեղինակՋուլիան Ֆելոուզ
ԴերակատարներՀյու Բոնևիլ, Լորա Քարմայքլ, Միշել Դոքերի, Ջոան Ֆրոգաթ, Էլիզաբեթ ՄակԳովերն, Մեգի Սմիթ, Պենելոպա Ուիլթոն, Ջիմ Քարտեր, Իմելդա Սթոնթոն, Սոֆի ՄակՇերա[1], Ալեն Լիչ[1], Մեթյու Գուդ[1], Ֆիլիս Լոգան[1], Բրենդան Կոյլ[1], Լեսլի Նիկոլ[1], Ջերալդին Ջեյմս[1], Սայմոն Ջոնս[1], Դևիդ Հեյգ[1], Թափենս Միդլթոն[1], Սթիվեն Քեմփբել Մուր[1], Ռաքել Քեսիդի[1], Ռոբ Ջեյմս-Քոլիեր[1], Մաքս Բրաուն[1], Քևին Դոյլ[1], Մայքլ Ս. Ֆոքս, Հարրի Հադեն-Փեթոն, Մարկ Էդդի, Ռիչենդա Քերի, Էնդրյու Հավիլ, Սյուզան Լինչ և Քեյթ Ֆիլիպս
ՕպերատորԲեն Սմիթարդ
ԵրաժշտությունՋոն Լանն
ՄոնտաժՄարկ Դեյ
Պատմվածքի վայրՅորքշիր
ԿինոընկերությունCarnival Films
Տևողություն122 րոպե
Բյուջե13−20 մլն $[2][3]
Շահույթ194 111 262 $[4]
ՀաջորդԴաունթոն աբբայություն 2
Պաշտոնական կայքէջ
 Downton Abbey (film) Վիքիպահեստում

«Դաունթոն աբբայություն» (անգլ.՝ Downton Abbey) բրիտանական դրամատիկական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Մայքլ Էնգլերը Ջուլիան Ֆելոուզի սցենարի հիման վրա։ Ֆիլմը Ֆելոուզի ստեղծած համանուն սերիալի շարունակությունն է։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1927 թվականին։ Սյուժեի հիմքում ընկած է Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ V-ի և նրա կնոջ՝ Մարիայի այցը Քրոուլի ընտանիքի ամառանոց Յորքշիրում։

Ֆիլմը Մեծ Բրիտանիայում վարձույթի է հանվել 2019 թվականի սեպտեմբերի 13-ին, Միացյալ Նահանգներում՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին։

«Դաունթոն աբբայությունը» ընդհանուր առմամբ արժանացել է քննադատների դրական արձագանքներին և հավաքել 194 մլն $ համաշխարհային վարձույթում[4]։

Դերասան Դեր
Հյու Բոնևիլ Ռոբերտ Քրոուլի, 7-րդ կոմս Գրենթեմ Ռոբերտ Քրոուլի, 7-րդ կոմս Գրենթեմ
Լորա Քարմայքլ լեդի Էդիթ Փելեմ լեդի Էդիթ Փելեմ
Ջիմ Քարթեր Չարլզ Քարսոն Չարլզ Քարսոն
Ռաքել Քեսիդի Ֆիլիս Բաքսթեր Ֆիլիս Բաքսթեր
Բրենդան Քոյլ Ջոն Բեյթս Ջոն Բեյթս
Միշել Դոքերի լեդի Մերի Թելբոթ լեդի Մերի Թելբոթ
Քևին Դոյլ Ժոզեֆ Մոզլի Ժոզեֆ Մոզլի
Մայքլ Ս. Ֆոքս Էնդրյու «Էնդի» Փարքեր Էնդրյու «Էնդի» Փարքեր
Ջոան Ֆրոգաթ Աննա Բեյթս Աննա Բեյթս
Մեթյու Գուդ Հենրի Թելբոթ Հենրի Թելբոթ
Հարրի Հեդոն-Փեթոն Հերբերտ Փելեմ Հերբերտ Փելեմ
Ռոբ Ջեյմս-Քոլլեր Թոմաս Բերոու Թոմաս Բերոու
Ալեն Լիչ Թոմ Բրենսոն Թոմ Բրենսոն
Ֆիլլիս Լոգան Էլսի Հյուզ-Քարսոն Էլսի Հյուզ-Քարսոն
Էլիզաբեթ Մաքգովերն Կորա Քրոուլի, կոմսուհի Գրենթեմ Կորա Քրոուլի, կոմսուհի Գրենթեմ
Սոֆի Մաքշերա Դեյզի Մեյսոն Դեյզի Մեյսոն
Լեսլի Նիկոլ Բերիլ Փեթմոր Բերիլ Փեթմոր
Մեգի Սմիթ Վայոլեթ Քրոուլի, Գրենթեմի այրի կոմսուհի Վայոլեթ Քրոուլի, Գրենթեմի այրի կոմսուհի
Պենելոպա Ուիլթոն Իզոբել Գրեյ Իզոբել Գրեյ
Դուգլաս Ռիթ լորդ Մյորթոն լորդ Մյորթոն
Իմելդա Սթոնթոն լեդի Բեգշոու լեդի Բեգշոու
Ջերալդին Ջեյմս թագուհի Մարիա թագուհի Մարիա
Սայմոն Ջոնս թագավոր Գեորգ V թագավոր Գեորգ V
Թափենս Միդլթոն Լյուսի Լյուսի
Քեյթ Ֆիլիպս Մարիա, արքայադուստր և կոմսուհի Հերվուդ Մարիա, արքայադուստր և կոմսուհի Հերվուդ
Սթիվեն Քեմփբել Մուր
Մաքս Բրաուն

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դաունթոն աբբայություն» հեռուստասերիալի ցուցադրությունը, որը կազմված է եղել վեց եթերաշրջանից ու 52 սերիայից, Մեծ Բրիտանիայում ավարտվել է 2015 թվականի դեկտեմբերին (Միացյալ Նահանգներում՝ 2016 թվականի մարտին)[5][6][7]։ Եզրափակիչ սերիայի գործողությունները տեղի են ունեցել 1926 թվականի Ամանորի նախօրեին[8]։

2016 թվականի ապրիլին հայտնի է դարձել այն մասին, որ դիտարկվում է սերիալի շարունակությունը լիամետրաժ ֆիլմի տեսքով նկարահանելու հնարավորությունը[9], և Ջուլիան Ֆելոուզի հետ արդեն համաձայնություն է ձեռք բերվել սցենարի մշակման վերաբերյալ[10]։ 2017 թվականի սկզբին դերասանական կազմի բոլոր անդամներին ուղարկվել է ֆիլմի սցենարը[11][12]։

2018 թվականի հուլիսի 13-ին սերիալի թվիթթերյան էջում հրապարակվել է պաշտոնական տեղեկություն այն մասին, որ Դաունթոն աբբայության մասին նկարահանվելու է լիամետրաժ ֆիլմ[13], և ֆիլմի արտադրությունն սկսվելու է 2018 թվականի ամռանը։ Սցենարիստը դարձել է Ջուլիան Ֆելոուզը, իսկ ռեժիսոր՝ Բրայան Փերսիվելը[7][14]։ Ֆիլմի տեղայնացնողներ են դարձել Focus Features և Universal Pictures International ընկերությունները[15]։ 2018 թվականի օգոստոսի վերջին հայտնի է դարձել, որ Փերսիվելը հեռացել է ռեժիսորի պաշտոնից, և նրա տեղն զբաղեցրել է Մայքլ Էնգլերը[16][17]։

«Դաունթոնի աբբայության» սյուժեն հիմնվծ է բրիտանական թագավորական ընտանիքի՝ Յոքշիրում գտնվող Վենթվորթ Վուդհաուս կալվածք այցելության վրա, որը տեղի է ունեցել 1912 թվականին։ Իրական պատմական իրադարձությունների հետ իրենց կապի շնորհիվ այդ կալվածքն է ընտրվել որպես նկարահանումների վայր[18]։

2018 թվականի ամռանը հեռուստասերիալի հիմնական դերասանական կազմի մասնակիցները, այդ թվում՝ Հյու Բոնևիլը, Էլիզաբեթ Մաքհովերնը, Միշել Դոքերին, Լորա Քարմայքլը, Ջոան Ֆրոգաթն ու Մեգի Սմիթը, հաստատել են, որ մարմնավորելու են իրենց կերրպարներին ֆիլմում[19][20][21]։

Լիլի Ջեյմսը հայտարարել է, որ չի նկարահանվելու լիամետրաժ ֆիլմում, որովհետև իր մարմնավորած կերպարը՝ լեդի Ռոուզ Մաքքլերը, գնացել է Նյու Յորք, և բոլորովին շինծու կլիներ վերադարձնել նրան առանց լիարժեք սյուժետային գծի[22][23]։ Էդվարդ Սփելիրսը, որը մարմնավորել է լաքեյ Ջիմի Քենտին երեք եթերաշրջանների ընթացքում, նույնպես հայտնել է, որ չի մասնակցելու ֆիլմի նկարահանումներին[24]։

2018 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ դերասանական կազմին են միացել «նորեկներ»՝ Իմելդա Սթոնթոնը, Ջերալդին Ջեյմս, Սայմոն Ջոնսը, Դևիդ Հեյգը, Քեյթ Ֆիլիպսը և Սթիվեն Քեմփբել Մուրը[17]։ 2019 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ Սայմոն Ջոնն ու Ջերալդին Ջեյմսը կատարել են թագավորի ու թագուհու դերերը համապատասխանաբար, իսկ Դևիդ Հեյգը՝ թագավորի ծառայապետի[25]։ 2018 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Մեթյու Գուդը, որը սերիալի եզրափակիչ եթերաշրջանում մարմնավորել է լեդի Մերիի ամուսնու՝ Հենրի Թալբոթին, նույնպես հայտնվելու է ֆիլմում[26], իսկ Ջիմ Քարթերը, Բրենդան Քոյլը, Քևին Դոյլը, Հարրի Հեդոն-Փեթոնը, Ռոբ Ջեյմս-Քոլլերը, Ալեն Լիչը, Ֆիլիս Լոգանը, Սոֆի Մաքշերը, Նիկոլ Լեսլին և Պենելոպա Ուիլթոնը վերադառնալու են իրենց դերերին[27]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են Լոնդոնում 2018 թվականի օգոստոսի վերջին[17][28]։ Նկարահանման հիմնական հրապարակը, ինչպես հեռուստասերիալի դեպքում, եղել է Հայքլեր ամրոցը Հեմփշիր կոմսությունում[29]։ Յորքշիրի Վենթվորթ Վուդհաուս կալվածքում, որտեղ 1912 թվականին հյուրընկալվել է թագավորական շքախումբը, անցկացվել են պարահանդեսի նկարահանումները[18][30]։ Սեպտեմբերին Լաքոքում (Ուիլթշիր) անցացվել են նկարահանումներ Հյու Բոնեվիլի, Միշել Դոքերիի Ալեն Լիչի և Լորա Քարմայքլի մասնակցությամբ։ Այտդեղ նկարահանվել են տոնախմբության տեսարանները, որոնց մասնակցել են Թագավորական հրետանային գնդի զինվորներ և ձիեր[31]։ Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2018 թվականի նոյեմբերին[32]։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի սեպտեմբերի 9-ին Լոնդոնում՝ Լեսթեր Սքվերում[33]։ Մեծ Բրիտանիայում այն վարձույթի է հանվել 2019 թվականի սեպտեմբերի 13-ին, Միացյալ Նահանգներում՝ նույն թվականի սեպտեմբերի 20-ին[34]։

«Դաունթոն աբբայություն» ֆիլմի շահույթը համաշխարհային վարձույթում հասել է 194,1 մլն դոլարի (ԱՄՆ-ում և Կանադայում՝ 96,9 մլն $, այլ երկրներում՝ 97,3 մլն $)[4]։

Ըստ նախնական գնահատականների՝ Միացյալ Նահանգներում առաջին ուիքենդին սպասվել է շուրջ 16-25 մլն $ շահույթ 3076 կինոթատրոններում[2]։ Սակայն առաջին օրն այն հավաքել է 13 млн $ (այդ թվում՝ 2,1 մլն $ հինգշաբթի տեղի ունեցած նախադիտումներում), ինչից հետո նախատեսված շահույթի գումարը բարձրացվել են մինչև 31 մլն դոլար։ Ըստ առաջին ուիքենդի արդյունքների՝ «Դաունթոն աբբայություն» ֆիլմն արդարացրել է կանխատեսումները՝ զբաղեցնելով բոքս-օֆիսի առաջին հորիզոնականը և հավաքելով 31 մլն դոլար, ինչը դարձել է ռեկորդային բացահայտում Focus Features ընկերության համար[3]։ Երկրորդ ուիքենդին ֆիլմը հավաքել է 14,3 մլն դոլար և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ առաջատարի դիրքը զիջելով «Էվերեստ» մուլտֆիլմին[35]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Fuster, Jeremy (2019 թ․ սեպտեմբերի 17). «'Ad Astra,' 'Downton Abbey' and 'Rambo' to Bring Box Office Back to Full Speed». TheWrap. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 D'Alessandro, Anthony (2019 թ․ սեպտեմբերի 22). «'Downton Abbey' $31M Opening Reps Record For Focus Features – Final Update». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Downton Abbey (2019)». Box Office Mojo. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. Howard, Douglas L; Bianculli, David Television Finales: From Howdy Doody to Girls. — Syracuse University Press, 2018. — С. 105. — ISBN 978-0-8156-5447-6
  6. Birnbaum, Debra (2016 թ․ մարտի 6). «'Downton Abbey' Series Finale Recap: The End of An Era». Variety. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. 7,0 7,1 Rodriguez, Cecilia (2018 թ․ հուլիսի 15). «Downton Abbey Is Returning, With The Original Cast, To The Movies». Forbes. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. «Downton Abbey beats EastEnders in Christmas ratings battle». BBC. 2015 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. Grice, Elizabeth (2016 թ․ ապրիլի 10). «Downton creator Julian Fellowes: 'Why the personal attacks hurt so much'». The Telegraph. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  10. «Julian Fellowes: I'm plotting Downton Abbey film». BBC. 2019 թ․ ապրիլի 14. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  11. «Downton Abbey movie 'could be filmed this year'». BBC. 2017 թ․ մարտի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  12. Bley Griffiths, Eleanor (2018 թ․ օգոստոսի 12). «Downton Abbey's Phyllis Logan reveals production on the movie begins 'any minute now'». Radiotimes. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  13. «Downton Abbey film (finally) confirmed». BBC. 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  14. «Downton Abbey film confirmed to shoot this summer with series cast returning». The Guardian. 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  15. Svachula, Amanda (2018 թ․ հուլիսի 13). «'Downton Abbey' Movie Is on the Way». The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  16. Chitwood, Adam (2018 թ․ օգոստոսի 31). «'Downton Abbey' Movie Due to Begin Filming as Cast Grows, Director replaced». Collider. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  17. 17,0 17,1 17,2 McNary, Dave (2018 թ․ օգոստոսի 30). «Imelda Staunton, Geraldine James Join 'Downton Abbey' Movie». Variety. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  18. 18,0 18,1 Ting, Jasmine (2019 թ․ սեպտեմբերի 16). «When Does The 'Downton Abbey' Movie Take Place? It's A New Era For The Household». Bustle. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  19. Desta, Yohana (2018 թ․ հուլիսի 13). «It's Happening: Downton Abbey's Original Cast Is Reuniting for a Movie». Vanity Fair. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  20. Russian, Ale (2018 թ․ հուլիսի 16). «Maggie Smith, 83, to Return for Downton Abbey Big Screen Movie Alongside TV Show's Main Cast». People. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  21. «A 'Downton Abbey' Movie Is Coming and Joanne Froggatt and Michelle Dockery Are Beyond Excited About It». Access. 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  22. Wakeford, Dan; Stone, Natalie (2018 թ․ հուլիսի 15). «Lily James Reveals Why There's 'No Space' for Her in Downton Abbey Movie». People. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  23. Corrodus, Corrine (2018 թ․ հուլիսի 16). «Lily James will not be returning for the Downton Abbey movie». The Telegraph. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  24. Megan Davies (2018 թ․ նոյեմբերի 11). «Downton Abbey star Ed Speleers won't be returning for the film». Digital Spy. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  25. Shahid, Hermeen (2019 թ․ մայիսի 24). «'Downton Abbey' is back with an all-new movie trailer». Journal Post. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  26. Bley Griffiths, Eleanor (2018 թ․ սեպտեմբերի 3). «Matthew Goode confirmed for Downton Abbey – but he says he will only be "popping in at the end"». Radio Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  27. D'Alessandro, Anthony (2018 թ․ սեպտեմբերի 19). «'Downton Abbey' Movie Sets Fall 2019 Opening». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  28. El-Mahmoud, Sara (2018 թ․ սեպտեմբերի 1). «The Downton Abbey Movie Has Officially Started Filming». Cinemablend. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  29. Simons, Roxy (2019 թ․ սեպտեմբերի 16). «Downton Abbey movie: FIRST images of the lavish country set are unveiled as filming on the eagerly anticipated film gets underway at Highclere Castle». MSN. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  30. Newton, Grace (2019 թ․ հուլիսի 29). «The royal visit to a Yorkshire stately home that inspired the new Downton Abbey film». yorkshirepost.co.uk. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  31. Moore, Joanne (2018 թ․ հոկտեմբերի 1). «Downton stars return to Lacock for movie filming». The Wiltshire Gazette and Herald. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  32. Weintraub, Steve (2018 թ․ նոյեմբերի 8). «Allen Leech on Making 'Bohemian Rhapsody' and the 'Downton Abbey' Movie». Collider. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  33. Robinson, Matthew (2019 թ․ սեպտեմբերի 9). «Downton Abbey' stars arrive for world premiere of movie spin-off». CNN. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  34. Sutton, Megan (2018 թ․ նոյեմբերի 2). «Everything you need to know about the Downton Abbey movie». GoodHouseKeeping.co.uk. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  35. D'Alessandro, Anthony (2019 թ․ սեպտեմբերի 29). «Dreamworks Animation-Pearl Studios' 'Abominable' Bigfoots B.O. With Near $21M Opening Weekend». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաունթոն աբբայություն (ֆիլմ)» հոդվածին։