Jump to content

Դայդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայդո
Ի ծնե անունբրիտանական անգլերեն՝ Florian Cloud de Bounevialle Armstrong
Ծնվել էդեկտեմբերի 25, 1971(1971-12-25)[1][2][3] (52 տարեկան)
Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ[4], փոփ ռոք և ժամանակակից ժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո և մեցցո-սոպրանո
Գործիքներկիթառ[4], դաշնամուր, դափ, վոկալ[4], հարվածային գործիք, բլոկֆլեյտա և երաժշտական ստեղնաշար[4]
ԼեյբլRCA Records, Արիստայի Գրառումները և Sony Music
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Վեսմինստերի դպրոց և Լոնդոնի քաղաքի աղջիկների դպրոց
Կայքdidomusic.com
 Dido (singer) Վիքիպահեստում

Դայդո Ֆլորիան Կլու դը Բունեվիալ Արմսթրոնգ[5] (անգլ.՝ և ֆր.՝ Dido Florian Cloud de Bounevialle Armstrong, դեկտեմբերի 25, 1971(1971-12-25)[1][2][3], Քենսինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի փոփ երգչուհի, հանդես է գալիս իր իսկական անվամբ՝ Dido:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայդոն կիսով չափ ֆրանսիացի է։ Մայրը՝ ֆրանսուհի Քլերը, գրական գործակալ է, իսկ ազատ ժամանակ՝ բանաստեղծուհի[6], իսկ հայրը՝ իռլանդացի Ուիլյամ Արմսթրոնգը, գրահրատարակիչ է[7][8]։ Ծնողները մկրտության ժամանակ նրան տվել են Ֆլորիան անունը, բայց ընտանեկան միջավայրում անվանում են Դայդո։ Ըստ դավանանքի՝ Դայդոն կաթոլիկ է։ Վեց տարեկանից հաճախել է Լոնդոնի Հիլդհոլսկյան երաժշտական դպրոցը։ Տասը տարեկանում նա արդեն տիրապետում էր դաշնամուր, ջութակ և բլոկֆլեյտա երաժշտական գործիքներին։ Ի դեպ, այդ ֆլեյտան Ֆլորիանը մի անգամ գողացել է դպրոցից[9]։

Ամուսնացած է Ռոեն Գեվինի հետ։ 2011 թվականի հուլիսին ծնվել է նրանց որդին՝ Սթենլին[10]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայդոն իր կարիերան սկսել է որպես հրավիրված երգչուհի «Faithless» խմբում, որտեղ մասնակցում էր իր եղբայրը՝ Ռոլլո Արմսթրոնգը։ Դայդոյի մասնակցությամբ ձայնագրված «Faithless»-ի երկու ալբոմները՝ «Reverence»-ը և «Sunday 8pm»-ը, դարձել են պլատինե։ «No Angel» ալբոմը 2001 թվականին դարձել է ամենավաճառվող ալբոմը Մեծ Բրիտանիայում։ Նրա երկրորդ ալբոմը՝ «Life for Rent»-ը, թողարկվել է 2003 թվականի վերջին։

Դայդոյի կարիերան սկսվել է 1997 թվականին, երբ «Arista Record»-ից «Clive Davis»-ի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ ձայնագրվել է նրա առաջին ալբոմը՝ «The Highbury Fields»-ը։ 1997 թվականի ապրիլին ձայնագրվել է «Զգուշացեք, դռները փակվում են» ֆիլմի սաունդթրեքը՝ «Thank you» երգը։ Ավելի ուշ այս երգն օգտագործվել է ամերիկյան «HBO» ընկերության «Եթե պատերը կարողանային խոսել 2» ֆիլմում։

1999 թվականին «Here with Me» երգը հայտնվել է «Պանդուխտների քաղաք» հեռուստասերիալի գրադրվագում։ Նույն տարվա հունիսին թողարկվել է նրա առաջին CD-ն՝ «No Angel»-ը, որն ուշադրության է արժանացել լոնդոնյան մամուլի կողմից։

Դայդոն համաշխարհային հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ 2000 թվականին ամերիկացի ռեփեր Էմինեմը իր «Stan» երգի համար օգտագործել է Դայդոյի «No Angel» ալբոմի «Thank You» երգի կրկներգը։ Էմինեմի «The Marshall Mathers LP» ալբոմը, և մասնավորապես «Stan» երգը, ակտիվորեն քննարկվել են համաշխարհային մամուլում, և Դայդոն չէր կարող աննկատ մնալ։ Ավելին, նա նկարահանվել է այդ երգի տեսահոլովակում, որտեղ խաղացել է Սթենի ընկերուհու դերը։ «MTV»-ին տված հարցազրույցում Դայդոն խոսել է համագործակցության մասին․

Մի անգամ ես ստացա իմ երազանքի նամակը։ Այնտեղ գրել էին. «Մեզ դուր է եկել քո ալբոմը, և մենք վերցրել ենք քո երգերից մեկը սեմփլի համար։ Հուսով ենք՝ դու չես նեղանա, և քեզ դուր կգա այդ երգը»։ Ավելի ուշ նրանք ուղարկեցին ինձ այդ երգը, և, երբ ես ունկնդրեցի այն հյուրանոցում, մտածեցի. «Սա հիանալի երգ է»։
- Դայդո

Դայդոն մասնակցել է Սթինգի շրջագայությանը Մեծ Բրիտանիայում, թողարկել երկրորդ սինգլը՝ «Thank You»-ն։ 2001 թվականի հուլիսին «No Angel» ալբոմը չորրորդ անգամ դարձել է պլատինե։ 2001 թվականին Դայդոն առաջադրվել է «Brit Awards»-ում՝ որպես բրիտանացի լավագույն երգիչներից մեկը։

2001 թվականի օգոստոսին՝ ավարտելով Հյուսիսային Ամերիկայի շրջագայությունը, Դայդոն սկսել է աշխատել նոր ալբոմի վրա՝ «Life for Rent»: «Life for Rent» երգը գրել է հոր ժամանակավոր ապաքինումից հետո։ Բրիտանացի քննադատները նրան անվանել են 2003 թվականի առավել վառ վերադարձ։ Երգչուհին նոր սկավառակը գրել է իր եղբոր՝ «Faithless»-ի անդամ Ռոլլոյի և Մադոննայի հետ աշխատող Ռիք Նոուլսի համահեղինակությամբ։ «White Flag»-ը ալբոմի առաջին սինգլն է։ Դայդոն կարծում է, որ հատկապես առաջին երգն է ներկայացնում ամբողջ ալբոմը։

2013 թվականի մարտի 4-ին կայացել է չորրորդ ստուդիական ալբոմի՝ «Girl Who Got Away»-ի թողարկումը[11][12]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001 թվականի փետրվար - «Brit Awards»

Անվանակարգեր՝ Բրիտանացի լավագույն կին սոլո արտիստ

  • 2001 թվականի ապրիլ - «Blockbuster Entertainment Awards»

Անվանակարգեր՝ լավագույն կին - նոր արտիստ

Անվանակարգեր՝ «Thank You» - լավագույն կանացի տեսահոլովակ։ Էմինեմի «Stan» երգի տեսահոլովակի նկարահանումներին մասնակցությունը նրան տվել է ևս 5 անվանակարգ՝ տարվա տեսահոլովակ, լավագույն տղամարդկային տեսահոլովակ, լավագույն ռեփ տեսահոլովակ, լավագույն ուղղություն (Dr. Dre & Philip Atwell), լավագույն կինեմատոգրաֆիա (Dakek Wolski):

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դիրքը չարտերում Վաճառքներ/վկայագրեր
Մեծ Բրիտանիա Ֆրանսիա Գերմանիա Ավստրալիա Իտալիա ԱՄՆ Կանադա
1995 «Odds & Ends» 1
  • Դեմո
  • Թողարկման տարեթիվ՝ 1995
Հասանելի չէ
1999 «No Angel»
  • Առաջին ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ 1999 թվականի հունիսի 1
1
1
1
1
4
4
4
Համաշխարհային վաճառք՝ 15 264 194[13]
IFPI: 5 անգամ պլատինե
RIAA: 4 անգամ պլատինե
BPI: 10 անգամ պլատինե
2003 «Life for Rent»
  • Երկրորդ ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ 2003 թվականի սեպտեմբերի 29
1
1
1
1
2
4
2
Համաշխարհային վաճառք՝ 12 253 000[14]
IFPI: 5 անգամ պլատինե
RIAA: 2 անգամ պլատինե
BPI: 9 անգամ պլատինե
2008 «Safe Trip Home»
  • Երրորդ ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ 2008 թվականի նոյեմբերի 17, նոյեմբերի 18 (ԱՄՆ)
2
3
3
6
11
13
9
2013 «Girl Who Got Away»
  • Չորրորդ ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ 2013 թվականի մարտի 4
5
3
2
12
24
32
10
2019 «Still on My Mind»
  • Հինգերորդ ստուդիական ալբոմ
  • Թողարկում՝ 2019 թվականի մարտի 8
-
-
-
-
-
-
-
  • Դայդոյի «No Angel» ալբոմի «Here with Me» երգը ներառվել է «Իրական սեր» ֆիլմի սաունդթրեքում։
  • Դայդոն համալսարանում սովորել է իրավաբանի մասնագիտությամբ, բայց չի ավարտել այն, որովհետև նրան հրավիրել են շրջագայության «Faithless» խմբի հետ։
  • Բրիտանական ազգային կուսակցության աջ թևն իր պաշտոնական կայքում մեջբերումներ է արել «White Flag» և «This Land Is Mine» երգերից՝ դրանց վերագրելով ազգայնական երանգ (մաշկի սպիտակ գույնով մարդկանց գերակշռությունը)։ Հետագայում նրանք ստիպված են եղել հրաժարվել այդ փորձից, քանի որ Դայդոն չի ցանկացել վերագրել իրեն որևէ հասարակական միավորման։
  • Շվեդ կոմպոզիտոր Մաքս Մարտինի հետ միասին Դայդոն համահեղինակել է Բրիթնի Սփիրսի 2001 թվականի «Britney» ալբոմի «I'm Not a Girl, Not Yet a Woman» երգը։ Երգը նաև ներառվել է «Խաչմերուկ» ֆիլմում և արժանացել «մրցանակի» «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության ժամանակ՝ որպես «Վատագույն օրիգինալ երգ»։
  • Դայդոյի երկրորդ՝ «Life for Rent» ալբոմը, պարունակում է թաքնված երգ՝ «Closer», որը երկու րոպե դադարից հետո հաջորդում է եզրափակիչ «See the Sun» երգին։
  • Դայդոյի ցանկությանը հակառակ՝ «Life for Rent» ալբոմը Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Եվրոպայի որոշ երկրներում «Copy Control» տեխնոլոգիայի միջոցով պաշտպանվել է պատճենումից։
  • Երգչուհու «My Lover’s Gone» երգը բրազիլական «Կլոն» հեռուստասերիալի սաունդթրեքն է։
  • «White Flag» երգը ամերիկյան «Սմոլվիլի գաղտնիքը» սերիալի սաունդթրեքն է (3-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայում)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 Montreux Jazz Festival Database
  5. Sharon Osbourne interviews Dido (2003 թ․ հոկտեմբերի 16). The Sharon Osbourne Show. «It's Dido Florian Cloud de Bounevialle O'Malley Armstrong» when asked to say her real name.
  6. Sheryl Garratt (2001 թ․ մայիսի 20). «How Dido did it». Comment & Features. London: The Observer. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. Patrick Janson-Smith (2007 թ․ հունվարի 17). «William Armstrong — Publisher at Sidgwick & Jackson». Obituaries. London: The Independent. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. Margaret Willes (2007 թ․ հունվարի 12). «A rebel at heart — Margaret Willes remembers William Armstrong». PN Archive. Publishing News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. Vinod Advani (2001 թ․ օգոստոսի 3). «In tune with Dido». Features. The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. Мила Кравчук. (2011 թ․ դեկտեմբերի 26). «Дайдо стала мамой». music.com.ua. Интерактивный Маркетинг. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 26-ին.
  11. «Dido returns with new album "Girl Who Got Away" available March 26th» (անգլերեն). www.rcarecords.com. 2013 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  12. «(PICS) Zangeres Dido maakt zich op voor comeback» (հոլանդերեն). bruno.nl. 10-12-2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  13. «Dido: Biography». DidoMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 4-ին.
  14. «Life for Rent» sales Mediatraffic.de

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայդո» հոդվածին։