Դայանա Լին
Դայանա Լին անգլ.՝ Diana Lynn | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1926[1] կամ հոկտեմբերի 7, 1926[2] |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1971[1][3][4] (45 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Episcopal Church of the Heavenly Rest Columbarium[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դաշնակահարուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Երեխա(ներ) | Dolly Hall? |
Պարգևներ և մրցանակներ | |
Դայանա Լին (անգլերեն՝ Diana Lynn․ ծնյալ Դոլորես Մերի Լոեր (անգլ.՝ Dolores Marie Loehr հուլիսի 5, 1926[1] կամ հոկտեմբերի 7, 1926[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - դեկտեմբերի 18, 1971[1][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։
Կյանքի վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոլորես Մարի Լոերը ծնվել է 1926 թվականի հուլիսի 5-ին[6] Լոս Անջելեսում։ Նրա հայրը՝ Լուիս Լոերը, նավթամատակարարման բնագավառում գործադիր տնօրեն էր, մայրը՝ Մարթա Լոերը, համերգային ելույթներ ունեցող դաշնակահարուհի։ Դոլորեսը համարվում էր հրաշամանուկ[7]․ նա դաշնամուրի դասերի է հաճախել 4 տարեկանից, իսկ 12 տարեկանում նվագել է Լոս Անջելեսի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին Դոլորեսն իր դեբյուտը կատարեց կինոյում՝ տպավորիչ կերպով դաշնամուր նվագելով «Նրանք պետք է երաժշտություն ունենան» / They Shall Have Music ֆիլմում[8]։ Մեկ անգամ էլ նվագեց Սյուզաննա Ֆոսթերի հետ Երաժշտության մեջ կախարդանք կա / «There's Magic in Music» կինոնկարում, երբ կարծիք ձևավորվեց, որ նա ավելի շատ պոտենցիալ ունի, քան իրեն թույլ էին տվել բացահայտել։ Հետագայում Paramount Pictures-ը փոխեց նրա անունը «Դիանա Լին»-ի։ Այդ կինոստուդիայում սկսեցին նրան նկարահանել այնպիսի ֆիլմերում, որոնք նրան հնարավորություն ընձեռեցին ցուցադրելու իր անհատականությունը և զարգացնելու դերասանական հմտությունները։ 1950-ական թվականներին դերասանուհին շարունակել է ակտիվորեն նկարահանվել՝ նկարահանման հրապարակում հաճախ համագործակցելով Ռոնալդ Ռեյգանի հետ։
Որպես մենակատար դաշնակահարուհի՝ նա Փոլ Ուեսթոնի նվագախմբի նվագակցությամբ առնվազն մեկ սինգլ է ձայնագրել ու թողարկել Capitol Records- ում[9]։
1964 թվականին Լինը վեց ամիս աշխատել է Բրոդվեյում՝ փոխարինելով Բարբարա Բել Գեդեսին Մերի, Մերի պիեսի բեմադրությունում[10]։ 1950-ականների սկզբին նա Մորիս Էվանսի խաղընկերակցությամբ արդեն հանդես էր եկել Բրոդվեյում, «Վայրի բադը» պիեսի բեմադրությունում[11]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինն ընդգրկվել էր Play It as It Lays ֆիլմի դերասանական կազմում, սակայն նախքան նկարահանումների սկսվելը ինսուլտ է տարել և 1971 թվականի դեկտեմբերի 18-ին մահացել[12]։ Նա 45 տարեկան էր[13]։
Մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլիվուդյան փառքի ծառուղում Դայանա Լինին երկու աստղ է նվիրվել․ մեկը՝ կինոյի, մյուսը՝ հեռուստատեսության ասպարեզում նրա ներդրած զգալի ավանդի համար։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- They Shall Have Music / Նրանք պետք է երաժշտություն ունենան (1939)
- The Hard-Boiled Canary (1941)
- The Major and the Minor / Մայորը և Փոքրը (1942)
- Henry Aldrich Gets Glamour / Հենրի Օլդրիչը գլամուր է ձեռք բերում (1942)
- Henry Aldrich Plays Cupid / Հենրի Օլդրիչը խաղում է կուպիդոնի դերը (1944)
- The Miracle of Morgan's Creek (1944)
- Our Hearts Were Young and Gay / Մեր սրտերը ջահել էին և ուրախ (1944)
- And the Angels Sing / Եվ հրեշտակները երգում են (1944)
- Out of This World / Այս աշխարհից դուրս (1945)
- The Bride Wore Boots / Հարսը կրում էր կոշիկներ (1946)
- Our Hearts Were Growing Up / Մեր սրտերը մեծանում էին (1946)
- Easy Come, Easy Go (1947)
- Ruthless / Անխիղճը (1948)
- Texas, Brooklyn and Heaven / Տեխաս, Բրուքլին և դրախտ (1948)
- Every Girl Should Be Married / Յուրաքանչյուր աղջիկ պետք է ամուսնանա (1948)
- My Friend Irma / Իմ ընկեր Իրման (1949)
- Paid in Full / Ամբողջությամբ վճարված է (1950)
- Փեգգի (1950)
- My Friend Irma Goes West / Իմ ընկեր Իրման գնում է արևմուտք (1950)
- Rogues of Sherwood Forest (1950)
- The People Against O'Hara / Մարդիկ ընդդեմ Օ'Հարայի (1951)
- Bedtime for Bonzo (1951)
- Meet Me at the Fair / Հանդիպեք ինձ տոնավաճառում (1952)
- Plunder of the Sun / Արևի թալանը (1953)
- Track of the Cat / Կատվի հետքը (1954)
- The Kentuckian / Կենտուկեցին (1955)
- Կապույտը և ոսկին/Անապոլիսյան պատմություն The Blue and Gold| An Annapolis Story (1955)
- You're Never Too Young / Դու երբեք էլ չափազանց երիտասարդ չես (1955)
- Company of Killers / Մարդասպանների ընկերությունը (1970)
Ռադիոելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Ծրագիրը | Դրվագը |
---|---|---|
1952 թ․ | Թատերական գիլդիա եթերում | «Արծաթե սուլիչ»[14] |
1953 թ․ | Թատերական գիլդիա եթերում | Հանգիստ հարսանիք[15] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 GeneaStar
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Copy of birth certificate at Astrodatabank.
- ↑ «Actress Diana Lynn Was Piano Playing Prodigy». The Salina Journal. 1965 թ․ փետրվարի 17. էջ 16. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին – via Newspapers.com.
- ↑ Coons, Robbin (1943 թ․ հունիսի 4). «Dolly Gets Into Pictures And Is Now Diana Lynn». Big Spring Daily Herald. էջ 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին – via Newspapers.com.
- ↑ Abrams, Steven; Settlemier, Tyrone. «Capitol 500 - 1000, 78rpm numerical listing discography». The Online Discographical Project. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Actress Diana Lynn Was Piano Playing Prodigy». The Salina Journal. 1965 թ․ փետրվարի 17. էջ 16. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին – via Newspapers.com."Actress Diana Lynn Was Piano Playing Prodigy".
- ↑ Hopper, Hedda (1951 թ․ դեկտեմբերի 13). «Stanley Kramer to Produce Movie About 'U.N. Family'». Chicago Daily Tribune. էջ Part 4-Page 8. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Actress Diana Lynn Dies». The Lincoln Star. 1971 թ․ դեկտեմբերի 19. էջ 2. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին – via Newspapers.com.
- ↑ «Diana Lynn Dies; Actress Was 45», The New York Times, էջ 60, 1971 թ․ դեկտեմբերի 19
- ↑ Kirby, Walter (1952 թ․ ապրիլի 6). «Better Radio Programs for the Week». The Decatur Daily Review. էջ 52. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին – via Newspapers.com.
- ↑ Kirby, Walter (1953 թ․ մարտի 15). «Better Radio Programs for the Week». The Decatur Daily Review. էջ 46. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին – via Newspapers.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դայանա Լին Internet Movie Database կայքում
- Դայանա Լին at the Internet Broadway Database
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայանա Լին» հոդվածին։ |
|
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Հոկտեմբերի 7 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 18 մահեր
- 1971 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Բեմական կեղծանուններ
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Կաթվածից մահացածներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի