Jump to content

Դաբբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաբբո
Տեսակքաղաք և բնակելի տարածք
Երկիր Ավստրալիա[1]
ՎարչատարածքԴաբբո քաղաք, Դաբբո քաղաք[2] և Դաբբո[2]
ԲԾՄ275 մետր
Մասն էԿենտրոնական Արևմուտք
Ձևավորում1849
Քարտեզ
Քարտեզ

Դաբբո (անգլ.՝ Dubbo), քաղաք Օրանա շրջանում՝ Նոր Հարավային Ուելս նահանգում։ Այն 32327 բնակչությամբ շրջանի ամենախոշոր բնակավայրն է[3]։

Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 275 մետր բարձրության վրա և նահանգի մայրաքաղաքից՝ Սիդնեյից, 303 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքում նկատվում է նահանգում տարեկան ամենաքիչ տեղումների քանակը[4]։

Դաբբոյի պատերազմի հուշահամալիր

Ավստրալիացի բնիկները այս շրջանում հաստատվել են մոտ 40 հազար տարի առաջ։ Ջոն Աքսլին առաջին եվրոպացին էր, որն այս շրջան է այցելել 1818 թվականին[5]։

Հստակ հայտնի չէ, թե ինչ է նշանակում «Դաբբո»։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Wiradjuri ցեղի ավստրալական լեզվից այս բառը թարգմանվում է որպես «կարմիր երկիր»։ Հնարավոր է նաև, որ Thubbo կամ Tubbo բառերը նույն լեզվով նշանակում են «գլխաշոր», որն իր հետ այս երկրներ է բերել անգլիացի սքվոթեր Ռոբերտ Դասանտեյը[6]։

Dundullimal Homestead առանձնատունը, որը կառուցել է 1840 թվականին Ջոն Մոեմը, Նոր Հարավային Ուելսի ամենահին շենքն է, որը մինչ օրս բաց է այցելուների համար։

1846 թվականին Դաբբոյում վերաբնակիչների մեծ թվի պատճառով կառավարությունը որոշել է այստեղ կառուցել ոստիկանական բաժանմունք, դատարանի շենք և բանտ։ 1847 թվականին կառուցվել է ոստիկանական բաժանմունք, իսկ հաջորդ տարվա սկզբին՝ դատարանի շենք և բանտ։ Այդ թվականին քաղաքում կար արդեն չորս շենք, ոստիկանական բաժանմունք, դատարան և բանտ, խանութ և հյուրանոց։ Դաբբոյի բնակչությունը դանդաղ աճել է մինչև 1860-ականներին Վիկտորիայում ոսկու տենդի սկիզբը։ Առաջին բանկը բացվել է 1867 թվականին։ 1872 թվականին, երբ քաղաքի բնակչությունը 850 մարդ էր, Դաբբոն հռչակվել է մունիցիպալիտետ։ 1897 թվականի դրությամբ Դաբբոն ուներ ունիվերսալ խանութ, զենքի պահեստ, դատարանի քարե շենք, բանտ և ոստիկանական բաժանմունք։ Երկաթուղային կայարանը բացվել է 1925 թվականի մայիսին[7]։

Դաբբոն քաղաքի կարգավիճակ ստացել է 1966 թվականին[8]։

Դաբբոյի երկաթուղային կայարան
Դաբբոյի տարածաշրջանային օդանավակայան

Դաբբո երկաթուղային կայարանը գտնվում է Սիդնեյի և Բուրքի միջև և բացվել է 1881 թվականին։ Դաբբոն ունի նաև իր սեփական օդանավակայանը՝ ամենօրյա թռիչքներով դեպի Սիդնեյ, Բրոքեն Հիլլ և Նոր Հարավային Ուելսի այլ քաղաքներ։ Դաբբոն ունի մեծ ավտոկայան։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաբբոյում պահպանվել է վիկտորյական ճարտարապետության մի քանի գեղեցիկ նմուշ՝ դատարանի շենք (1897), երկաթուղային կայարան (1881)։ Քաղաքի կենտրոնում կան կարմիր աղյուսով տներ, որոնք կառուցվել են 20-րդ դարի սկզբին «California Bungalow» ոճով[9]։

Դատարանի շենք Ոստիկանական բաժանմունք California Bungalow Վիկտորիանական սանդղավանդակներ Edwardian 'Semis'

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC11296
  2. 2,0 2,1 Geographical Names Register
  3. «Dubbo City – Moving online and moving ahead». Australian Government. Department of Broadband, Communications and the Digital Economy. 2008 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին.
  4. «Driving directions to Sydney NSW». Google Maps Australia driving directions. Google. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  5. Hornage, Bill Old Dubbo Gaol. — Gaol Restoration Committee of the Dubbo Museum and Historical Society, 1974. — С. 4—5. — ISBN 0-9598436-0-4
  6. «PLACE NAMES». Australian Women's Weekly|The Australian Women's Weekly (1932–1982). 1932–1982: National Library of Australia. 1964 թ․ մայիսի 13. էջ 61. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  7. Bozier, Rolfe. «Molong-Dubbo Line». NSWrail.net. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. «OUR RAILWAYS». Sydney morning herald|The Sydney Morning Herald (NSW : 1842 - 1954). NSW: National Library of Australia. 1881 թ․ փետրվարի 14. էջ 7. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  9. «Dubbo». WalkAbout. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաբբո» հոդվածին։