Գևորգ Դևրիկյան
Գևորգ Դևրիկյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1937 |
Վախճանվել է | սեպտեմբերի 5, 1996 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր և հրապարակախոս |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1961) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Զավակներ | Վարդան Դևրիկյան |
Գևորգ Դևրիկյան Վիքիքաղվածքում | |
Գևորգ Դևրիկյան Վիքիդարանում |
Գևորգ Խաչատուրի Դևրիկյան (հոկտեմբերի 1, 1937 - սեպտեմբերի 5, 1996, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, հրապարակախոս։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1977 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1965 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը։ 1961-1962 թվականներին աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում որպես սրբագրիչ, 1962-1965 թվականներին՝ «Կոմունիզմի ուղիով» (Էջմիածին) որպես պատասխանատու քարտուղար, 1965-1967 թվականներին՝ նույն թերթում խմբագրի տեղակալ, 1967-1970 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի մամուլի պետական կոմիտեում որպես ավագ խմբագիր 1970-1974 թվականներին՝ նույն կոմիտեում խմբագրական բաժնի պետ։ 1974-1982 թվականներին եղել է «Սովետական գրող» հրատարակչության բաժնի վարիչ, 1986 թվականից՝ «Արևիկ» հրատարակչության գլխավոր խմբագիր[1]։
Դևրիկյանի ստեղծագործության թեմատիկան արդիականությունն է, հայոց պատմությունը, ազգային լավագույն ավանդույթների ժառանգման խնդիրները։
Դևրիկյան ընտանիքի և ավագ որդու՝ Վարդան Դևրիկյանի նախաձեռնությամբ Գևորգ Դևրիկյանի ծննդյան 75-րդ տարեդարձին լույս է տեսել «Հայոց մեծերը» գիրքը, որը հեղինակի վերջին գիրքն է և հանդիսանում է նրա ստեղծագործական կյանքի հանրագումարը[2][3]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
- «Վիրավոր կռունկ», 1978
- «Տրդատ ճարտարապետ», 1983
- «Գոյամարտ», 1986
Վիպակ
- «Երկրագունդը կլոր է», 1985
Պատմվածքներ
- «Մաքառում»։ «Գիրը մնաց հիշատակող», 1980 (1985 թվականից՝ «Մաքառում» հեռուստապիես)
- «Մանկության տուն», 1989
- «Պատմվածքներ», 1997
Հրապարակախոսական հոդվածների ժողովածուներ
- «Սրբացած հուշարձան», 1975
- «ճակատագրի ճանապարհներ», 1978
- «Հարգանք», 1987
Ժամանակակիցները Գևորգ Դևրիկյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեղուն էր նրա գրիչը, իսկ ստեղծագործությունները խորը գիտելիքների, հարուստ կուտակումների արդյունք։ |
Երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիրավոր կռունկ, Երևան, 1973, 276 էջ։
- Սրբացած հուշարձան, Երևան, 1975, 304 էջ։
- Վիրավոր կռունկ (վեպ), Երևան, 1977, 596 էջ։
- Դևրիկյան Գևորգ, Աբրահամյան Հենրիկ, Ճակատագրի ճանապարհներ, Երևան, 1978, 204 էջ։
- Մաքառում։ Գիրը մնաց հիշատակող։ Օպերացիա ԲՈՒՀ (պատմվածքներ), Երևան, 1980, 496 էջ։
- Տրդատ ճարտարապետ (վեպ), Երևան, 1983, 528 էջ։
- Երկրագունդը կլոր է (վիպակ), Երևան, 1985, 248 էջ։
- Գոյամարտ, Երևան, 1986, 816 էջ։
- Հարգանք (հրապարակախոսություն), Երևան, 1987, 272 էջ։
- Մանկության տուն, Երևան, 1989, 504 էջ։
- Նոր Արաբկիր։ Ապրող կոթող, Երևան, 1995, 120 էջ։
- Պատմվածքներ, Էջմիածին, 1997, 136 էջ։
- Հայոց մեծերը (ակնարկ-էսսեներ), Երևան, 2012, 480 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Գևորգ Դևրիկյանն այսօր կդառնա 75 տարեկան
- ↑ Դևրիկյան, Գևորգ, Հայոց մեծերը։ Գիրք Ա(չաշխատող հղում)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Դևրիկյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Դևրիկյան» հոդվածին։ |
|