Jump to content

Գրքի գողը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրքի գող (այլ կիրառումներ)
Գրքի գող
անգլ.՝ The Book Thief
Երկիր ԱՄՆ
 Գերմանիա
Ժանրդրամա, վեպի էկրանավորում և ռազմական ֆիլմ
ՀիմքԳրքի գող
Թվականհոկտեմբերի 3, 2013[1], մարտի 13, 2014[2][3] և հունվարի 30, 2014[4][5]
Լեզուանգլերեն և գերմաներեն
ՌեժիսորԲրայան Պերսիվալ[3]
Սցենարի հեղինակՄայքլ Փեթրոնի և Մարկուս Զուսակ
ԴերակատարներԷմիլի Ուոթսոն, Ջեֆրի Ռաշ, Սոֆի Նելիս, Նիկո Լիրշ, Բեն Շնետցեր, Ալամ Ռոջեր, Բարբարա Աուեր, Հայկե Մակաչ, Յոախիմ Պաուլ Ասբյոք, Գոտարդ Լանգե, Գոդեհարդ Գիզ, Կարինա Վիզե, Կիրստեն Բլոկ, Օլիվեր Ստոկովսկի, Ռոբերտ Բեյեր, Հիլդեգարդ Շրյոդտեր, Լևին Լիամ, Ռաֆայել Գարայզեն, Կառլ Հայնց Չոյնսկի, Ռեյներ Բոք, Մաթիաս Մաչկե, Մարի Բուրչարդ, Գեորգ Տրիֆոն, Յան Անդրես, Ստեֆանի Շտրեմլեր, Սեբաստիան Հյուլկ, Մայք Մաաս, Ռայներ Ռեյներս, Մարտին Օնտրոպ և Նոզոմի Լինուս Կայսար
ՕպերատորՖլորիան Բալլհաուս
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժՋոն Ուիլսոն
Պատմվածքի վայրԲավարիա
Նկարահանման վայրԳերմանիա
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն131 րոպե
IMDbID 0816442
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=rMVa2bMhro4
 The Book Thief (film) Վիքիպահեստում

«Գրքի գող» (անգլ.՝ The Book Thief), ռազմական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Բրայան Պերսիվալի կողմից՝ Մարկուս Զուսակի «Գրքի գող» վեպի մոտիվներով։ Ֆիլմը նկարահանված է 20th Century Fox կինոընկերությունում, պրեմիերան կայացել է 2013 թվականի աշնանը[6][7]։ Գլխավոր դերերը կատարում են Սոֆի Նելիսը, Ջեֆրի Ռաշը և Էմիլի Ուոթսոնը[7]։

Կարգախոս՝ «Աննկարագրելի քաջություն» (անգլ.՝ Courage beyond words)

1938 թվականի ապրիլ։ Հնչում է պատմողի ձայնը։ Նա պատմում է, թե ինչու է իր մոտ հետաքրքրություն առաջացրել երիտասարդ Լիզել Մեմինգերը (Սոֆի Նելիս

Լիզելը գնացքով մոր և կրտսեր եղբոր հետ շրջագայում էր, երբ եղբայրը մահանում է։ Նրա հուղարկավորության ժամանակ նա գետնից վերցնում է մի գիրք, որը գցել էր գերեզմանափորը։ Այնուհետև Լիզելին ուղարկում են իր նոր խնամակալ ծնողների մոտ՝ Հանսի (Ջեֆրի Ռաշ) և Ռոզեի (Էմիլի Ուոթսոն), որովհետև նրա մայրը՝ որը կոմունիստ է, վտանգի մեջ էր։ Ժամանման առաջին օրից Լիզելը հետաքրքրություն է առաջացնում հարևան տղայի՝ Ռուդի Շտայների (Նիկո Լիրշ) մոտ։ Ռուդին առաջին իսկ օրը նրան դպրոցից ուղեկցում է տուն։

Երբ ուսուցչուհին Լիզելին խնդրում է, որ նա գրատախտակին գրի իր անունը, Լիզելը գրատախտակին 3 իքս է նկարում՝ ցույց տալով, որ կարդալ չգիտի։ Այդ օրվանից նրա դասընկերները սկսում են նրան ծաղրել և «տգետ» անվանել։ Տղաներից մեկը՝ Ֆրանց Դոյտչերը, ծաղրական ժպիտով նրան առաջարկում է գոնե մեկ բառ կարդալ, որին Լիզելը պատասխանում է հարվածելով նրա դեմքին։ Նա հիացնում է Ռուդիին և նրանք դառնում են մտերիմ ընկերներ։ Երբ Հանսը՝ նրա խորթ հայրը, իմանում է, որ Լիզելը կարդալ չգիտի, նա սկսում է Լիզելին կարդալ սովորեցնել այն գրքով, որը նա գտել էր գերեզմանի կողքին ընկած։ Լիզելը տարվում է ընթերցանությամբ և կարդում է այն ամենը, ինչ ձեռքի տակ ընկնում է։

Հասունանում է երկրորդ համաշխարհային պատերազմը։ Գրքեր այրելու նացիստական արարողության ժամանակ, Ֆրանցը ստիպում է Լիզելին և Ռուդին այրել իրենց տրված գրքերը։ Լիզելը շատ է վշտանում, որ այդ բոլոր գրքերը պետք է այրվեն։ Երբ բոլորը գնում են և կրակը մարում է, նա այնտեղից վերցնում է մի գիրք, որը չէր հասցրել այրվել։ Նրան տեսնում է Իլզա Գերմանը՝ քաղաքապետի կինը։ Հանսը իմանում է, որ նա գիրք է վերցրել և ասում է, որ այդ մասին ոչ ոք չպետք է իմանա։

Մի անգամ Ռոզան՝ նրա խորթ մայրը, Լիզելին խնդրում է սպիտակեղենը տանել քաղաքապետի տուն։ Լիզելը տեսնում է, որ այն կինը, որը նրան տեսել էր գիրքը վերցնելուց՝ քաղաքապետի կինն է։ Նա վախենում էր, որ այդ կինը կճանաչի իրեն։ Սակայն Իլզան նրան ուղեկցում է գրադարան և ասում, որ նա, երբ ցանկանում է կարող է այստեղ գալ և գրքեր կարդալ։ Մի անգամ քաղաքապետը նկատում է աղջկան իր տանը գիրք կարդալուց և նրան դռնից դուրս է հանում և արգելում է այլևս այդտեղ գալ։ Լիզելը պատուհանից ներս է մտնում և սկսում է գրքեր գողանալ այնտեղից։

Հաջորդ տեսարան՝ գեղեցիկ գիշեր։ Հրեաների ջարդեր և խանութների թալանում։ Մաքս Վանդերբուրգի ընտանիքին այցելում է իրենց վաղեմի ընկերը և ասում, որ նրանցից մեկը կարող է փախչել և մայրը ստիպում է Մաքսին, որպեսզի նա գնա։ Նա ապաստան է գտնում Հանսի տանը։ Մաքսը այն մարդու տղան է, որը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ փրկել էր Հանսի կյանքը, իսկ դրա դիմաց Հանսը խոստացել էր, որ պետք է օգնի նրա ընտանիքին, երբ դրա կարիքը լինի։ Մաքսին թողնեցին, որ նա մնա Լիզելի սենյակում մինչև կհավաքի իր ուժերը և կառողջանա։ Լիզելը և Մաքսը սկսում են ընկերանալ։ Նրանց միավորում էր Հիտլերի հանդեպ ատելությունը։ Լիզելը նրան մեղադրում էր իր մոր մահվան մեջ։ Մաքսին տեղափոխում են նկուղ, որպեսզի նա ավելի շատ կարողանա շարժվել, բայց նկուղում շատ ցուրտ էր և Մաքսը մահացու հիվանդանում է, բայց Լիզելը օգնում է նրան առողջանալ անընդհատ գրքեր ընթերցելով նրա համար։

Մի անգամ Ռուդին հետևեց Լիզելին և տեսավ, թե նա ինչպես է գիրք գողանում։ Նա իմացավ և՛ գրքի, և՛ Մաքսի գաղտնիքը։ Ռուդին գլխի է ընկնում, որ նրա ընտանիքը ինչ-որ մեկին է թաքցնում և երդվում է, որ ոչ ոքի այս մասին չի ասի։ Մի օր աշխատանքի ժամանակ Հանսը տեսնում է, որ նրա հարևանին և ընկերոջը ձերբակալում են, քանի որ նրանք իբր հրեա են։ Հանսը փորձում է ապացուցել ոստիկաններին, որ այդ տղամարդը գերմանացի է։ Ոստիկանները գրառոմ են Հանսի անվանումը և այդ ժամանակ նա հասկանում է, թե ինչ մեծ սխալ թույլ տվեց։ Երբ Հանսը այս ամենը պատմում է իր ընտանիքին, Մաքսը հասկանում է, որ նա պետք է գնա այդտեղից, որպեսզի վտանգ չներկայացնի այդ ընտանիքի համար։ Ավելի ուշ Հանսը հեռագիր է ստանում, որտեղ ասվում է, որ նա մոբիլիզացված է և պետք է շտապ մեկնի այնտեղից։ Մի անգամ, դպրոցից վերադառնալիս, Լիզելին թվում է, թե նա ձերբակալվածների շարքում Մաքսին տեսավ։ Նա սկսում է կանչել Մաքսի անունը և վազել շարքերի ետևից։ Նրան երկու անգամ հրում են գերմանացի զինվորները, բայց նա հանգստանում է այն ժամանակ, երբ Ռոզան գրկում է նրան և տանում տուն։

Երկու օր հետո Հանսը վերադառնում է տուն՝ վիրավոր։ Սակայն ընտանիքը չի էլ հասցնում վայելել իրենց միասնությունը, քանի որ մի գիշեր ամբողջ քաղաքի վրա ռումբեր են նետում։ Հանսը, Ռոզան և Ռուդիի ամբողջ ընտանիքը, բացի նրա հորից, որը այնտեղ չէր եղել, մահացան պայթյունի ժամանակ։ Հարևանները Ռուդիին դուրս հանեցին տանից, բայց նա հազիվ էր շնչում։ Նա սկսեց Լիզելին սեր խոստովանել, բայց մահացավ, այդպես էլ նրան չասելով «Ես քեզ սիրում եմ» մինչև վերջ։ Լիզելը նրան աղաչում է չմահանալ, ասելով, որ նա կհամբուրի նրան։ Նա նրան համբուրում է, բայց Ռուդին արդեն մեռած էր։

Երկու տարի անց Լիզելը սկսում է աշխատել Ռուդիի հոր հյուրանոցում, որ ողջ էր վերադարձել պատերազմից։ Նա խանութից դուրս գալուն պես նկատում է Մաքսին և վազում նրա մոտ, որպեսզի գրկի։ Լիզելը ապրում է 90 տարի։ Նա տեսավ թե՛ լավ, թե՛ վատ բաներ, բայց վերջում ոչինչ չկար՝ ոչ բառեր, ոչ էլ հանգիստ։

Սոֆի Նելիսը կատարեց Լիզել Միմենգիրի դերը։ Ֆիլմի սկզբում նա տասներկու տարեկան էր, իսկ ռմբակոծության ժամանակ՝ տասնչորս։ Նա տարված էր գրքեր ընթերցելով և մեծ նշանակություն էր տալիս իր խորթ հորը։ Լիզելը բացահայտորեն ատում է Հիտլերին այն բանի համար, որ նա խլեց իրենից իր կոմունիստ մոր կյանքը։ Նրա եղբայրը սովից մահացել էր և նա ընտանիքի միակ երեխան էր մնացել։ Լիզելը սիրահարված էր Ռուդիին։ Երբ Ռուդին մահանում էր, սիրո խոստովանություն արեց Լիզելին։ Լիզելը համբուրում է նրան, որպեսզի չթողնի, որ նա մահանա, բայց դա ոչինչ չի փոխում՝ Ռուդին մահանում է։

Ջեֆրի Ռաշը կատարեց Հանս Հուբերմանի դերը՝ Լիզելի խորթ հոր։ Նա արդեն հասուն, համարյա ծեր մարդ է, որը ավելի հաճելի բնավորության տեր է, քան իր կինը՝ Ռոզին։ Նա Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է եղել։ Այն բանից հետո, երբ նա փորձում էր պաշտպանել ձերբակալված հրեա ընկերոջը, նա մոբիլիզացվում է։ Հանսը մահանում է ռմբակոծության ժամանակ։ Նրա վերջին մտքերը Լիզելի մասին էին։

Էմիլի Ուոթսոնը կատարեց Ռոզի Հուբերմանի դերը՝ Լիզելի խորթ մոր։ Ռոզան ակնհայտորեն փոքր է Հանսից։ Առաջին ծանոթության ժամանակ նա բավականին տհաճ տպավորություն է թողնում։ Բոլորին պիտակավորում էր և «խոզեր» անվանում։ Սակայն Մաքսի հայտնվելուց հետո նա ավելի սիրալիր և բարեսիրտ է դառնում։ Ռոզան մահանում է ռմբակոծության ժամանակ։

Բեն Շնետցերը կատարեց Մաքս Վանդերբուրգի դերը, փախստական հրեայի, որը թաքնվել էր Հումբերմանների տանը։ Նա 23 տարեկան էլ չէր լինի, բայց առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Հուբերմանների տանը նա երկու տարուց ավել է ինչ ապրում էր։ Այդ ընթացքում նա մտերմացել էր Լիզելի հետ։ Վերջում նա որոշում է հեռանալ, որպեսզի վտանգ չներկայացնի Հուբերմանների ընտանիքի համար։ Վերադառնում է երկու տարի անց, որպեսզի հանդիպի Լիզելին։

Նիկո Լիրշը կատարեց Ռուդի Շտայների դերը։ Ռուդին 8 ամսով մեծ է Լիզելից և սիրահարված է նրան հենց սկզվից։ Ռուդին անընդհատ խնդրում է Լիեզլին, որ նա համբուրի նրան։ Նա սիրում է ֆուտբոլ և վազք։ Երբ նա մահանում է ռմբակոծության ժամանակ, նրա վերջին խոսքերը լինում են «ես քեզ սիր..», որից հետո Ռուդին մահանում է։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզել Մեմինգերի դերի համար դերասանուհու որոնումները կատարվում էին ամբողջ աշխարհով։ 2013 թվականի փետրվարի 4-ին հայտարարվեց, որ կանադացի դերասանուհի Սոֆի Նելիսը կատարելու է Լիզելի դերը, ավստրալիացի Ջեֆրի Ռաշը և բրիտանացի Էմիլի Ութսւնը կատարում էին նրա խորթ ծնողների դերերը[8]։ Հիմնական նկարահանումները սկսել են 2013 թվականի մարտին գերմանական Babelsberg Studio ընկերությունում[9]. Առաջին տեսահոլովակը թողարկվել է օգոստոսի 21-ին։.[10]: Բեսթելերի հեղինակ Մարկուս Զուզակը հաստատել է իր բլոգում, որ պատմությունը առաջ մղողը դա «մահն» է, ինչպես և իր վեպում[11]։

Ֆիլմի համար երաժշտությունը գրել է Ջոն Ուիլյամսը։ Ալբոմը թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 19-ին ԱՄՆ_ում[12]։ Ջոն Ուիլյամսը 2005 թվականին առաջին անգամ էր, որ ֆիլմի երաժշտություն էր գրում։

Ի սկզբանե պլանավորած էր եղել 2014 թվականին հրապարակելու համար, բայց այն տեղափոխվեց 2013 թվականի նոյեմբերի 8-ին՝ վաղ ավարտի և նկարահանումների փառատոնին մասնակցելու համար։ Պրեմիերան կայացավ Mill Valley Film Festival-ում 2013 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նոյեմբերի 27-ին ֆիլմը հրապարակվեց լայն վարձույթով։

Ֆիլմի ընկալում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մասին կարծիքները բավականին տարբեր են՝ ծայրահեղ դրական և ծայրահեղ բացասական[13]։

Քննադատ Ռիչարդ Ռոպերը (անգլ.՝ Richard Roeper) Chicago Sun-Times- ում[14] գրում է, որ սցենարիստ Մայքլ Պետրոնը և ռեժիսոր Բրայան Պերսիվալը հրաշալի կերպով ֆիլմում արտահայտել են գրքի ամբողջ տխրության և ուրախության պահերը։ Բացի դրանից նրանք դրական կարծիք են ունեցել Սոֆի Նելիսի խաղի մասին։

Քննադատ Սթիվեն Հոլդենը (անգլ.՝ Stephen Holden) The New York Times-ից[15] ֆիլմի մասին ոչ այդքան դրական է արտայատվում, անվանելով ֆիլմը «ցածրորակ արտադրանք»։

Պարգևատրվածներ և թեկնածուներ
Մրցանակ Կատեգորիա Պարգևատրվածներ և թեկնածուներ Արդյունք
Ավստրալիական կինոյի ինստիտուտի մրցանակ[16] Երկրորդ պլանի լավագույն դերասան Ջեֆրի Ռաշ Առաջադրված
«Օսկար» Լավագույն սաունդթրեք Ջոն Ուիլյամս Առաջադրված
BAFTA Լավագույն սաունդթրեք Ջոն Ուիլյամս Առաջադրված
Critics' Choice Movie Awards Լավագույն երիտասարդ դերասան/դերասանուհի Սոֆի Նելիս Առաջադրված
«Ոսկե գլոբուս» Լավագույն սաունդթրեք Ջոն Ուիլյամս Առաջադրված
Հոլիվուդյան կինոփառատոն Ուշադրության կենտրոնում Սոֆի Նելիս Հաղթանակ
Ֆինիքսի կինոքննադատների միություն Երկրորդ կամ առաջին պլանի լավագույն երիտասարդ դերասանուհի Սոֆի Նելիս Հաղթանակ
«Սպուտնիկ» մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Էմիլի Ուոթսոն Առաջադրված
Լավագույն սաունդթրեք Ջոն Ուիլյամս Առաջադրված
Տարվա հայտնություն Սոֆի Նելիս Հաղթանակ
«Սատուրն» մրցանակ Լավագույն թրիլլեր / արկածային ֆիլմ Սպասվող
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Էմիլի Ուոթսոն Սպասվող
Լավագույն երիտասարդ դերասան Սոֆի Նելիս Սպասվող
Լավագույն երաժշտություն Ջոն Ուիլյամս Սպասվող

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  5. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  6. The Book Thief (2013) Release Info IMDb֊ում (անգլ.)
  7. 7,0 7,1 The Book Thief IMDb-ում (անգլ.)
  8. Geoffrey Rush and Emily Watson to Star in 'The Book Thief' Movie на The Hollywood Reporter (անգլ.)
  9. 'The Book Thief' Begins Shooting in Germany на The Hollywood Reporter (անգլ.)
  10. Первый трейлер к фильму на YouTube
  11. The first trailer, the girl & the voice of Death в блоге Маркуса Зузака
  12. The Book Thief Soundtrack Details (անգլ.)
  13. Отзывы на Metacritic(անգլ.)
  14. Обзор The Book Thief Արխիվացված 2014-02-02 Wayback Machine от Ричарда Ропера на Chicago Sun-Times(անգլ.)
  15. Обзор The Book Thief от Стефана Холдена в The New York Times(անգլ.)
  16. http://www.hollywoodreporter.com/news/american-hustle-dominates-australian-academys-665547. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրքի գողը (ֆիլմ)» հոդվածին։