Գրիգոր VI (իտալ.՝ Gregorio, լատին․՝ Gregorius, 10-րդ դար - ոչ վաղ քան 1018), Հռոմի կաթոլիկ եկեղեցուհակապապ1012 թվականին (մայիսի 18-դեկտեմբեր)։ Սարգիս IV պապի մահից հետո Կրեսցենտիոսների խմբակցությունը պապական աթոռը տալիս է ոմն Գրիգորի։ Սակայն Տուսկուլում կոմսերի կողմնակիցները, որոնք իշխանության գլուխ էին եկել, առաջադրում են իրենց թեկնածուին՝ Բենեդիկտոս VIII պապին։
Գրիգորն արտաքսվում է Հռոմից և մեկնում Գեմանիա, որտեղ նա օգնություն է խնդրում Հենրիխ II կայսրից։ Վերջինս քննելով Հռոմի կանոնական օրենսդրությունը և ընտրության հանգամանքները՝ նրան իրազեկում է, որ այլևս պահանջ չունենա պապականությունից։ Դրանից հետո Գրիգորի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։