1921 թվականից սովորել է Մոսկվայի պետական բարձրագույն ռեժիսորական արվեստանոցում, եղել Մանկավարժական թատրոնի արվեստանոցի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը։ 1925 թվականից աշխատել է կինոյում։ Առաջին ֆիլմը «Պարոն Սկոտինիններ»-ն է (1927, ըստ Ֆոնվիզինի «Տհասը» կատակերգության)։ Ռոշալի արվեստն առանձնանում է քաղաքացիական ուղղվածությամբ, որն արտացոլվել է «Օպենհայմների ընտանիքը» (1939, ըսա Լ․ Ֆեյխտվանգերի), «Խելագարների դատը» (1926) հակաֆաշիստական կինոնկարներում։ Ռոշալի արվեստին բնորոշ խոշոր էպիկական կտավներ ստեղծելու ձգտումը, հերոսական թեմաների մարմնավորումը արտահայտվել են «Փարիզի արշալույսները» ֆիլմում (1937), «Տառապանքի ուղիներով» «Քույրեր» (1957), «Տասնութ թվական» (1958), «Մռայլ առավոտ» (1959) (երեքն էլ ըստ Ա․ Տոլստոյի «Տառապանքի ուղիներով» վեպի) տրիլոգիայում։ Էկրանավորել է մի շարք ստեղծագործություններ՝ «Պետերբուրգյան գիշեր» (1934, ըստ Դոստոևսկու երկերի), «Արտամոնովների գործը» (1941, ըստ Գորկու) են։ Նա ստեղծել է նաև պատմակենսագրական ֆիլմերի շարք՝ «Ակադեմիկոս Իվան Պավլով» (1949), «Մուսորգսկի» (1950), «Ռիմսկի-Կորսակով» (1953)։ Դասավանդել է Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտում։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1950, 1951)։ Պարգևատրվել է 4 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։