Գրասիելա Սուսանա
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Գրասիելա Սուսանա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1953[1] Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
Երկիր | Արգենտինա |
Մահացել է | նոյեմբերի 19, 2024[3] (71 տարեկան) |
Ժանրեր | Տանգո |
Մասնագիտություն | երգչուհի, կիթառահար և cancionista |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Կայք | susana.co.jp |
Գրասիելա Սուսանա Ամբրոսիո (իսպաներեն՝ Graciela Susana Ambrosio․ հունվարի 22, 1953[1], Բուենոս Այրես, Արգենտինա[2] - նոյեմբերի 19, 2024[3]), հայտնի է պարզապես Գրասիելա Սուսանա անունով ( ճապ.՝ グラシエラ・スサーナ ), արգենտինացի տանգո երգչուհի, ով 1970-ական թվականներին զգալի հաջողությունների է հասել Ճապոնիայում[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրասիելա Սուսանան ծնվել է 1953 թվականի հունվարի 22-ին Բուենոս Այրեսում։ Նրա հայրը՝ Ռիկարդո Էռնեստո Ամբրոսիոն, երաժիշտ էր, ով երգում ու դաշնամուր էր նվագում նվագախմբում, և աղջիկը մեծացավ երաժշտության մեջ խորասուզված։ Մանուկ հասակից քրոջ՝ Քրիստինայի հետ դուետ կազմած՝ հանդես էր գալիս ժողովրդական երգերի կատարմամբ։ 1960-ականների վերջերից սկսեց տանգո երգել որպես մենակատար՝ ինքն իրեն նվագակցելով կիթառով։ Նրա ուսուցիչներից էին ճանաչված կիթառահարներ Կելո Պալասիոսը և Ռոբերտո Լարան։
1971 թվականին, երբ Գրասիելան 18 տարեկան էր, նրան բացահայտեց ճապոնացի երգիչ Յոիչի Շուգավարան (Yōichi Sugawara|ja|菅原洋一), ով իր մենեջերի հետ որպես հանդիսատես ունկնդրում էր աղջկա ելույթը հանրահայտ El Viejo Almacén տանգո բարում։ Երգչուհին մեկնեց Ճապոնիա[6], որտեղ դարձավ Toshiba-EMI ձայնագրման ստուդիայի հաջողակ արտիստուհին[7]։ Նրա կոմերցիոն առումով առավել հաջողված ալբոմը Adoro, La reine de Saba -ն է, որը թողարկվել է 1973 թվականին։ Այն երկար ժամանակ հիթ էր․ Oricon Top 100—չարթերում իր տեղը պահպանեց ավելի քան 220 շաբաթ և վաճառվեց ավելի քան 1 միլիոն օրինակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 todotango.com (իսպ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.todotango.com/english/artists/biography/1430/Graciela-Susana/
- ↑ 3,0 3,1 3,2 Murió Graciela Susana, la cantante que llevó el tango a Japón (իսպ.) — 2024.
- ↑ «Toshiba Hops to Latin Beat». Billboard (անգլերեն). 1979 թ․ հուլիսի 7. էջ 58. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «GRACIELA SUSANA: La novelesca vida de una gran cantante». El Quindiano. 2022 թ․ հունիսի 24. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Fue furor en Japón, estuvo en situación de calle, fue secuestrada y hoy vive en La Casa del Teatro». La Nación (Argentina). 2022 թ․ մարտի 7. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Toshiba Hops to Latin Beat». Billboard (անգլերեն). 1979 թ․ հուլիսի 7. էջ 58. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին."Toshiba Hops to Latin Beat".
|