Գվերու
Գվերու | ||
Երկիր | Զիմբաբվե | |
---|---|---|
Համայնք | Midlands Province? | |
Հիմնադրված է | 1894 թ. | |
ԲԾՄ | 1424 մետր, 1412 մետր | |
Բնակչություն | 141 260 մարդ (2002) | |
Ժամային գոտի | UTC 2 | |
Պաշտոնական կայք | gwerucitycouncilsite.wordpress.com | |
| ||
Գվերու (անգլ.՝ Gweru), քաղաք Զիմբաբվեում, Միդլենդս նահանգի վարչական կենտրոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1890 թվականին որպես Սոլսբերիից (այժմ Հարարե) Բուլավայո տանող ճանապարհին կայարան։ 1982 թվականին անվանվել է Գվելո։ 1915 թվականին ստացել է ինքնավար համայնքի, 1971 թվականին՝ քաղաքի կարգավիճակ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գվերու քաղաքը գտնվում է Զիմբաբվեի կենտրոնում՝ Գրեյթ Դայք խզումային խախտումների արածքում, Բուլավայոյից 164 կմ հյուսիս-արևելք և Հարարեից հարավ-արևմուտք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 1424 կմ է[1]։
Տնտեսություն և տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գվերուն խոշոր արդյունաբերական կենտրոն է, քաղաքը տալիս է մետաղագործական (քրոմային համաձուլվածքների արտադրություն), մետաղաձուլական արտադրանք, ցեմենտ, կոշիկ, կաշվե իրեր, մսի վերամշակված արտադրանք։ Գվերուում են գտնվում երկրի ամենախոշոր եղջերավոր անասունների ֆերմաները, զարգացած է խաղողագործությունը։ Գբերուի արևելյան հատվածում՝ Գրեյթ Դայք խզումային խախտումների տարածքում գտնվում են լեռնահանքափորային ձեռնարկություններ, որոնք տալիս են մեծ քանակությամբ քրոմի հանքաքար, պլատին, մագնեզիում և այլ հանքաքարեր։
Բուլավայո-Հարերե-Մապուտու երկաթուղային գիծը Գվերուն կապում է Հնդկական օվկիանոսի ափին։ Քաղաքի շրջակայքում կա օդանավակայան, որն ապահովում է երկրի ներքին կապվածությունը։
Գվերուում է գտնվում Պոլիտեխնիկական ինստիտուտը, Միդլենդսի ազգային համալսարանը, մանկավարժական քոլեջ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գվերու (1961–1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 26.3 (79.3) |
25.8 (78.4) |
25.8 (78.4) |
24.7 (76.5) |
22.9 (73.2) |
20.6 (69.1) |
20.5 (68.9) |
23.3 (73.9) |
26.8 (80.2) |
28.3 (82.9) |
27.4 (81.3) |
26.3 (79.3) |
24.9 (76.8) |
Միջին ցածր °C (°F) | 15.3 (59.5) |
15.1 (59.2) |
13.8 (56.8) |
11.3 (52.3) |
7.6 (45.7) |
4.9 (40.8) |
4.5 (40.1) |
6.5 (43.7) |
10.0 (50) |
13.1 (55.6) |
14.5 (58.1) |
15.1 (59.2) |
11.0 (51.8) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 139.1 (5.476) |
124.8 (4.913) |
55.9 (2.201) |
29.0 (1.142) |
7.7 (0.303) |
1.9 (0.075) |
1.0 (0.039) |
1.9 (0.075) |
9.3 (0.366) |
35.1 (1.382) |
96.2 (3.787) |
159.4 (6.276) |
661.3 (26.035) |
Միջ. անձրևոտ օրեր | 12 | 10 | 7 | 3 | 1 | 1 | 0 | 0 | 1 | 4 | 9 | 12 | 60 |
աղբյուր: World Meteorological Organization[2] |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2013 թվականի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 141 862 մարդ, բնակչության թվով հինգերորդ քաղաքն է երկրում։ Բնակչության մոտ 70 %-ը խոսում է շոնա, իսկ 30 %-ը՝ հյուսիսային նդեբելե լեզուներով։
Բնակչության դինամիկ շարժը ըստ տարիների․
Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարի | Բնակչություն | %± |
1936 | 2165 | 1941 |
5100 | 1946 | 7237 |
1951 | 9800 | 1960 |
27290 | 1969 | 36840 |
1974 | 51000 | 1978 |
66,000 | 1982 | 78918 |
1992 | 128037 | 2002 |
141260 | 2012 | 157865 |
Համակործակցով քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի աֆրիկացի մարզիկ-մարաթոնյան վազորդ Կանդան Ամառային օլիմպիական խաղեր 1968-ին մասնակցելուն պատրաստվելու համար ընտրել էր Գվերու-Սելուկվե ուղևորափոխադրող գնացքը և ոչ մի անգամ չի պարտվել դրան[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Gweru, Zimbabwe Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «World Weather Information Service – Gweru». World Meteorological Organization. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Соперник-паровоз»//Московский комсомолец № 214 (9137) 12 сентября 1968
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվերու» հոդվածին։ |
|